Իրանն ակնկալում է, որ Ադրբեջանը արդյունավետ քայլեր կձեռնարկի իրանական բեռնատարների տարանցման խնդիրների լուծման ուղղությամբ․ ԱԳ ղեկավար

Լուրեր

11.10.2026 | 10:00
Նորբերտո Բրիասկո Բալեկյանն առաջին դուբլն է գրանցել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 09:46
Մեսին ու Սուարեսը երկուական գոլ են խփել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 00:27
«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ
10.10.2026 | 23:38
Հենրիխ Մխիթարյանը` գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 21:37
Կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ինդոնեզիայի հետ
10.10.2026 | 19:47
Քննարկվել են Հայաստանում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները
10.10.2026 | 19:12
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 14-17-ը մարզական հավաք կանցկացնի. Մ-17
10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
10.10.2026 | 18:18
ԶՈՒ ԳՇ պետն այցելել է մի շարք զորամասեր
10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
10.10.2026 | 17:13
ՀՀ ՊՆ ՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր
10.10.2026 | 16:51
«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
10.10.2026 | 16:31
ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը
10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
10.10.2026 | 15:45
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով
Բոլորը

Իրանի արտգործնախարարներ Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը իր ադրբեջանցի գործընկեր Ջեյհուն Բայրամովի հետ հեռախոսազրույցում հայտարարել է, որ Իրանի Իսլամական Հանրապետությունն ակնկալում է, որ Ադրբեջանը արդյունավետ քայլեր կձեռնարկի իրանական բեռնատարների տարանցման խնդիրների լուծման ուղղությամբ, գրում է «Mehr» գործակալությունը:

Ընդգծելով երկրների փոխադարձ հարգանքի ու անկախության, ինքնիշխանության և տարածքային ամբողջականության անհրաժեշտությունը՝ Իրանի արտգործնախարարը նշել է, թե Թեհրանին ու Բաքվին վաղեմի հարաբերություններ են կապում:

Ըստ դիվանագետի՝ երկու երկրները պետք է կանխեն թյուրիմացությունները երկկողմ հարաբերություններում և շարունակեն իրենց հարաբերությունները ճիշտ և արագ զարգացման ուղղությամբ:

Ադրբեջանի արտգործնախարարն իր հերթին Իրանի Իսլամական Հանրապետության հետ հարաբերություններն անվանել է «բարեկամական» և հավելել, որ Ադրբեջանի Հանրապետությունը մեծ նշանակություն է տալիս իր հարաբերություններին այնպիսի բարեկամ երկրների հետ, ինչպիսին է Իրանի Իսլամական Հանրապետությունը։

Ջեյհուն Բայրամովն ընդգծել է երկխոսության, հանգիստ և անկեղծ միջավայրում խնդիրները լուծելու անհրաժեշտությունը:

Նա առաջարկել է, որ երկու երկրների մաքսային ծառայողները անմիջական բանակցություններ վարեն իրանական ապրանքների տարանցման խնդիրները լուծելու համար:

 

Տաթև Ֆռանգյան