Գնել Սանոսյանն այցելել է Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատ

Լուրեր

09.08.2026 | 15:31
Հրդեհը բռնկվել է տանը կից շոգեբաղնիքում․ ՆԳՆ
09.08.2026 | 15:05
ՀՀ ԶՈՒ ՀՕՊ զորքերը պարապմունքներ են անցկացրել «Կարիճ» և «Լուսան» համալիրներով
09.08.2026 | 14:38
Օդի ջերմաստիճանը կնվազի
09.08.2026 | 13:13
Դաշտավանում ծեծկռտուք է եղել․ մասնակիցները հարվածել են քարերով, մահակներով և կռփազենքով
09.08.2026 | 12:56
Սևանա լճում ջրափրկարարները նկատել են շրջված ջրային մոտոցիկլետ․ ՆԳՆ
09.08.2026 | 12:38
Հովիկ Աբրահամյանի որդին կալանավորվել է
09.08.2026 | 11:47
Վթարային ջրանջատում Երևանում
09.08.2026 | 11:33
Ահազանգ է ստացվել, որ Սևանա լճի լողափերից մեկում քաղաքացիները հեծանիվ-նավակով հեռացել են ափից և չեն կարողանում վերադառնալ․ ՆԳՆ
09.08.2026 | 11:18
Ուկրաինան հարվածներ է հասցրել Բելգորոդին․ տուժել է 13 մարդ
09.08.2026 | 11:01
Ռուսաստանը հարվածել է Օդեսային և Խարկովին․ երկու մարդ զոհվել է, ավելի քան 20-ը՝ վիրավորվել
09.08.2026 | 10:44
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
09.08.2026 | 10:15
Վթարային ջրանջատում Արարատում
09.08.2026 | 00:05
Էդգար Սևիկյանը խաղացել է Մադրիդի «Ռեալի» դեմ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.08.2026 | 19:55
Օգոստոսի 10-ին Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.08.2026 | 19:53
Սայաթ-Նովայի պողոտայում բռնկված հրդեհը մարվել է
Բոլորը

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը Սյունիքի մարզ կատարած այցի շրջանակներում եղել է Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատում։ Այս մասին տեղեկացնում են ՏԿԵ նախարարությունից։

«Նախարարը ծանոթացել է ներդրումային ծրագրի իրականացման աշխատանքներին, ընկերության ղեկավարության հետ քննարկել կոմբինատի նոր կառուցվածքը, կոմբինատի աշխատանքի արտադրության նոր ծավալները։ «Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ն ավարտել է ձեռնարկության տեխնոլոգիական վերազինմանն ուղղված ներդրումային ծրագրի իրականացումը:

Արդիականացման համապարփակ ծրագիրն ուղղված էր արտադրության կապիտալ նորացմանը՝ հանքի վերասարքավորմանը և գործարանի տեխնիկական վերազինմանը: Ծրագրի նպատակն էր օպտիմալացնել արտադրությունը, բարձրացնել արտադրողականությունը և նվազեցնել արտադրանքի ընդհանուր արժեքը:

Ծրագիրն իրականացվել է համակարգված մոտեցման հիման վրա, որը ենթադրում էր ոչ միայն արտադրության արդիականացում, այլև գործարանի աշխատակիցների միջին օղակի որակավորման բարձրացում և կազմակերպչական կառուցվածքի կատարելագործում:

Ներդրումային ծրագրի շրջանակներում իրականացվել են բաց հանքի, հիմնական հանքարդյունաբերական և տրանսպորտային սարքավորումների տեխնիկական վերազինման աշխատանքներ: 2020 թվականին մշակվեց նաև ձեռնարկության արտադրողականությունը տարեկան 3.5 միլիոն տոննայից մինչև 4.5 միլիոն տոննա հանքաքարի հասցնելու նախագիծ: Դրա շրջանակներում արդիականացվել է կոմբինատի հարստացման ֆաբրիկան։

Պոչամբարի հզորությունը մեծացել է նաև Իրան-Հայաստան գազամուղի հատվածի տեղափոխման, մայրուղային խողովակաշարերի վերակառուցման և 2-րդ և 3-րդ բարձունքների պոմպակայանների վերակառուցման շնորհիվ: Իրականացվել է 3 -րդ բարձունքի նոր պոմպակայանի կառուցումը:

Տեխնիկական նախագծի շրջանակներում շահագործման է հանձնվել հետադարձ ջրամատակարարման համակարգը, ինչը զգալիորեն նվազագույնի է հասցնում շրջակա միջավայրի վրա ազդեցությունը: Նոր համակարգը նաև նվազեցրել է ջրի օգտագործումը 30%-ով: «Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ արդիականացման համապարփակ ծրագրի ներդրումների ծավալը կազմել է ավելի քան 30 մլն ԱՄՆ դոլար»,- ասված է հաղորդագրությունում: