2 երկրները հետաքրքրված են ենթակառուցվածքների զարգացման ծրագրի կյանքի կոչման մեջ․ արտգործնախարարներ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

09.08.2026 | 13:13
Դաշտավանում ծեծկռտուք է եղել․ մասնակիցները հարվածել են քարերով, մահակներով և կռփազենքով
09.08.2026 | 12:56
Սևանա լճում ջրափրկարարները նկատել են շրջված ջրային մոտոցիկլետ․ ՆԳՆ
09.08.2026 | 12:38
Հովիկ Աբրահամյանի որդին կալանավորվել է
09.08.2026 | 11:47
Վթարային ջրանջատում Երևանում
09.08.2026 | 11:33
Ահազանգ է ստացվել, որ Սևանա լճի լողափերից մեկում քաղաքացիները հեծանիվ-նավակով հեռացել են ափից և չեն կարողանում վերադառնալ․ ՆԳՆ
09.08.2026 | 11:18
Ուկրաինան հարվածներ է հասցրել Բելգորոդին․ տուժել է 13 մարդ
09.08.2026 | 11:01
Ռուսաստանը հարվածել է Օդեսային և Խարկովին․ երկու մարդ զոհվել է, ավելի քան 20-ը՝ վիրավորվել
09.08.2026 | 10:44
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
09.08.2026 | 10:15
Վթարային ջրանջատում Արարատում
09.08.2026 | 00:05
Էդգար Սևիկյանը խաղացել է Մադրիդի «Ռեալի» դեմ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.08.2026 | 19:55
Օգոստոսի 10-ին Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.08.2026 | 19:53
Սայաթ-Նովայի պողոտայում բռնկված հրդեհը մարվել է
08.08.2026 | 19:43
Բանակային խաղերը մասնակիցների համար ստեղծում են ինքնադրսևորման նոր հարթակներ. վարչապետ
08.08.2026 | 19:40
Ավարտվել են ուժային կառույցների միջև անցկացվող բանակային 4-րդ խաղերը. հայտնի են հաղթողները
08.08.2026 | 19:25
Հրդեհ՝ Սայաթ-Նովայի պողոտայի շենքերից մեկում. 5 բնակչի տարհանել են
Բոլորը

Հնդկական կողմը երկու խոշորագույն տրանսպորտային նախաձեռնությունների մասին է ժամանակին հայտարարել: Խոսքը Պարսից ծոց-Սև ծով տրանսպորտային միջանցքի և «Հյուսիս-հարավ» տրանսպորտային միջանցքի մասին է:

Արդյոք քննարկե՞լ եք այս երկու խոշորագույն նախագծերը: Հնդկաստանի արտաքին գործերի նախարարի հետ տեղի ունեցած ասուլիսի ընթացքում «Լուրեր»-ի հարցին ի պատասխան՝ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը պատասխանեց.

«Մենք, բնականաբար, անդրադարձել ենք մեծ տարածաշրջանում ենթակառուցվածքների հարցին. դա վերաբերում է նաև «Հյուսիս-հարավ» միջանցքին: Քննարկել ենք Չաբահար նավահանգստի շուրջ ընթացող վերջին դրական զարգացումները, Հնդկաստանի և Հայաստանի միջև ճանապարհի ուղիղ հաղորդակցության հաստատման խնդիրը, ինչպես նաև Հայաստանից դեպի հյուսիս, Վրաստանով դեպի Ռուսաստան, գուցե նաև Սև ծովով դեպի Եվրոպա հետագա տարանցիկ փոխանցումների հարցը: Սա մեր օրակարգի կարևոր բաղկացուցիչն է:

Ինչ վերաբերում է Պարսից ծոց-Սև ծով նախաձեռնությանը, ապա իրանական կողմի հետ երեկ ենք քննարկել այս հարցը: Այս համաձայնագրի առումով ևս իրադարձությունները բավականին դինամիկ են զարգանում: Հուսամ՝ մոտ ապագայում արդեն նույնիսկ կունենանք ստորագրված համաձայնություն այդ փաստաթղթի շուրջ»:

Մանրամասները՝ տեսանյութում: