Իրաքում արտահերթ խորհրդարանական ընտրություններ են

Լուրեր

09.08.2026 | 22:30
Արթուր Ղարիբյանը հաղթական դուբլ է գրանցել «Զենիթի» դեմ խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.08.2026 | 20:32
Իսրայելը մերժել է Գազայի հատվածի վերաբերյալ Թրամփի ծրագիրը
09.08.2026 | 19:36
Խնձորեսկում զբոսաշրջիկներ տեղափոխող մեքենան դուրս է եկել ճանապարհից
09.08.2026 | 18:10
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
09.08.2026 | 16:37
Վթարային ջրանջատում Կտայքում և Երևանում
09.08.2026 | 16:10
Վաղվանից բավական երկար ժամանակով հրաժեշտ կտանք +35°C-ից բարձր ջերմաստիճաններին. Լևոն Ազիզյան
09.08.2026 | 15:31
Հրդեհը բռնկվել է տանը կից շոգեբաղնիքում․ ՆԳՆ
09.08.2026 | 15:05
ՀՀ ԶՈՒ ՀՕՊ զորքերը պարապմունքներ են անցկացրել «Կարիճ» և «Լուսան» համալիրներով
09.08.2026 | 14:38
Օդի ջերմաստիճանը կնվազի
09.08.2026 | 13:13
Դաշտավանում ծեծկռտուք է եղել․ մասնակիցները հարվածել են քարերով, մահակներով և կռփազենքով
09.08.2026 | 12:56
Սևանա լճում ջրափրկարարները նկատել են շրջված ջրային մոտոցիկլետ․ ՆԳՆ
09.08.2026 | 12:38
Հովիկ Աբրահամյանի որդին կալանավորվել է
09.08.2026 | 11:47
Վթարային ջրանջատում Երևանում
09.08.2026 | 11:33
Ահազանգ է ստացվել, որ Սևանա լճի լողափերից մեկում քաղաքացիները հեծանիվ-նավակով հեռացել են ափից և չեն կարողանում վերադառնալ․ ՆԳՆ
09.08.2026 | 11:18
Ուկրաինան հարվածներ է հասցրել Բելգորոդին․ տուժել է 13 մարդ
Բոլորը

Իրաքում այսօր՝ հոկտեմբերի 10-ին արտահերթ խորհրդարանական ընտրություններ են անցկացվում: 329 պատգամավորական մանդատի համար պայքարում է ավելի քան 3240 թեկնածու: Խորհրդարական տեղերի քառորդ մասը վերապահված է կանանց, հաղորդում է DW-ի ռուսական ծառայությունը։

Երկրում քվեարկելու իրավունք ունի մոտ 25 միլիոն մարդ: Սակայն, դիտորդների կանխատեսմամբ, իշխանությունների նկատմամբ անվստահության բարձր մակարդակի և խորը ճգնաժամի պատճառով ընտրություններին մասնակցությունը ցածր կլինի:

Նշենք, որ Իրաքի արտահերթ ընտրությունները նշանակվել են զանգվածային բողոքի ցույցերի արդյուննքում։ Խորհրդարանական ընտրությունները պետք է տեղի ունենային 2022 թվականին, սակայն 2019 թվականի աշնանից երկրում հակակառավարական զանգվածային բողոքի ցույցեր են անցկացվում, որոնք հանգեցրեցին նախարարների կաբինետի հրաժարականին, որը ձևավորվել էր 2018 թվականի մայիսին անցկացված ընտրությունների արդյունքում։

Բողոքի ակցիաների առաջնորդները կոչ են արել բոյկոտել ընտրությունները, քանի որ կարծում են, որ գոյություն ունեցող քաղաքական համակարգը չի կարողանա փոփոխություններ ապահովել՝ անկախ քվեարկության արդյունքներից:

Նշենք, որ այս ընտրություններում ֆավորիտը համարվում է շիաների կոալիցիան՝ իմամ Մուքթադա աս-Սադրի գլխավորությամբ, որը հանդես է գալիս սոցիալական արդարության, դպրոցների և հիվանդանոցների կառուցման, ինչպես նաև Իրաքի ներքին գործերին արտաքին ուժերի չմիջամտության պահանջներով։

Հաղթելու մեծ հնարավորություններ ունի նաև «Ալ-Ֆաթահ» դաշինքը, որը գլխավորում է տրանսպորտի նախկին նախարար Հադի ալ-Ամիրին։ Նա սերտ կապեր է պահպանում Իրանի և շիա զինված կազմավորումների հետ: