Ոչ ոք իրավունք չունի հորդորել պատվաստվել կամ չպատվաստվել․ Տիրուհի Նազարեթյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

11.10.2026 | 00:27
«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ
10.10.2026 | 23:38
Հենրիխ Մխիթարյանը` գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 21:37
Կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ինդոնեզիայի հետ
10.10.2026 | 19:47
Քննարկվել են Հայաստանում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները
10.10.2026 | 19:12
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 14-17-ը մարզական հավաք կանցկացնի. Մ-17
10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
10.10.2026 | 18:18
ԶՈՒ ԳՇ պետն այցելել է մի շարք զորամասեր
10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
10.10.2026 | 17:13
ՀՀ ՊՆ ՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր
10.10.2026 | 16:51
«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
10.10.2026 | 16:31
ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը
10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
10.10.2026 | 15:45
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով
10.10.2026 | 15:39
Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի․ ՆԳՆ
10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման արարողությանը
Բոլորը

Հայաստանում խստացվում են COVID-19 համավարակի դեմ պատվաստման պահանջները։ Կառավարության նախաձեռությունն ուղղված է կորոնավիրուսային հիվանդության դեմ պատվաստումների խթանմանը: Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը e-draft.am-ում հանրային քննարկման է ներկայացրել

«Աշխատանքային օրենսգրքում» և «Պետական ծառայության օրենսգրքում» կատարված փոփոխությունների նախագիծը, համաձայն որի՝ պետական համակարգի և մասնավոր հատվածի աշխատողները պարտավոր կլինեն օրենքով տրամադրել պատվաստումը կամ փորձարկումը հաստատող հավաստագրեր: Նոր փոփոխություններով, որոնք պետք է ներկայացվեն խորհրդարանի հաստատմանը, գործատուն իրավունք ունի աշխատանքից ազատել աշխատողին, եթե ավելի քան 30 օր անընդմեջ կամ վերջին 12 ամիսների ընթացքում աշխատողն իր պաշտոնեական պարտականությունները չի կատարել ավելի քան 50 օր:

«Կորոնավիրուսն ու աշխատանքային իրավունքները. պատվաստվե՞լ, թե՞ կորցնել աշխատանքը» թեմայով առցանց քննարկման ժամանակ, անդրադառնալով պատվաստվելու կամ չպատվաստվելու վերաբերյալ պնդումներին՝ «Տեմպուս» սոցիալական իրավունքների պաշտպանության կենտրոնի նախագահ Տիրուհի Նազարեթյանը նշեց. «Ոչ ոք, մանավանդ ոչ մասնագետ, իրավունք չունի կոչեր անել և հորդորել պատվաստվել կամ չպատվաստվել: Քանի որ COVID-19-ը նոր համավարակ է, ամբողջ աշխարհում նոր տիպի մարտահրավեր է և դեղորայքը բավականաչափ փորձարկված չէ՝ օբյեկտիվ պատճառներով, քանի որ ժամկետը կարճ է, ոչ ոք չգիտի, թե իրականում ինչ հետևանքներ են ունենալու պատվաստումները և նաև COVID-19-ը:

Ոչ ոք իրավունք չունի պատասխանատվություն վերցնել և հայտարարություններ անել մի բանի մասին, որի մասին իրականում 100 տոկոսով պատկերացում չկա»,- նշեց Նազարեթյանը:

Նա հավելեց, որ պետք է պահպանվեն քաղաքացիների իրավուքնները. «Մենք ունենք ընտրելու հնարավորություն՝ պատվաստվել կամ թեստավորվել, և սա նորմալ է, պետք է կարողանալ օգտվել ընտրությունից, ոչ թե հայտնվել այնպիսի իրավիճակում, որ ստիպված՝ չուզենալով կամ վախենալով գնալ պատվաստման»:

Մանրամասները՝ տեսանյութում: