Մալաթիա-Սեբաստիայում հայտնաբերվել է տրանսպորտում հակահամաճարակային կանոնների 11 խախտում

Լուրեր

09.08.2026 | 18:10
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
09.08.2026 | 16:37
Վթարային ջրանջատում Կտայքում և Երևանում
09.08.2026 | 16:10
Վաղվանից բավական երկար ժամանակով հրաժեշտ կտանք +35°C-ից բարձր ջերմաստիճաններին. Լևոն Ազիզյան
09.08.2026 | 15:31
Հրդեհը բռնկվել է տանը կից շոգեբաղնիքում․ ՆԳՆ
09.08.2026 | 15:05
ՀՀ ԶՈՒ ՀՕՊ զորքերը պարապմունքներ են անցկացրել «Կարիճ» և «Լուսան» համալիրներով
09.08.2026 | 14:38
Օդի ջերմաստիճանը կնվազի
09.08.2026 | 13:13
Դաշտավանում ծեծկռտուք է եղել․ մասնակիցները հարվածել են քարերով, մահակներով և կռփազենքով
09.08.2026 | 12:56
Սևանա լճում ջրափրկարարները նկատել են շրջված ջրային մոտոցիկլետ․ ՆԳՆ
09.08.2026 | 12:38
Հովիկ Աբրահամյանի որդին կալանավորվել է
09.08.2026 | 11:47
Վթարային ջրանջատում Երևանում
09.08.2026 | 11:33
Ահազանգ է ստացվել, որ Սևանա լճի լողափերից մեկում քաղաքացիները հեծանիվ-նավակով հեռացել են ափից և չեն կարողանում վերադառնալ․ ՆԳՆ
09.08.2026 | 11:18
Ուկրաինան հարվածներ է հասցրել Բելգորոդին․ տուժել է 13 մարդ
09.08.2026 | 11:01
Ռուսաստանը հարվածել է Օդեսային և Խարկովին․ երկու մարդ զոհվել է, ավելի քան 20-ը՝ վիրավորվել
09.08.2026 | 10:44
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
09.08.2026 | 10:15
Վթարային ջրանջատում Արարատում
Բոլորը

ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի, ՀՀ պարեկային ծառայության հետ համագործակցությամբ հոկտեմբերի 13-ին մշտադիտարկել են մայրաքաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի հանրային տրանսպորտը։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմնի մամուլի ծառայությունը։

Առավոտյան և կեսօրից հետո հանրային տրանսպորտի կանգառի կետերում ուսումնասիրվել է  Մալաթիա-Սեբաստիայով երթևեկող 113 տրանսպորտային միջոց։ Հայտնաբերվել է հակահամաճարակային կանոնների 11 խախտում, որոնց հիմքով կազմվել են վարչական արձանագրություններ։

Հաշվի առնելով կորոնավիրուսային հիվանդության հաստատման դեպքերի,  ինչպես նաև հիվանդությունից մահվան դեպքերի թվի աճը՝ ՔՏՀԱ տեսչական մարմնի Տրանսպորտի անվտանգության մասնագետները վերահսկողությանը զուգահեռ՝ ուղևորների և ուղևորափոխադրողների շրջանում հակամաճարակային կանոնները պահպանելու վերաբերյալ բանավոր զգուշացումներ ու հիշեցումներ են արել, անհրաժեշտության դեպքում ուղևորներին տրամադրել են դիմակներ։

Հավելենք, որ հանրային տրանսպորտի աշխատանքի նկատմամբ վերահսկողությունը կշարունակվի ավելի խստացված ռեժիմով։