Ադրբեջանը պնդում է, որ իր պետական սահմանին երբեք չեն եղել ու չեն լինի երրորդ երկրների ուժեր

Լուրեր

14.09.2026 | 14:15
Պատմական ռեկորդ․ Հովհաննես Գաբրիելյանը լողալով հատել է Սևանա լիճն իր ողջ երկայնքով
14.09.2026 | 14:06
Ուկրաինայի գլխավոր դատախազը հակակոռուպցիոն բյուրոյի տնօրենի նկատմամբ կասկածի ծանուցում է ստորագրել ու հեռացել երկրից․ Զելենսկին նրան պաշտոնանկ անելու կոչ է արել
14.09.2026 | 13:59
Ավանեսյանը Ծավ բնակավայրի բնակիչներին հորդորում է ծորակի ջուր չօգտագործել
14.09.2026 | 13:52
Էդ ե՞րբ ա 102-րդ ռազմաբազան մեզ տեր կանգնել, որ դուրս գալուց էլ անտեր ենք մնալու. Արմեն Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.09.2026 | 13:45
Էդգար Ղազարյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
14.09.2026 | 13:38
Հայաստանում այսօր բռնաբարվում է գույքային իրավունքը․ Լիլիթ Գալստյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.09.2026 | 13:31
Երևանում և մի շարք մարզերում սեպտեմբերի 14-18-ը բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ է սպասվում
14.09.2026 | 13:23
Ռոբերտ Քոչարյանը գտնվում է մենախցում, որևէ կալանավորի տեսնելու հնարավորություն չունի․ Սողոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.09.2026 | 13:16
Շվեդիայի ընտրություններում առաջատարը սոցիալ-դեմոկրատներն են
14.09.2026 | 13:08
Հայաստանի ազգային հավաքականի նոր մարզաշապիկները՝ հայկական զարդագրության տարրերով
14.09.2026 | 12:57
Ռուսական ավիահարվածի հետևանքով Իզյումում 3 մարդ է վիրավորվել, այդ թվում՝ երկու ամսական երեխա
14.09.2026 | 12:48
Մեր ազգի համազգային նպատակները դուրս են եկել երդման տեքստից․ Կարապետյանը՝ Գալյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.09.2026 | 12:37
Սովետական փտած մոտեցումները մարդու նկատմամբ անընդունելի են ինձ համար․ Տիգրան Ավինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.09.2026 | 12:28
«Տարբեր նարատիվներ կան որոշ վայրերի ծագման հետ կապված»․ ԵՄ ներկայացուցիչը՝ Արցախ այցի մասին
14.09.2026 | 12:19
Անընդունելի է․ չեմ կարող քանդել տալ տասնամյակների ինքնակամները, բայց ձեր աչքի առաջ նորերը հայտնվեն․ Ավինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայությունը արձագանքել է Իրանի սահմանապահ ծառայության հրամանատար, գեներալ-մայոր Ալի Գուդարզիի հայտարարություններին։

«Պետական սահմանապահ ծառայությունը պաշտոնապես հայտարարում է, որ Ադրբեջանի Հանրապետության պետական սահմանին երբեք չեն եղել, չկան ու չեն լինի երրորդ երկրների ուժեր։ Ադրբեջանի Հանրապետության տարածքում դրսից եկած թաքֆիրների գործունեության մասին պնդումները, ինչպես նաև երրորդ երկրների կողմից հետախուզական նպատակներով Ադրբեջանի տարածքի օգտագործումը Իրանի դեմ սուտ են ու իրականությանը չեն համապատասխանում»,- ասվում է ծառայության տարածած հայտարարության մեջ։ Ադրբեջանական կողմը նաև զգուշացնում է Իրանին, որ ցանկացած սադրանք պետական սահմանին՝ ուղղված Ադրբեջանի պետական շահերի դեմ՝ վճռականորեն ճնշվելու է։

«Վերոնշյալը հաշվի առնելով՝ խորհուրդ ենք տալիս Իրանի պաշտոնատար անձանց լինել ավելի պատասխանատու, կոչ ենք անում խուսափել կեղծ ու զրպարտիչ տեղեկատվության տարածումից»,- ասվում է ադրբեջանական կողմի տարածած հայտարարության մեջ։

Հիշեցնենք, որ Իրանի սահմանապահ ծառայության ղեկավար գեներալ Ահմադ Ալի Գուդարզին օրերս հայտարարել էր, որ իսրայելցիները տեղակայված են Ադրբեջանի սահմանի երկայնքով, սակայն նրանց ճշգրիտ թվաքանակը դեռևս անհայտ է։ Նա ասել էր, որ իսրայելցիները տեղակայվել են Ադրբեջանի կարևոր ու զգայուն հատվածներում՝ Իրանին լրտեսելու համար՝ հայտնելով, որ Թեհրանը բազմիցս զգուշացրել է իր հյուսիսային հարևաններին սահմանի մոտ թաքֆիրի խմբերի առկայության մասին։

Ադրբեջանական կողմի տարածած հայտարարության մեջ անդրադարձ կա նաև Գորիս-Կապան ճանապարհի՝ ադրբեջանական վերահսկողության տակ գտնվող հատվածին։ Տեքստում նշված է, որ այդ հատվածում «սահմանային ու մաքսայն հսկողությունը Ադրբեջանի ինքնիշխան իրավունքն է»։

 

Էմմա Չոբանյան