Հայաստանում սեռով պայմանավորված աբորտները նվազել են

Լուրեր

09.08.2026 | 13:13
Դաշտավանում ծեծկռտուք է եղել․ մասնակիցները հարվածել են քարերով, մահակներով և կռփազենքով
09.08.2026 | 12:56
Սևանա լճում ջրափրկարարները նկատել են շրջված ջրային մոտոցիկլետ․ ՆԳՆ
09.08.2026 | 12:38
Հովիկ Աբրահամյանի որդին կալանավորվել է
09.08.2026 | 11:47
Վթարային ջրանջատում Երևանում
09.08.2026 | 11:33
Ահազանգ է ստացվել, որ Սևանա լճի լողափերից մեկում քաղաքացիները հեծանիվ-նավակով հեռացել են ափից և չեն կարողանում վերադառնալ․ ՆԳՆ
09.08.2026 | 11:18
Ուկրաինան հարվածներ է հասցրել Բելգորոդին․ տուժել է 13 մարդ
09.08.2026 | 11:01
Ռուսաստանը հարվածել է Օդեսային և Խարկովին․ երկու մարդ զոհվել է, ավելի քան 20-ը՝ վիրավորվել
09.08.2026 | 10:44
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
09.08.2026 | 10:15
Վթարային ջրանջատում Արարատում
09.08.2026 | 00:05
Էդգար Սևիկյանը խաղացել է Մադրիդի «Ռեալի» դեմ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.08.2026 | 19:55
Օգոստոսի 10-ին Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.08.2026 | 19:53
Սայաթ-Նովայի պողոտայում բռնկված հրդեհը մարվել է
08.08.2026 | 19:43
Բանակային խաղերը մասնակիցների համար ստեղծում են ինքնադրսևորման նոր հարթակներ. վարչապետ
08.08.2026 | 19:40
Ավարտվել են ուժային կառույցների միջև անցկացվող բանակային 4-րդ խաղերը. հայտնի են հաղթողները
08.08.2026 | 19:25
Հրդեհ՝ Սայաթ-Նովայի պողոտայի շենքերից մեկում. 5 բնակչի տարհանել են
Բոլորը

Վերջին տարիներին Հայաստանում գրանցվում է սեռով պայմանավորված աբորտների նվազման միտում. տեղեկացնում են ՀՀ ԱՆ-ից:

Ըստ ԱՀԿ-ի` աղջիկ/տղա նորածինների հարաբերակցությունը պետք է լինի 100/106: Հայաստանում 2008-ից 2012 թվականներին հարաբերակցությունը եղել է 100/115: 2019 և 2020 թվականներին նկատվել է դրական միտում սեռով պայմանավորված աբորտների նվազման առումով. հարաբերակցությունը կազմել է 100/110, իսկ 2021 թվականի առաջին վեց ամսվա ցուցանիշը 100/108 Է:
Սեռով պայմանավորված` սելեկտիվ աբորտների իրականացման հիմքում մեծամասամբ ընկած է ազգային մտածելակերպում արմատացած` տղա երեխա ունենալու ցանկությունը, որը պայմանավորված է տոհմը շարունակելու անհրաժեշտությամբ, ժառանգ ունենալու ցանկությամբ և այլն:

Բնակչության վերարտադրման ցուցանիշների շեղումները առաջացնում են դեմոգրաֆիկ լուրջ շեղումներ, որոնցից բխում են ազգագրական, սոցիալական և մի շարք այլ հիմնախնդիրներ։

Հիմնախնդրի հաղթահարման կարևոր քայլերից է ոչ միայն օրենսդրաիրավական դաշտի կարգավորումն ու հստակեցումը, այլև աղջիկ երեխայի, կնոջ դերի ու նշանակության բարձրացումը թե՛ ընտանիքում, թե՛ հասարակության ազգային մտածելակերպում: Կրթական-տեղեկատվական խորհրդատվության տրամադրումը, բարոյահոգեբանական աջակցությունը կնպաստեն կնոջ կոմից սեփական անձի արժևորմանը և գնահատմանը:

Գիտակցելով հարցի կարևորությունը` շահագրգիռ գերատեսչությունների, միջազգային կազմակերպությունների հետ համատեղ մշակվել և իրականացվել են բազմաթիվ միջոցառումներ, ուղղված ինչպես բժշկական գործելակերպի փոփոխությանը, այդպես էլ հասարակության մեջ այս հարցի շուրջ կարծրատիպերի վերացմանը: