ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանն ընդունել է ՀՀ-ում Իտալիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան, Ն.Գ. Ալֆոնսո Դի Ռիզոյին

Լուրեր

09.08.2026 | 13:13
Դաշտավանում ծեծկռտուք է եղել․ մասնակիցները հարվածել են քարերով, մահակներով և կռփազենքով
09.08.2026 | 12:56
Սևանա լճում ջրափրկարարները նկատել են շրջված ջրային մոտոցիկլետ․ ՆԳՆ
09.08.2026 | 12:38
Հովիկ Աբրահամյանի որդին կալանավորվել է
09.08.2026 | 11:47
Վթարային ջրանջատում Երևանում
09.08.2026 | 11:33
Ահազանգ է ստացվել, որ Սևանա լճի լողափերից մեկում քաղաքացիները հեծանիվ-նավակով հեռացել են ափից և չեն կարողանում վերադառնալ․ ՆԳՆ
09.08.2026 | 11:18
Ուկրաինան հարվածներ է հասցրել Բելգորոդին․ տուժել է 13 մարդ
09.08.2026 | 11:01
Ռուսաստանը հարվածել է Օդեսային և Խարկովին․ երկու մարդ զոհվել է, ավելի քան 20-ը՝ վիրավորվել
09.08.2026 | 10:44
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
09.08.2026 | 10:15
Վթարային ջրանջատում Արարատում
09.08.2026 | 00:05
Էդգար Սևիկյանը խաղացել է Մադրիդի «Ռեալի» դեմ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.08.2026 | 19:55
Օգոստոսի 10-ին Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.08.2026 | 19:53
Սայաթ-Նովայի պողոտայում բռնկված հրդեհը մարվել է
08.08.2026 | 19:43
Բանակային խաղերը մասնակիցների համար ստեղծում են ինքնադրսևորման նոր հարթակներ. վարչապետ
08.08.2026 | 19:40
Ավարտվել են ուժային կառույցների միջև անցկացվող բանակային 4-րդ խաղերը. հայտնի են հաղթողները
08.08.2026 | 19:25
Հրդեհ՝ Սայաթ-Նովայի պողոտայի շենքերից մեկում. 5 բնակչի տարհանել են
Բոլորը

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանը հանդիպել է Հայաստանի Հանրապետությունում Իտալիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան, Ն.Գ. Ալֆոնսո Դի Ռիզոյին. տեղեկացնում են ՀՔԾ-ից:

Դեսպանը շնորհավորել է Սասուն Խաչատրյանին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ` նշելով, որ իտալական կողմի համար կարևոր է Հակակոռուպցիոն կոմիտեի հետ ակտիվ համագործակցային կապերի ձևավորումը: Անդրադառնալով նորաստեղծ կառույցի գործունեության առաջնահերթություններին` կողմերը քննարկել են կոռուպցիոն բնույթի գործերի քննության ոլորտում, հատկապես փողերի լվացման և ապօրինի հարստացման հանցատեսակների դեմ պայքարում իտալական առաջադեմ փորձի ուսումնասիրման անհրաժեշտությունը, ինչպես նաև քրեական գործերի քննության ընթացքում ժամանակակից տեղեկատվական տեխնոլոգիաների արդյունավետ կիրառման հնարավորությունը Իտալիայի իրավապահ մարմինների օրինակով: Հանդիպման ընթացքում քննարկվել է նաև Իտալիայի Ֆինանսական գվարդիայի հետ համագործակցության ձևավորման և խորացման նպատակով փոխըմբռնման հուշագրի ստորագրման աշխատանքների իրականացումը:

Դեսպանը շնորհակալություն է հայտնել ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահին ջերմ ընդունելության համար` համոզմունք հայտնելով, որ առաջիկայում վերապատրաստումների ծրագրերի և փոխադարձ այցերի կազմակերպումը կնպաստի երկու երկրների իրավապահ մարմինների միջև գործընկերային հարաբերությունների զարգացմանն ու ամրապնդմանը: