ԵԱՀԿ ՄԽ համանախագահության մանդատի ներքո ԼՂ հակամարտության համապարփակ կարգավորումը մեծապես կնպաստի Հարավային Կովկասում տևական խաղաղության հաստատմանը. Արարատ Միրզոյանը՝ ԱՊՀ ԱԳՆԽ նիստին

Լուրեր

17.09.2026 | 12:16
Տիգրան Բարսեղյանը` գոլի և գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 12:10
Թրամփը հայ հոգևոր առաջնորդների է ընդունել // Նիագարայի ջրվեժը ՀՀ դրոշի գույներով կլուսավորվի․ ԼՈՒՐԵՐ
17.09.2026 | 12:01
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը հավանություն է տվել ՌԴ-ի դեմ «դժոխային պատժամիջոցների» մասին օրինագծին
17.09.2026 | 11:55
Էս միտքը ծագել է Նյու Յորքի սուպերմարկետում. Փաշինյանը՝ ՀՀ-ի անվտանգության ճարտարապետության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 11:51
«Ասում ա՝ ղարաբաղցի ա ու տուն ունի, ոնց ես կարողացել փստցնես»․ Կարապետյանը՝ Փաշինյանի ելույթի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 11:43
Ալեն Սիմոնյանն ու Իտալիայի ԱԳ նախարարի տեղակալը քննարկել են տնտեսական համագործակցության ակտիվացումը
17.09.2026 | 11:37
Լևոն Քոչարյանի ճեպազրույցը. ՈւՂԻՂ
17.09.2026 | 11:34
Համաշխարհային օլիմպիադա. Շախմատի Հայաստանի հավաքականների երկրորդ մրցակիցները
17.09.2026 | 11:25
Մեզ համար ավելի լավ ա պարտվել ոչ դաշնակցական ուժի, քան հաղթել դաշնակցական ուժին. Եղոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 11:16
Կիևում ռուսական հարձակման հետևանքով տուժել է 16 մարդ, Օդեսայում ՝ բնակելի շենք վնասվել
17.09.2026 | 11:11
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
17.09.2026 | 11:00
Կառավարության նիստը՝ ՈՒՂԻՂ
17.09.2026 | 10:58
Լիոնել Մեսին նվաճել է կարիերայի 49-րդ տիտղոսը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 10:54
«Արևմտյան Ադրբեջանի» խոսույթը լրջագույն մարտահրավեր և սպառնալիք է ՀՀ-ի համար. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 10:51
ՍԴ դատավորների հավելավճարների համար կառավարությունը 38.9 մլն դրամ կհատկացնի
Բոլորը

Հոկտեմբերի 14-ին Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը մասնակցել է Բելառուսի մայրաքաղաք Մինսկում գումարված ԱՊՀ մասնակից պետությունների ԱԳ նախարարների խորհրդի (ԱԳՆԽ) նիստին. տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից:

«Միջոցառման ընթացքում, որն անց է կացվել նեղ, այնուհետև՝ ընդլայնված ձևաչափով, ԱՊՀ մասնակից պետությունների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները՝ կառույցի հետագա զարգացման համատեքստում, մտքեր են փոխանակել տարածաշրջանային և միջազգային հարցերի շուրջ, մանրամասն քննարկել են ԱՊՀ շրջանակներում քաղաքական, առևտրատնտեսական, մշակութային ու հումանիտար փոխգործակցությանն առնչվող հարցեր:

ԱԳ նախարարներն ամփոփել են հիմնադրումից ի վեր՝ անցած երեսուն տարիների ընթացքում իրականացված աշխատանքները և իրագործված ծրագրերը, դիտարկել են ԱՊՀ զարգացման հեռանկարները և գործունեության առաջնահերթ ուղղությունները:

Նիստի ընթացքում նախարար Միրզոյանը, անդրադառնալով կառույցի հետագա զարգացմանը, ընդգծել է մասնակից պետությունների կողմից ԱՊՀ հիմնարար փաստաթղթերում արտացոլված ինքնիշխանության և ժողովուրդների իրավահավասարության ու ինքնորոշման իրավունքի, պետական սահմանների անխախտելիության, ուժ և ուժի սպառնալիքի չկիրառման ու վեճերի՝ խաղաղ միջոցներով կարգավորման սկզբունքներին հավատարմության կարևորությունը։

Վերոնշյալը շեշտվել է Արցախի դեմ Ադրբեջանի կողմից սանձազերծված ռազմական ագրեսիայի համատեքստում։ Կարևորելով նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթների, մասնավորապես՝ հայ ռազմագերիների և այլ պահվող անձանց անհապաղ ազատ արձակումը և ադրբեջանական ԶՈւ վերահսկողության տակ հայտնված տարածքներում հայկական մշակութային և հոգևոր ժառանգության պահպանման անհրաժեշտությունը՝ նախարար Միրզոյանը շեշտել է նաև, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության մանդատի ներքո Լեռնային Ղարաբաղի հակամարտության համապարփակ կարգավորումը մեծապես կնպաստի Հարավային Կովկասում տևական խաղաղության հաստատմանը։

ԱԳՆԽ նիստի արդյունքներով ընդունվել են մի շարք հայտարարություններ, որոնք հաջորդ օրը կներկայացվեն ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի հաստատմանը։ Նիստի ընթացքում համաձայնեցվել են նաև ԱՊՀ շրջանակներում արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև բազմամակարդակ խորհրդակցությունների 2022թ. ծրագիրը, Կենսաբանական և թունավոր զենքի արգելման կոնվենցիայի ամրապնդման մասին ԱՊՀ մասնակից պետությունների ԱԳ նախարարների հայտարարությունը, Ահաբեկչությանը և ծայրահեղականության այլ դրսևորումներին հակազդման խնդիրների հետազոտության հարցերով ԱՊՀ մասնակից պետությունների բազային կազմակերպություն ստեղծելու որոշումը և այլ փաստաթղթեր»,- ասված է հաղորդագրությունում: