Պաշտպանը միջնորդեց Արմեն Գևորգյանի բանկային հաշիվներից մեկի վրայից կալանքը հանել․ դատարանը՝ մերժեց

Լուրեր

24.03.2026 | 23:36
7 տարի կուսակցական լինելու հանգամանքը կասկած է հարուցում Վլադիմիր Վարդանյանի՝ որպես ՍԴ դատավոր անաչառ պաշտոնավարման հնարավորությունը. ՀԿ-ներ
24.03.2026 | 23:07
Գերմանիայում ձերբակալվել է երկու անձ ՌԴ-ի օգտին լրտեսության կասկածանքով
24.03.2026 | 22:45
Մարկ Ցուկերբերգն անձնական ԱԲ գործակալ է ստեղծում, որը նրան օգնելու է աշխատանքում. WSJ
24.03.2026 | 22:29
Ոստիկանները հայտնաբերել են կեղծ խմիչքի արտադրամասեր Նոր Կյուրինում և Այնթապում. ՆԳՆ
24.03.2026 | 22:17
Իրաքյան Քուրդիստանն Իրանին մեղադրել է իր ուժերի դեմ մահացու հարձակման համար
24.03.2026 | 22:02
Բեռլինում 90-ամյա թոշակառուն շահել է 1,5 միլիոն եվրո
24.03.2026 | 21:49
Ֆիլիպիններն էներգետիկ արտակարգ իրավիճակ է հայտարարել Իրանի պատերազմի պատճառով
24.03.2026 | 21:38
Իրանը դադարեցրել է բնական գազի արտահանումը Թուրքիա
24.03.2026 | 21:24
Գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանը՝ «Agzamov Memorial»-ի միանձնյա առաջատար նախավերջին տուրից առաջ
24.03.2026 | 21:11
Իրանում պատերազմը հակասում է միջազգային իրավունքին. Գերմանիայի նախագահ
24.03.2026 | 21:00
Չափազանց մտահոգիչ է՝ վարչապետը կիրառեց «փախածներ» բառը՝ էթնիկ զտման ենթարկված անձանց նկատմամբ․ միայն ներողությունը անբավարար է. Գայանե Աբրահամյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.03.2026 | 20:45
«Կա՛մ մենք, կա՛մ պատերազմ»․ ՔՊ-ի քաղաքական խոսույթը՝ ընտրություններից առաջ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.03.2026 | 20:37
Արարատի մարզում գազալցակայանի գործունեություն է կասեցվել
24.03.2026 | 20:25
Մեղրիի լեռնանցքում թույլ ձյուն է տեղում
24.03.2026 | 20:12
Պակիստանը հայտարարել է, որ պատրաստ է հյուրընկալել ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունները
Բոլորը

Ընթանում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի գործով դատական նիստը։

Արմեն Գևորգյանի պաշտպան Լուսինե Սահակյանը հայտարարեց՝ քանի որ դատարանը արգելել է, որ իր պաշտպանյալը դուրս գա երկրից, Ազգային ժողովի նկատմամբ պարտք է գոյացել։

Նա նշեց, որ Արմեն Գևորգյանը Ազգային ժողովի ԵԽԽՎ պատվիրակության անդամ է, պետք է մեկներ Ստրասբուրգ, սակայն դատարանը թույլ չի տվել։ Այդ ընթացքում Արմեն Գևորգյանի հաշվին է փոխանցվել 404 հազար 729 դրամ օրապահիկ։

Պաշտպանը միջնորդեց Արմեն Գևորգյանի բանկային հաշիվներից մեկի վրայից կալանքը հանել:

«Հաշվի առնելով այն հանգամանքը, որ դատարանը Արմեն Գևորգյանին թույլ չի տվել մեկնել տվյալ գործուղմանը, փոխանցված գումարը չի օգտագործվել ու ԱԺ-ի նկատմամբ առաջացել է պարտք, որը ենթակա է վերադարձման, սակայն այդ հաշվեհամարը գտնվում է արգելանքի տակ»,- նշեց Լուսինե Սահակյանը: Նա դատարանին խնդրեց թույլ տալ Արմեն Գևորգյանին ունենալ առնվազն բանկային մեկ հաշիվ:

Դատավոր Աննա Դանիբեկյանը նշեց, որ որոշում է միջնորդության լուծումը հետաձգել, մինչև կալանադրված գույքի արժեքը որոշելը։

«Սույն միջնորդությունը ներկայացվել է ոչ ժամանակին»,- ասաց Դանիբեկյանը։

Մանրամասները՝ տեսանյութում: