Տղաներին անձնագիր կտրամադրվի ոչ թե մինչև 18, այլ 19 տարին լրանալը․ նախագիծ

Լուրեր

20.05.2026 | 14:55
Բոլորով գնացինք մեզ կարգեցինք ղեկավար, հիմա պետք է մեր սխալն ուղղենք. Դավիթ Անանյանը՝ քաղաքացուն. ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.05.2026 | 14:49
Նոր տոնական օր՝ օրացույցում. հունիսի 23-ը կարող է դառնալ Հանրային ծառայողի օր
20.05.2026 | 14:40
Բրիտանիան մեղմացրել է ռուսական նավթի նկատմամբ պատժամիջոցները՝ Հորմուզի նեղուցի փակման պատճառով
20.05.2026 | 14:31
Հայ աշակերտը մրցանակ է ստացել ԱՄՆ-ում անցկացվող Regeneron ISEF 2026 միջազգային գիտական մրցույթում
20.05.2026 | 14:22
Լիտվայում ԱԹՍ-ների պատճառով տագնապի կարմիր մակարդակ է հայտարարվել. երկրի ղեկավարությունը տեղափոխվել է ապաստարաններ
20.05.2026 | 14:15
«Սաութհեմփթոնը» լրտեսության համար զրկվել է Պրեմիեր լիգայի ուղեգրի համար պայքարելու հնարավորությունից
20.05.2026 | 14:02
Հայտնաբերվել է երիտասարդին դանակահարած անձը․ նա ձերբակալվել է
20.05.2026 | 13:54
Ուկրաինական ԱԹՍ-ները Նիժնի Նովգորոդում նավթավերամշակման գործարանի վրա են հարձակվել
20.05.2026 | 13:46
Իմ հայրենիքը չեմ կարող փոխել «ցեմենտի զավոդի» հետ․ Ծառուկյանը՝ Փաշինյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.05.2026 | 13:38
Կրեմլը չի բացառել Պուտինի և Թրամփի հանդիպումը Չինաստանում՝ ԱԽՏՀ գագաթնաժողովի շրջանակում
20.05.2026 | 13:33
«Մուկ տշելու» ակցիա․ «Բոլորին դեմ եմ» կուսակցության քարոզարշավը. ՈՒՂԻՂ
20.05.2026 | 13:31
«Ականատեսը» անօրինական է համարում Արթուր Օսիպյանի կալանավորման միջնորդությունը
20.05.2026 | 13:25
Պորտուգալիայի հավաքականի կազմն ու Ռոնալդուի 6-րդ Մունդիալը
20.05.2026 | 13:16
Հուշել եմ՝ միլիոնավոր դոլարների է հասնում, մանրամասնել չեմ կարող․ Հայրապետյանը՝ զենքի արտահանման մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.05.2026 | 13:07
Ինչ պատիժ կարող է սպառնալ Նարեկ Կարապետյանին, եթե ապացուցվի՝ դիտավորությամբ թաքցրել է օտարերկրյա քաղաքացիություն ունենալու մասին տեղեկությունը
Բոլորը

Կառավարությունն այսօրվա՝ հոկտեմբերի 14-ի նիստում հավանություն է տվել «ՀՀ քաղաքացու անձնագրի մասին» և «Նույնականացման քարտերի մասին» օրենքներում փոփոխությունների նախագծին: Այն ներառված էր Կառավարության այսօրվա նիստի չզեկուցվող հացերի օրակարգում։

Այդ փոփոխություններից մեկով ՀՀ ՊՆ-ի հետ համատեղ քննարկումների արդյունքում որոշվել է ներկայացված նախագծով արական սեռի քաղաքացիներին անձնագրերը սահմանված ընդհանուր կարգի համաձայն տրամադրել ոչ թե մինչև 18, այլ մինչև նրանց 19 տարին լրանալը:

Նախագծով առաջարկվում է լիազորություն վերապահել ՀՀ ոստիկանությանը՝ ՀՀ պաշտպանության նախարարի հիմնավորված միջնորդության հիման վրա ավելի երկար վավերականության ժամկետով անձնագրեր տրամադրել նախազորակոչային, զորակոչային տարիքի կամ պարտադիր զինվորական ծառայության մեջ գտնվող արական սեռի ՀՀ քաղաքացիներին:

Առաջարկությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ շատ հաճախ պարտադիր ժամկետային զինվորական ծառայության մեջ գտնվող անձը օտարերկրյա պետություններում անցկացվող սպորտային, մշակութային, զինվորական կամ այլ միջոցառումների մասնակցելու համար հնարավորություն չի ունենում դուրս գալ ՀՀ տարածքից, քանի որ անձնագիրը տրամադրվում է մինչև 18 տարին լրանալը:

Բացի այդ, Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու Երուսաղեմի Հայոց Պատրիարքության Ժառանգավորաց վարժարանում ուսանող կամ Պատրիարքության միաբան հանդիսացող և դեռևս պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիները նույնպես Երուսաղեմում օրինական հիմքերով բնակության համար հաճախ խոչընդոտների են հանդիպում պայմանավորված իրենց անձնագրերի վավերականության ժամանակահատվածի հետ:

Հիշյալ վարժարանի սաները, որպես կանոն, թեև սովորում են մինչև 18 տարին լրանալը և, վերադառնալով ՀՀ, զորակոչվում պարտադիր զինվորական ծառայության, սակայն Իսրայելի օրենսդրության համաձայն, տվյալ երկրում իրենց բնակության օրինականությունն ապահովելու նպատակով յուրաքանչյուր տարի պարտադրված են նորոգելու մուտքի վիզան, որի համար Իսրայելի օրենսդրությամբ պահանջվում է տվյալ պահին անձնագրի առնվազն 2 տարվա վավերականության ժամկետ:

Նույն խնդիրն ունենում են նաև Երուսաղեմի Հայոց Պատրիարքության նախազորակոչային տարիքի միաբանները: Նույնատիպ խնդիրներ են առաջանում օտարերկրյա պետություններում Հայաստանի Հանրապետության քաղաքացիների կրթական իրավունքի իրացման հետ կապված, երբ, օրինակ, ուսանողական վիզա ստանալու համար անհրաժեշտ է առնվազն 2 տարվա վավերականության ժամկետ, որի պարագայում 17-ից 18 տարեկան արական սեռի քաղաքացիների համար անհրաժեշտ է լինում անձնագրի վավերականության ժամկետը նախատեսել ավելի երկար, քան նրանց 19 տարեկանը լրանալու օրը:

Նշված խնդիրները լուծելու և արական սեռի քաղաքացիների համար կրթական իրավունքը երաշխավորելու նպատակով առաջարկվում է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության միջնորդության առկայության դեպքում անձնագրերը տրամադրել ավելի երկար վավերականությամբ:

Հարկ է նշել նաև, որ ներկայումս հանրակրթական 12-ամյա ծրագրի ավարտը փաստացի համընկնում է անձի 18 տարին լրանալու հետ, իսկ կրթությունը շարունակելու ցանկություն ունեցող արական սեռի քաղաքացիների կողմից թե ՀՀ-ում, թե օտարերկրյա պետություններում ընդունելության քննություններին մասնակցելու ընթացքում անձնագրի վավերականության ժամկետի հետ կապված ծագում են բազմաթիվ խնդիրներ, որոնք խոչընդոտում են կրթության իրավունքի լիարժեք իրացմանը:

Բացի այդ, շատ հաճախ լինում են դեպքեր, երբ արական սեռի քաղաքացու 18 տարին լրանում է օրինակ՝ օգոստոս ամսին, նա զորակոչի ենթակա է լինում տվյալ տարվա ձմռանը (հաջորդ տարվա ձմռանը), սակայն քանի որ օրենքի համաձայն 18 տարին լրանալուց հետո անձնագիրը տրվում է միայն զորակոչից ստացած տարկետման վավերականության ժամկետով, ուստի նշված ժամանակահատվածում քաղաքացուն հնարավոր չի լինում տրամադրել անձնագիր և հետևաբար անձը կրկին զրկվում է տարբեր իրավունքների իրացման հնարավորությունից: Արդյունքում, ՀՀ պաշտպանության նախարարության հետ համատեղ քննարկումների արդյունքում որոշվել է ներկայացված նախագծով արական սեռի քաղաքացիներին անձնագրերը սահմանված ընդհանուր կարգի համաձայն տրամադրել ոչ թե մինչև 18, այլ մինչև նրանց 19 տարին լրանալը:

Նախագծերի ընդունման դեպքում Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների, ծախսերի և դեֆիցիտի մասով փոփոխություններ կատարելու անհրաժեշտություն չի առաջանա: Նախագծերը մշակվել են ՀՀ ոստիկանության կողմից:

Արփի Հակոբյան