Բասկերի երկրի խորհրդարանն Ադրբեջանից պահանջում է անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին
Քաղաքականություն
08.10.2021 | 19:21Բասկերի երկրի խորհրդարանը հոկտեմբերի 8-ին միաձայն ընդունել է բանաձև, որով Ադրբեջանից պահանջում է ազատ արձակել հայ ռազմագերիներին: Այս մասին տեղեկանում ենք Իսպանիայում ՀՀ դեսպանության տարածած հաղորդագրությունից:
Բանաձևով կոչ է արվում անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին, հարգել հրադադարի ռեժիմը, դադարեցնել ռազմական ներխուժումները ՀՀ տարածք: