Գերմանիայում գործարարները նոր կառավարությունից պահանջում են կլիմայի պաշտպանություն

Լուրեր

30.07.2026 | 15:37
Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի և մյուսների գործով դատական նիստը. ՈՒՂԻՂ
30.07.2026 | 15:29
Ֆրանսիայի հավաքականի ֆուտբոլիստը տեղափոխղվեց «Չելսի»
30.07.2026 | 15:20
Գառնիում հայտնաբերվել է ճգնավոր դառնալու մասին գրություն թողած 14-ամյա Վահե Ապիկյանը
30.07.2026 | 15:10
Կիրակի ՀՀ կառավարությունը հրաժարական կտա // Ջրի սակագինը կարող է բարձրանալ․ ԼՈՒՐԵՐ
30.07.2026 | 15:01
Արմեն Աշոտյանի կալանքը փոխարինվել է տնային կալանքով
30.07.2026 | 14:50
Մարտունիում շների հարձակումից փրկված արջի քոթոթը տեղափոխվել է մասնագիտացված կենտրոն
30.07.2026 | 14:38
Ստորգետնյա անցում` քանդված կրպակի տակ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.07.2026 | 14:32
Ես ունեմ մեղք, բանակի ղեկավարության վրա պետք չի գցել. Փաշինյանը` զոհերի մասին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
30.07.2026 | 14:25
Քանդում ենք փողոցի բոլոր կրպակները. Ավինյանը խիստ մոտեցում ունի ինքնակամերի մասով. Բաբայան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.07.2026 | 14:16
Մեր երկաթուղին ա, վերականգնում ենք, ի՞նչ խնդիր կա․ Փաշինյանը՝ հայտարարված մրցույթի մասին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
30.07.2026 | 14:16
Եվրոպան դիտարկում է ՊՍԺ-ի նախագահին ՖԻՖԱ-ի ղեկավարի պաշտոնում առաջադրելու տարբերակը
30.07.2026 | 14:09
Հարց ծագի՝ դե յուրե որոշումներ կկայացնենք, եթե անհամաձայնություն կա՝ կգնանք արբիտրաժ․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
30.07.2026 | 14:03
Փաշինյանը ներկայացրեց նոր խոսնակին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
30.07.2026 | 13:57
Տեղյակ եմ` Աննա Հակոբյանին ինչ սպառնալիքներ են եղել. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.07.2026 | 13:52
Փաշինյանը` արցախցիների վարորդական իրավունքը նոր օրենքի շրջանակներում վերականգնելու մասին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
Բոլորը

Գերմանիայում նոր կառավարության ձևավորման վերաբերյալ խորը բանակցությունների մեկնարկից առաջ տասնյակ գերմանական կազմակերպություններ ապագա կաբինետից պահանջում են կոնկրետ քայլեր ձեռնարկել կլիմայի պաշտպանության համար:

Այսօր հրապարակված համատեղ հայտարարության մեջ տնտեսության տարբեր ճյուղերից 69 գերմանական ընկրություններ, մասնավորապես, կոչ են արել նոր կառավարությանն արագացնել վերականգնվող էներգակիրների ներդրումը, գրում է DW-ի ռուսական ծառայությունը։

Առաջին 100 օրվա ընթացքում Գերմանիայի նոր կառավարությունը պետք է ներկայացնի այն քայլերի ծրագիրը, որի միջոցով մինչ 2045 թվականը պետք է հասնել կլիմայական չեզոքության, վերականգնվող էներգիայի աղբյուրների մասշտաբային ընդլայնումն անհրաժեշտ է համակցել այլ միջոցների հետ ևս, որպեսզի 2038 թվականից ավելի շուտ հնարավոր լինի հասնել ածխից էլեկտաէներգիա ստանալուց հրաժարվելուն։

«Կլիմայի պաշտպանությունը՝ որպես Բունդեսթագի ընտրությունների գլխավոր թեմա, պետք է առաջնահերթ օրակարգ լինի կուսակցությունների համար նոր դաշնային կառավարություն ձևավորելիս։ Նոր կառավարությունը պետք է գծի շրջանակները, որպեսզի մենք՝ որպես ձեռնարկություններ, կարողանանք կլիմայական չեզոքությունը դարձնել Գերմանիայի տնտեսության ֆիրմային խորհրդանիշը»,- հայտարարել է Otto Group ընկերության նախագահ Միխաել Օտտոն։

Տաթև Ֆռանգյան