Աշխարհում կտրուկ աճել է սովի մատնվածների թիվը․ զեկույց

Լուրեր

16.11.2026 | 23:32
Սևանի մակարդակը մեկ շաբաթում իջել է 1 սմ-ով․ տարեսկզբի համեմատ աճը 31 սմ է
16.11.2026 | 23:22
Լուսինե Բեկչյանն ազատվել է ԱԺ նախագահի օգնականի պաշտոնից
16.11.2026 | 23:01
Նոր Ջեյմս Բոնդը կլինի Ռոբերտ Պատինսոնը
16.11.2026 | 22:44
Երևանի Ֆուչիկի փողոցն առաջարկվում է անվանափոխել կոմպոզիտոր Վլադիլեն Բալյանի անունով
16.11.2026 | 22:26
Ձմեռային անվադողերի պարտադիր պահանջը խախտել է 400 վարորդ, որից 63-ը՝ Երևանում
16.11.2026 | 22:10
Բայրամովը Մեծ Բրիտանիայի պետքարտուղարի հետ քննարկել է Հայաստանի հետ կարգավորման գործընթացը
16.11.2026 | 21:59
Իրաքն ու Հորդանանն անվտանգության մտահոգությունների պատճառով արգելափակում են Telegram-ը
16.11.2026 | 21:47
Բորիս Նեմցովի սպանության համար դատապարտվածները գաղտնի ազատ են արձակվել և ապրում են Չեչնիայում․ «Проект»
16.11.2026 | 21:32
Օտարերկրյա միջամտություններ և հիբրիդային սպառնալիքներ․ Միրզոյանի ելույթը Բրյուսելում
16.11.2026 | 21:15
Դատավորը մեղադրյալի աթոռին. ինչո՞ւ Մասիս Մելքոնյանը զրկվեց անձեռնմխելիությունից․ ՏԵՍԱՆՅՈւԹ
16.11.2026 | 21:00
ԹԵԺ ԲԱՆԱՎԵՃ․ «Քաղաքացիական պայմանագիր», «Ուժեղ Հայաստան», «Հայաստան»․ պիտի փոխվի՞ Սահմանադրությունը. ՏԵՍԱՆՅՈւԹ
16.11.2026 | 20:49
Բազմաբնակարան բնակելի համալիրի կառուցման թույլտվություն կտրվի․ նախագիծը Երևանի ավագանին կքվեարկի չզեկուցվող հարցերի փաթեթում
16.11.2026 | 20:27
38 երկիր նախազգուշացրել է այս ձմռանն Ուկրաինայում միջուկային վթարի վտանգի մասին
16.11.2026 | 20:13
ԵՄ նոր պատժամիջոցների ցանկում են ՌԴ խոշորագույն նավթավերամշակման գործարանները, «ЮMoney»-ն, ավելի քան 40 բանկեր, Մատվիենկոյի որդին
16.11.2026 | 20:00
Դիտեք ԱԺ-ի և Հ1-ի ծեծկռտուքներն ու պարզ կլինի՝ ինչու է պետք միլիոնավոր դոլարներ ծախսել կրթության վրա․ Արմեն Մարտիրոսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Մոտ 811 միլիոն մարդ ամբողջ աշխարհում կանգնած է սովի մատնվելու խնդրի առաջ. այս ցուցանիշը 161 միլիոնով ավելի է, քան մեկ տարի առաջ էր։ Իսկ ահա 41 միլիոն մարդ սովի մատնվելու եզրին է։ Համաշխարհային ցուցանիշները ցույց են տալիս, որ մինչ 2030 թվականը 47 երկրում չի լինի անգամ սովի ցածր մակարդակ, այն կլինի «լուրջ» կամ «արտակարգ»։ Այս մասին են վկայում աշխարհում սովի մատնվածների  օգնության Welthungerhilfe կազմակերպության զեկույցի տվայլները, որն այսօր հրապարակվել է Բեռլինում։ Զեկույցում հրապարակվել է սննդի համաշխարհային պակասորդի աճը ու թվարկված են այն երկրները, որտեղ իրավիճակն առանձնակի կրիտիկական է. գրում է DW-ի ռուսական ծառայությունը։

Պատերազմները, կլիմայի փոփոխությունն ու կորոնավիրուսի համաճարակը մեծացրել են սովի մատնված մարդկանց թիվը։ Ըստ Welthungerhilfe զեկույցի՝ 2021 թվականին հակամարտությունների շրջաններում բնակվող 155 միլիոն մարդ տուժել է սուր քաղցից՝ գրեթե 20 միլիոնով ավելի, քան 2019 թվականին: Գրեթե 30 միլիոն տղամարդկանց, կանանց և երեխաների սպառնում է սով: Այսպիսով, եթե մարդկությունը շարունակի ապրել այնպես, ինչպես այժմ է, «Զրոյական սով մինչև 2030 թվականը» կայուն զարգացման նպատակին հասնել չի հաջողվի, ասվում է զեկույցում:

2021 թվականի սովի համաշխարհային ինդեքսի հրապարակման կապակցությամբ Welthungerhilfe կազմակերպությունը կոչ է արել քաղաքական գործիչներին պայքարել ճգնաժամերի դեմ, որոնք կապված են պարենի պակասորդի հետ։

Տաթև Ֆռանգյան