Ալեն Սիմոնյանն ընդունել է Հնդկաստանի ԱԳ նախարար Սուբրամանյամ Ջայշանկարի գլխավորած պատվիրակությանը

Լուրեր

30.07.2026 | 16:25
ԵՄ-ն ՀՀ-ից կպահանջի՞ ՌԴ քաղաքացիների համար վիզային ռեժիմ մտցնել․ Եվրահանձնաժողովի խոսնակի պարզաբանումը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.07.2026 | 16:20
ՖԻԲԱ-ի նախագահը շնորհավորել է ՀԲՖ նորընտիր ղեկավարությանը
30.07.2026 | 16:17
Տեխնիկական խոտանից օգտվելով՝ հաշվեհամարից հափշտակվել է ավելի քան 10.9 մլն դրամ․ գործն ուղարկվել է դատախազին
30.07.2026 | 16:06
«Կարող ա պարզվի ՀՀ-ի տղաների X տոկոսը Ճուտո ա». Փաշինյանը` քրեական ենթամշակույթի դեմ պայքարի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.07.2026 | 15:55
Զինվորի վրա դաժան ծեծի հետքեր մենք չենք արձանագրել. ՄԻՊ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.07.2026 | 15:43
Ով է Փաշինյանի նոր խոսնակը և ինչ է հայտնի նրա մասին
30.07.2026 | 15:37
Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի և մյուսների գործով դատական նիստը. ՈՒՂԻՂ
30.07.2026 | 15:29
Ֆրանսիայի հավաքականի ֆուտբոլիստը տեղափոխղվեց «Չելսի»
30.07.2026 | 15:20
Գառնիում հայտնաբերվել է ճգնավոր դառնալու մասին գրություն թողած 14-ամյա Վահե Ապիկյանը
30.07.2026 | 15:10
Կիրակի ՀՀ կառավարությունը հրաժարական կտա // Ջրի սակագինը կարող է բարձրանալ․ ԼՈՒՐԵՐ
30.07.2026 | 15:01
Արմեն Աշոտյանի կալանքը փոխարինվել է տնային կալանքով
30.07.2026 | 14:50
Մարտունիում շների հարձակումից փրկված արջի քոթոթը տեղափոխվել է մասնագիտացված կենտրոն
30.07.2026 | 14:38
Ստորգետնյա անցում` քանդված կրպակի տակ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.07.2026 | 14:32
Ես ունեմ մեղք, բանակի ղեկավարության վրա պետք չի գցել. Փաշինյանը` զոհերի մասին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
30.07.2026 | 14:25
Քանդում ենք փողոցի բոլոր կրպակները. Ավինյանը խիստ մոտեցում ունի ինքնակամերի մասով. Բաբայան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հոկտեմբերի 13-ին ընդունել է Հնդկաստանի ԱԳ նախարար Սուբրամանյամ Ջայշանկարի գլխավորած պատվիրակությանը. տեղեկացնում են ՀՀ ԱԺ-ից:

«Ողջունելով հյուրերին՝ ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը համոզմունք է հայտնել, որ Հնդկաստանի ԱԳ նախարարի գլխավորած պատվիրակության այցը նոր լիցք կհաղորդի երկու երկրների բարեկամական հարաբերություններին: ԱԺ նախագահի խոսքով՝ մեր պետությունը շահագրգիռ է Հնդկաստանի հետ խորացնելու համագործակցությունը տարբեր ոլորտներում: Ալեն Սիմոնյանը վստահեցրել է, որ Հայաստանը պատրաստ է անհրաժեշտ ջանքեր ներդնել իրագործելու համար փոխշահավետ ծրագրեր եւ նախանշել երկկողմ համագործակցության նոր հեռանկարային ուղղություններ:

Օրենսդիր մարմնի ղեկավարի խոսքով՝ երկու երկրների միջեւ հարաբերությունների կարեւոր օղակներից է միջխորհրդարանական համագործակցությունը, որը միշտ բարձր մակարդակի վրա է եղել: Առաջիկայում ձեւավորվելիք Հայաստան-Հնդկաստան բարեկամական խումբը կղեկավարի ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը, ինչը, ըստ խորհրդարանի ղեկավարի, իր հերթին ընդգծում է հայ-հնդկական բարեկամական հարաբերությունների կարեւորությունը:

Ալեն Սիմոնյանը բարձր է գնահատել Հնդկաստանի անկողմնակալ դիրքորոշումն Արցախյան հիմնախնդրի հարցում, ըստ որի՝ Հնդկաստանը կոչ է արել զերծ մնալ ռազմական գործողություններից, եւ հարցը կարգավորել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձեւաչափում:

Խոսելով տարածաշրջանային անվտանգությունից՝ ԱԺ նախագահը բարձր է գնահատել ՀՀ ինքնիշխան տարածք ադրբեջանական զինված ուժերի ներթափանցման հետեւանքով ստեղծված իրավիճակի առնչությամբ Հնդկաստանի ԱԳՆ-ի սկզբունքային հայտարարությունը: ՀՀ խորհրդարանի ղեկավարն անդրադարձել է մեր տարածաշրջանում Պակիստանի որդեգրած ապակառուցողական կեցվածքին: Նա դատապարտել է Պակիստանի խորհրդարանի ղեկավարի այցն Արցախի օկուպացված տարածքներ, մասնավորապես Շուշի:

Կողմերը բարեկամական են որակել հայ-հնդկական հարաբերությունները` վստահություն հայտնելով, որ պատվիրակության այցն առավել կամրապնդի առաջընթացին ու զարգացմանը միտված կապերը: Ըստ Հնդկաստանի ԱԳ նախարարի՝ երկու երկրներն ընդհանուր ժողովրդավարական արժեքների կրող են, իսկ պատմականորեն ձեւավորված երկկողմ հարաբերություններն ամուր են:

Անդրադառնալով ԼՂ հիմնախնդրի կարգավորմանը՝ Սուբրամանյամ Ջայշանկարը վերահաստատել է, որ իր երկիրը խնդրի կարգավորումը տեսնում է խաղաղ բանակցությունների ճանապարհով՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում»,- ասված է հաղորդագրությունում: