Թուրքական աղբյուրները պնդում են իրանական լրտեսական ցանցի բացահայտման մասին

Լուրեր

11.10.2026 | 15:59
Վթարային ջրանջատում Մալաթիա-Սեբաստիա և Էրեբունի վարչական շրջաններում
11.10.2026 | 15:47
Լեհաստանում ստուգում են Տուսկի դեմ հնարավոր մահափորձի վերաբերյալ տեղեկությունները
11.10.2026 | 14:46
Այսօր աղջիկ երեխաների միջազգային օրն է
11.10.2026 | 14:16
Թրամփն առաջարկել է Ատլանտյան օվկիանոսը վերանվանել իր պատվին
11.10.2026 | 13:23
Հոկտեմբերի 13-16-ին Հայաստանի առանձին շրջաններում անձրև կտեղա
11.10.2026 | 13:06
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում
11.10.2026 | 12:45
ԱԹՍ-ների պատճառով Վլադիմիրում Yandex-ի տվյալների կենտրոնը դադարեցրել է աշխատանքը․ խնդիրներ՝ նաև Հայաստանում
11.10.2026 | 12:06
Հայ զինծառայողները վարժանքներ են անցկացրել «Արամազդ» հրետանային միջոցով և նոր տեխնիկայով
11.10.2026 | 11:47
Երեք քաղաքացի մոլորվել է Լանջազատի մոտակայքում․ փրկարարները գտել են նրանց
11.10.2026 | 11:22
Երևանի 4 վարչական շրջաններում և Արարատի մարզի գյուղերում մինչև 36 ժամ ջուր չի լինի
11.10.2026 | 11:11
Թոմաս Ադորյանը գեղեցիկ գոլ է խփել երկրորդ խաղում անընդմեջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 11:03
Երևանում վիճաբանության ժամանակ հրազեն է գործի դրվել․ կա երեք վիրավոր
11.10.2026 | 10:31
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
11.10.2026 | 10:11
Շանհայ. Կարեն Խաչանովը դուրս եկավ 1/8 եզրափակիչ
11.10.2026 | 10:00
Նորբերտո Բրիասկո Բալեկյանն առաջին դուբլն է գրանցել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ըստ թուրքական «Անադոլու» գործակալության, Թուրքիայի ազգային հետախուզական ծառայության ու Վանի ոստիկանության համատեղ գործողության արդյունքում իրանական լրտեսական ցանց է բացահայտվել։ Աղբյուրը հայտնում է, որ 8 մարդ է ձերբակալվել, այդ թվում՝ Իրանի հատուկ ծառայությունների երկու գործակալ։

Կասկածյալներից 6-ն էլ Թուրքիայի քաղաքացիներ են։

Հաղորդվում է, որ խմբի անդամները ձերբակալվել են սեպտեմբերի 24-ին, երբ փորձել են իրանցի նախկին մի զինվորականի ապօրինի կերպով հայրենիք տեղափոխել։

Ցանցի գործունեությանը հատկացվել է 30․000 դոլար։ Ըստ աղբյուրի՝ ցանցի անդամներին հանձնարարվել է զինվորականի կնոջն առաջարկել 10․000 դոլար, որպեսզի նա օգնի իրականացնել ամուսնու առևանգումը։ Բացի այդ, հաստատվել է, որ խմբի անդամները մերժման դեպքում սպառնացել են վնասել կնոջ՝ Իրանում բնակվող ընտանիքի անդամներին։

Ուշագրավ է, որ մինչ այս Իրանի հետախուզության նախարարությունը հայտարարել էր, որ 10 մարդ է ձերբակալվել երկրի հարավում։ Նրանք կապված են եղել տարածաշրջանի պետություններից մեկի հետախուզական ծառայության հետ։

 

Էմմա Չոբանյան