Գևորգ Լոռեցյանը կմնա կալանավորված. դատարանը մերժեց 5 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ արձակել նախկին փոխնախարարին

Լուրեր

05.08.2026 | 10:13
2026 թվականի 1-ին կիսամյակին դատարան ուղարկված քրեական վարույթներն աճել են 62 տոկոսով
05.08.2026 | 10:00
ԱԺ-ում քննարկվում է Վահագն Ալեքսանյանին փոխնախագահ ընտրելու հարցը. ՈՒՂԻՂ
05.08.2026 | 09:55
Իրավիճակը է հանրապետության ճանապարհներին և Լարսում
05.08.2026 | 09:41
Ճամբարակում գազամատակարարման ընդհատումներ կինեն
05.08.2026 | 09:30
Հայտնի է Մոհամեդ Սալահի նոր ակումբը
04.08.2026 | 23:29
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
04.08.2026 | 23:08
Հաշտարարների պալատի կրթական ծրագիրը ստացել է պետական երաշխավորում
04.08.2026 | 22:42
Վերականգնվել է վթարի հետևանքով խափանված էլեկտրամատակարարումը․ ՏԿԵՆ
04.08.2026 | 22:32
Այս պահին սեղանին կոնկրետ առաջարկ չկա. Եվրահանձնաժողովի խոսնակը՝ ՀՀ-ում ներգաղթյալների կենտրոն բացելու մասին
04.08.2026 | 21:56
Չեմպիոնների լիգա․ «Արարատ-Արմենիան» կամային հաղթանակ տարավ «Ցելյեի» նկատմամբ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.08.2026 | 21:42
Սահակ Պետրոսյանը նշանակվել է ԱԺ նախագահի օգնական
04.08.2026 | 21:30
Երկու տարվա նորոգումից հետո Բելգիայի միապետի աշխատավայրը բացվել է այցելուների համար․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
04.08.2026 | 21:17
Պուտինը ստորագրել է քաղաքական էմիգրանտների իրավունքները սահմանափակող օրենքը
04.08.2026 | 21:03
Հայաստանը՝ ԵՄ ապօրինի միգրանտների ընդունող երկրների ցանկո՞ւմ․ ինչ է հայտնի այս պահին
04.08.2026 | 20:51
Փաշինյանը կատարում է ունեզրկման խոստումը․ Ծառուկյանի բիզնեսները կա՛մ փակ են, կա՛մ պետականացված․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Կաշառք պահանջելու համար մեղադրվող սպորտի նախկին փոխնախարար Գևորգ Լոռեցյանի փաստաբան Լևոն Սահակյանն այսօր Լոռեցյանի նկատմամբ կիրառված կալանավորումը վերացնելու և 5 միլիոն գրավով փոխարինելու մասին միջնորդություն ներկայացրեց։

2018-ի հոկտեմբերից պաշտոնավարած Գևորգ Լոռեցյանը մեղադրվում է «Լուառ» և «Էլիտ Սպորտ» առևտրային կազմակերպությունների սեփականատեր և գործադիր տնօրեն Հրաչիկ Քանանյանից 2 մլն դրամ կաշառք պահանջելու համար։ Փոխնախարար Լոռեցյանին սպասարկող վարորդ Էդուարդ Հովհաննիսյանը մեղադրվում է Լոռեցյանին օժանդակելու, իսկ Հրաչիկ Քանանյանը՝ կաշառք տալու համար։

Գևորգ Լոռեցյանն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում։

Փաստաբան Սահակյանն իր խոսքում ասաց. «Ինչն է ուշագրավ, 4 վկաներից 2-ին, որ պարոն Լոռեցյանը չի ճանաչել, ճանաչում են մյուս ամբաստանյալները։ Եթե հավասարության սկզբունքն ենք ուզում հասկանալ մյուս երկու ամբաստանյալները գտնվում են ազատության մեջ և վկաներից մեկը, որը կարևոր վկա է, հանդիսանում է Հրաչիկ Քանանյանի անմիջական աշխատակիցը, երկրորդ վկան հանդիսանում է մյուս ամբաստանյալի՝ Էդուարդ Հովհաննիսյանի ընկերը, այսինքն՝ այդ վկաներին ավելի շատ ճանաչում են այն ամբաստանյալները, որոնք գտնվում են ազատության մեջ, իհարկե, շատ լավ է, որ գտնվում են ազատության մեջ։ Այդ վկաներին ընդհանրապես չճանաչելով հանդերձ՝ պարոն Լոռեցյանը գտնվում է անազատության մեջ։ Ինչ վերաբերում է գործի քննությունից խուսափելուն, գործում առկա չէ գեթ մեկ ապացույց, որով կփաստվի, որ ազատության մեջ մնալով Լոռեցյանը կխուսափի քննությունից», – շարունակելով, փաստաբանն ասաց, – «Գևորգ Լոռեցյանը գործով որևէ մեկի նկատմամբ չի կարող պարզապես ապօրինի ազդեցություն ունենալ, որովհետև հիմնականում չի ճանաչում այն վկաներին, որոնց շատ լավ ճանաչում են ազատության մեջ գտնվող ամբաստանյալները, և գործից խուսափելու համար որևէ նյութ առկա չէ»։

Մեղադրող դատախազ Գևորգ Սարգսյանը, սակայն, առարկեց միջնորդության դեմ՝ նշելով, որ ներկայացված միջնորդությունը լիովին անհիմն է և ենթակա է մերժման։

Դատարանը մոտ կես ժամ խորհրդակցական սենյակում անցկացնելուց հետո վերադարձավ և հայտնեց, որ միջնորդությունը մերժելու մասին որոշում է կայացվել։ Ըստ դատավոր Արտուշ Գաբրիելյանի՝ Լոռեցյանին առաջադրված մեղադրանքը ծանր է և թույլ չի տալիս փոխել խափանման միջոց կալանավորումը։

Factor.am-ի հետ զրույցում պաշտպան Լևոն Սահակյանը հայտնեց, որ այս որոշումը պատրաստվում են բողոքարկել Վերաքննիչ քրեական դատարանում։

Ռոզա Վարդանյան