Գերմանիայում կհետաքննեն Լուկաշենկոյի մասնակցությունը ներգաղթյալների ապօրինի սահմանահատմանը

Լուրեր

17.09.2026 | 11:00
Կառավարության նիստը՝ ՈՒՂԻՂ
17.09.2026 | 10:58
Լիոնել Մեսին նվաճել է կարիերայի 49-րդ տիտղոսը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 10:54
«Արևմտյան Ադրբեջանի» խոսույթը լրջագույն մարտահրավեր և սպառնալիք է ՀՀ-ի համար. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 10:51
ՍԴ դատավորների հավելավճարների համար կառավարությունը 38.9 մլն դրամ կհատկացնի
17.09.2026 | 10:38
Քաղաքացիները կարող են իրենց եկամտային հարկից գումար հատկացնել ՀԿ-ներին, ԶԼՄ-ներին ու կուսակցություններին․ նախագիծը Կառավարության նիստի օրակարգում է
17.09.2026 | 10:35
Սան Պաուլո. Էլինա Ավանեսյանը և Ալինա Չարաևան կմրցեն իրար հետ
17.09.2026 | 10:29
Արտարժույթների փոխարժեքները՝ սեպտեմբերի 17-ի դրությամբ
17.09.2026 | 10:15
Դատախազության միջնորդությամբ Վանաձոր համայնքին է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու ևս մեկ հողատարածք
17.09.2026 | 10:00
Ազգային ժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
17.09.2026 | 09:36
«Համապարփակ անվտանգություն և դիմակայունություն 2026» միջազգային համաժողովը. ՈՒՂԻՂ
17.09.2026 | 09:29
Հայ հոգևոր առաջնորդները Սպիտակ տանը հանդիպել են Թրամփին և աղոթել Հայաստանի ու ԱՄՆ-ի խաղաղության համար․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
16.09.2026 | 23:17
Գեղարքունիքի մարզի մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինի
16.09.2026 | 23:05
Բաքուն ՀՀ-ի հետ կապերի մեջ մեղադրվող բանտարկված թալիշ ակտիվիստին 3 տարով կտեղափոխի խիստ ռեժիմի բանտ
16.09.2026 | 22:48
Հայաստանի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
16.09.2026 | 22:35
Եվրոպա լիգա. «Արարատ-Արմենիան» պարտությամբ մեկնարկեց հիմնական փուլում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Գերմանիայում կհետաքննեն Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի մասնակցությունը Բելառուսի տարածքով Լեհաստանով դեպի Գերմանիա ներգաղթյալների մաքսանենգությանը։ DW-ի ռուսական ծառայության փոխանցմամբ՝ այս մասին գրում է Bild am Sonntag պարբերականը։

Նշվում է, որ տեղեկության պաշտոնական հաստատում չկա:

Գերմանիայի դաշնային ոստիկանության տվյալներով՝ 2021 թվականի օգոստոսից Բելառուսից Գերմանիա անօրինական կերպով շուրջ 4000 օտարերկրացի է տեղափոխվել: Միայն հոկտեմբերի առաջին շաբաթվա ընթացքում անօրինական միգրանտների թիվը 1183 է եղել:

Գերմանական պարբերականի փոխանցմամբ՝ ամենից հաճախ Գերմանիայի սահմանն ապօրինի հատելու փորձ են կատարում Իրաքից և Սիրիայից երիտասարդները: Որպես կանոն՝ Իրաքի Բաղդադ և Էրբիլ, ԱՄԷ-ի Դուբայ, Լիբանանի Բեյրութ, Հորդանանի Աման, Թուրքիայի Ստամբուլ քաղաքները, ինչպես նաև սեպտեմբերի կեսերից՝ Սիրիայի Դամասկոսը նրանց համար դառնում են դեպի Եվրոպա մեկնման կետ։ Ընդ որում, օտարերկրացիներին բելառուսական ուսանողական վիզա է տրամադրվում։

Մինսկ ժամանելուց հետո սահմանապահները կամ ոստիկանները նրանց տեղափոխում են Լեհաստանի սահման՝ այն հատվածներ, որտեղ նվազագույն անվտանգության պահպանություն է: Տեղափոխվելով ԵՄ տարածք՝ անօրինական միգրանտները ինքնուրույն շարունակում են ճանապարհը դեպի Գերմանիա, գրում է թերթը:

Լրագրողների տվյալներով՝ միգրանտները բելառուսական կողմին վճարում են շուրջ 4000 եվրո՝ սահմանի անօրինական հատմանը նպաստելու համար: