Կոնգրեսի ENABLERS ակտը թիրախավորում է միջազգային կոռուպցիան «Պանդորայի փաստաթղթերի» հետևանքով

Լուրեր

24.11.2024 | 21:16
Հայաստանի բասկետբոլի հավաքականը պարտվեց Ավստրիայի թիմին
24.11.2024 | 21:00
«Կանաչ» հիմնադրամներից շատերն այնքան էլ կանաչ չեն. ապաքաղաքական զրույց Ինգա Զարաֆյանի հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.11.2024 | 20:47
Իսրայելի ավիահարվածների հետևանքով Լիբանանում կան տասնյակ զոհեր և հարյուրավոր վիրավորներ
24.11.2024 | 19:08
ՃՏՊ Դիմիտրով գյուղի մոտ. 3 անձ տեղափոխվել է հիվանդանոց
24.11.2024 | 18:04
Թբիլիսիում կանայք երթ են անցկացնում․ պահանջում են Բիձինա Իվանիշվիլիի հրաժարականը
24.11.2024 | 17:00
Ֆրանսիայի Բրոն համայնքում Մեղրի քաղաքի պուրակ է բացվել
24.11.2024 | 16:07
1 մլրդ դրամ՝ Երևանի ու մարզերի թատրոնների, համերգային դահլիճների, նվագախմբերի համար գույք, տեխնիկա գնելու համար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.11.2024 | 15:26
Ուկրաինան կարող է ավարտել պատերազմը 2025-ին․ Զելենսկին սպասում է Թրամփի առաջարկներին
24.11.2024 | 14:02
Ավտոմեքենայի դուռը փակվել է, 1-ամյա երեխան մնացել է ներսում․ օգնել են փրկարարները
24.11.2024 | 13:40
Օդի ջերմաստիճանը կնվազի 6-10 աստիճանով
24.11.2024 | 13:22
ՏԿԵ նորանշանակ նախարարն ընտրվել է ՔՊ Արմավիրի տարածքային կազմակերպության խորհրդի նախագահ
24.11.2024 | 12:41
Օտարերկրյա ԶԼՄ-ներում շարունակում են զետեղվել սպառազինության ձեռքբերման մասին կեղծ հրապարակումներ․ ՊՆ
24.11.2024 | 12:19
Ռումինիայում նախագահական ընտրություններ են
24.11.2024 | 11:53
Մխիթարյանն սկսել է ինքնակենսագրական գիրք գրել
24.11.2024 | 11:12
Ռուբլու փոխարժեքը շարունակում է իջնել
Բոլորը

Ս.թ. հոկտեմբերի 8-ին Բիզնեսի լվացման և անվտանգության ռիսկերի արտոնման համար նոր իշխանությունների ձևավորման (ENABLERS) ակտը ներկայացվեց կոնգրեսականներ Թոմ Մալինովսկու (Դեմոկրատ, Նյու Ջերսի), Մարիա Էլվիրա Սալազարի (Հանրապետական, Ֆլորիդա), Սթիվ Քոհենի (Դեմոկրատ, Թենեսի) և Ջո Ուիլսոնի (Հանրապետական, Հարավային Կարոլինա) կողմից՝ որպես պատասխան բռնապետ առաջնորդների, այդ թվում՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի, հսկայածավալ կոռուպցիայի մասին «Պանդորայի փաստաթղթերի» բացահայտումներին․ հաղորդում է Ամերիկայի հայկական համագումարի մամուլի ծառայությունը։

«Հաշվի առնելով Ադրբեջանի գրեթե 3 միլիարդ դոլարի չափով փողերի լվացման ծրագիրը, որի նպատակն էր մաքուր ներկայացնել մարդու իրավունքների իր աղաղակող արձանագրությունը, ինչպես նաև վերջին բացահայտումները, որ Ալիևների ընտանիքը հարյուր միլիոնավոր դոլարների շքեղ անշարժ գույք էր ձեռք բերել Լոնդոնում՝ օգտագործելով օֆշորային հաշիվներ, Համագումարն ողջունում է փողերի լվացման դեմ պայքարող այս երկկուսակցական օրինագիծը», հայտարարեց գործադիր տնօրեն Բրայան Արդունին:

Համագումարի աջակցությունը վայելող օրինագիծը հայտնվեց «Պանդորայի փաստաթղթերի» արտահոսքից հետո, որը վերջերս հասանելի դարձավ հանրությանը Հետաքննող լրագրողների միջազգային կոնսորցիումի (ICIJ), Կազմակերպված հանցավորության ու կոռուպցիայի լուսաբանման նախագծի (OCCRP) և ավելի քան 150 համաշխարհային լրատվամիջոցների կողմից ու կազմված է շուրջ 12 միլիոն փաստաթղթերից, որոնք բացահայտեցին թաքնված հարստությունը, հարկերից խուսափելը և փողերի լվացման սխեմաները, որոնք կիրառվում են գործող իշխանությունների կողմից` օֆշորային հաշիվներում իրենց հարստությունը թաքցնելու համար:

«Պանդորայի փաստաթղթերը» հստակեցրեց, թե ինչպես գլոբալ իշխանության դերակատարներն օգտվեցին ԱՄՆ բանկերի մասին օրենքներից՝ հեշտությամբ օտարերկրյա ակտիվների հոսք ապահովելով դեպի ԱՄՆ: Թարմացնելով 51-տարվա Բանկային գաղտնիության մասին օրենքը՝ Գանձապետական դեպարտամենտն այժմ կստեղծի պատշաճ ջանասիրության նոր կանոններ և ավելի մանրամասն ուսումնասիրություններ իր հաճախորդների, նրանց հարստության աղբյուրների և գործարքներում ներգրավված բոլոր միջնորդների վերաբերյալ:

Մասնավորապես, «Պանդորայի փաստաթղթերի» ֆինանսական արձանագրությունների հավաքածուն ի ցույց է դնում Ալիևի ռեժիմի կոռուպցիայի ծավալները և բացահայտում է նրա ընտանիքի և փոխկապակցված անձանց ներգրավվածության խորությունը: Փաստաթղթերը բացահայտում են, թե ինչպես Իլհամ Ալիևը և իր ընտանիքը սիստեմատիկ կերպով թալանում են իրենց սեփական երկրի հարստությունը՝ 2003թ.-ից՝ Ալիևի պաշտոնավարման առաջին ժամկետից ի վեր: Ապշեցուցիչ մանրակրկտությամբ՝ փաստաթղթերը բացահայտում են Ալիևների և երկու վստահելի փոխկապակցված անձանց կողմից կիրառվող մեթոդները, որոնց շնորհիվ նրան ձեռք են բերել մոտավորապես 700 միլիոն դոլարի անշարժ գույք միայն Միացյալ Թագավորությունում, ի լրումն բազմաթիվ օֆշորային ընկերությունների գրանցման և 2,9 միլիարդ դոլարի փողերի լվացման սխեմայի, որը հայտնի է որպես ադրբեջանական լվացքատունՆաև հստակեցվել էր, որ Անգլիայի թագուհու անունից սեփականություն տնօրինող և կառավարող Crown Estate-ը 2018թ.-ին 66.5 միլիոն ֆունտ ստերլինգ (91 միլիոն դոլար) անշարժ գույք է գնել Ալիևների ընտանիքից, որից վերջիններս ստացել են 31 միլիոն ֆունտ ստեռլինգի (42 միլիոն դոլար) շահույթ:

OCCRP-ն հաղորդում է. «Ալիևի երկու դուստրերը, որդին, աները (Արիֆ Փաշաևը) և ընտանիքի երկու մտերիմ փոխկապակցված գործարարներ՝ իրենց հաջողության գագաթնակետին, ցնցող 429 միլիոն ֆունտ ստեռլինգի (694 միլիոն դոլար) անշարժ գույք են ունեցել Լոնդոնում, ներառյալ՝ հայտնի պատմական շենքեր, առևտրային շինություններ և շքեղ բնակարաններ հեղինակավոր թաղամասերում: Այս անշարժ գույքի կայսրության սեփականությունը սիստեմատիկ կերպով, տարիներ շարունակ թաքնված է եղել օֆշորային ընկերությունների հետևում, որոնք ունեն ընդհանրացված անուններ, օրինակ՝ Sheldrake Six և Fliptag Investments»:

Զեկույցը շարունակվում է. «Ընդհանուր առմամբ, OCCRP-ն գտել է նախկինում անհայտ 84 օֆշորային ընկերություններ, որոնք գրանցված են Բրիտանական Վիրջինյան կղզիներում և 2006թ.-ից պատկանում են Ալիևներին ու նրանց հետ փոխկապակցված անձանց: Կարծես թե, ընկերությունները կառավարվում են որպես սերտորեն կապված համակարգ. նորից ու նորից, բացահայտված արձանագրությունները ցույց են տալիս, որ ընկերությունների խմբեր փաստաթղթեր են ներկայացրել կամ տնօրեններ են փոխել հենց նույն օրը: Նրանց տերերն ու տնօրինությունը նույնպես հաճախ փոփոխվում էին մարդկանց նույն փոքր խմբի շրջանակներում»:

 

OCCRP-ն մեջբերում է Ալիևի կոռուպցիայի ժամկետի տևողությունը և մասշտաբը, որը շարունակվում է երկու տասնամյակից ավելի, մինչ նա վարում է «գնալով ավելի ահագնացող բռնապետական ռեժիմ՝ հիմնված լրագրողների, փաստաբանների և ակտիվիստների բանտարկության, կեղծ ընտրությունների և զանգվածային կոռուպցիայի վրա»:

Ըստ ICIJ-ի՝ ENABLERS ակտի ընդունման դեպքում «օրենքը ժամանակ կտա ԱՄՆ Գանձապետական դեպարտամենտին՝ մինչև 2023թ.-ի դեկտեմբեր սահմանել փողերի լվացման դեմ պայքարի կանոններ հիմնական ֆինանսական ներհոսք ստացող արդյունաբերությունների համար: Ազգային անվտանգության նոր աշխատանքային խումբ կվերահսկի այդ ջանքերը»:

Օրենսդրությունը կկատարի «փոփոխություն Բանկային գաղտնիության մասին օրենքում` ընդլայնելու փողերի լվացման դեմ երաշխիքների շրջանակը և լիազորությունները՝ նման ակտով, և այլ նպատակներով» և «կմշակի Միացյալ Նահանգների կառավարության հեռանկարային, համապարփակ և բազմամյա ռազմավարություն՝ բոլոր անհրաժեշտ հիմնական ֆինանսական ներհոսք ստացող մասնագիտությունների վրա փողերի լվացման դեմ երաշխիքներ կիրառելու նպատակով»: