Հուշեմ ընդդիմությանը՝ ձմռան սկիզբ փողոցային պայքար չեն սկսում. Հրաչյա Հակոբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

16.09.2026 | 00:14
Կռվախնձոր դարձած դուռն ու արտահերթ ընտրությունների նախերգանքը․ Գյումրիի ավագանու նիստը լարվեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 23:30
Օգոստոսին Հայաստան է այցելել 227,026 զբոսաշրջիկ
15.09.2026 | 23:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
15.09.2026 | 23:07
ԶՈՒ ԳՇ պետը գիշերային ժամերին անակնկալ ստուգայց է կատարել մի շարք զորամասեր
15.09.2026 | 23:00
Թրամփը հայտարարել է, որ TRIPP-ը մեծ առավելություն է տալիս Թեհրանի հետ հարաբերություններում․ The Hill
15.09.2026 | 22:42
Պուտինի մերձավոր ռուս օլիգարխ Կրեմլյովը վճարել է Թրամփի որդու հարսանիքի ծախսերի մի մասը. ProPublica-ի հետաքննությունը
15.09.2026 | 22:27
Արարատ Միրզոյանը հասարակական խորհրդի նիստում ներկայացրել է արտաքին քաղաքականության առաջնահերթությունները
15.09.2026 | 22:23
Ֆուտզալի Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Մոլդովայի հետ
15.09.2026 | 22:12
«Մարդը պետք է գերակա լինի ԱԲ-ի նկատմամբ»․ Microsoft-ը վարքագծի կանոնագրքի նախագիծ է հրապարակել
15.09.2026 | 21:59
Սպիտակ էջեր չկան․ պատասխան Հաջիևի հեգնանքին՝ Մատենադարանի բնօրինակով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 21:45
Եվրոպան Հայաստանին ցույց տվեց, որ կարող է լինել հուսալի գործընկեր՝ ոչ միայն խոսքով․ Բոգդան Զդրոևսկին՝ ԵԽ-ում քվեարկության մասին
15.09.2026 | 21:38
Ֆրանսիան ԵՄ-ում լոբբինգ է անում Ալիշեր Ուսմանովի դեմ պատժամիջոցները չեղարկելու համար՝ որպես Ադրբեջանում պահվող ֆրանսիացի քաղաքացիների ազատ արձակման գործարքի մաս․ FT
15.09.2026 | 21:24
Հրապարակվել են հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ընտրողների ցուցակները
15.09.2026 | 21:11
Ալիևը Եվրախորհրդարանը «կոռուպցիոներների որջ» է անվանել ու եվրոպական կառույցներին մեղադրել ՀՀ-ին աջակցելու մեջ
15.09.2026 | 21:00
Սարսափելի է՝ օտարերկրյա դիվանագետները էթնիկ զտումը նորմալացրին․ ՀՀ-ն պիտի բողոք ներկայացնի այդ երկրներին․ Հայկ Խանումյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանը՝ Factor.am-ի հետ զրույցում անդրադառնալով «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանի այն հայտարարությանը, որ պայքար են մղելու իշխանությանը հեռացնելու համար, և որ ամեն ինչ անելու են, որպեսզի համազգային համախմբում լինի՝ «երկրի հետագա թրքացումը կանխելու համար»,- ընդգծեց, որ նման խնդիր չի տեսնում:

«Ընդդիմությունն արդեն փողոցային պայքարի վատ փորձ ունի, առավելագույնը երկրորդ վատ փորձը կարող են ձեռք բերել, որովհետև ՀՀ քաղաքացիներն իրենց ուժի ղեկավարին ասոցացնում են բռնության հետ: Ռոբերտ Քոչարյանը ասոցացվում է բռնության, սպանության, ծեծ ու ջարդի հետ: Ով լսում է նրա անունը, աչքի առաջ է գալիս Հոկտեմբերի 27-ը, նրա պաշտոնավարման 10 տարվա ընթացքում տեղի ունեցած քաղաքական սպանությունները, Մարտի 1-ի 10 զոհերը: ՀՀ քաղաքացիները նրա հետևից չեն գնա, նրանք շատ լավ հիշողություն ունեն: Ընտրությունները նոր են տեղի ունեցել, և մենք տեսել ենք ընտրությունների արդյունքները»:

Հարցին, թե արդյո՞ք ընդդիմությունն այնքան միամիտ է, որ առանց ակնկալիքների է փողոցային պայքար սկսելու, Հակոբյանը պատասխանեց. «Միգուցե ընդդիմությունն ուղղակի խոսում է փողոցային պայքարի մասին, ես տրամաբանությունը չեմ տեսնում. հետընտրական պրոցեսներ չլինեն, իրենք փաստացի ընդունեն ընտրությունների արդյունքները, գան խորհրդարան, վերցնեն մանդատները, հետո մի քանի ամիս անց ասեն՝ մենք գնում ենք փողոցում պայքարե՞նք: Իրենք չգիտեն՝ ինչ է ընդդիմադիրը: Ես պետք է իրենց հւշեմ՝ ձմռան սկիզբ փողոցային պայքար չեն սկսում»:

Մանրամասները՝ տեսանյութում: