Վրաստանը հայտնվել է անհարմար իրավիճակում, սակայն հարթակն անտեսելն էլ Թբիլիսիի համար կարող է թանկ արժենալ․ վրաց վերլուծաբանը՝ «3+3» ձևաչափի մասին

Լուրեր

15.07.2026 | 16:31
Ստամբուլում ռուս զբոսաշրջիկների են ձերբակալել մզկիթի վերածված Սուրբ Սոֆիայի տաճարում Աստվածաշունչ կարդալու համար
15.07.2026 | 16:23
Նախագահ Վահագն Խաչատուրյանն առանձնազրույց է ունեցել Կատարի Պետության էմիր շեյխ Թամիմ բին Համադ Ալ Թանիի հետ
15.07.2026 | 16:14
Հայկ Հարությունյանն ու Էստոնիայի դեսպանը քննարկել են հանրային կառավարման բարեփոխումները
15.07.2026 | 16:05
Ուկրաինան հայտնել է Սև ծովում առնվազն 20 ռուսական նավի վրա հարձակման մասին
15.07.2026 | 15:55
Հայաստանի կառավարությունը սկսում է TRIPP-ի վավերացման գործընթացը․ գործադիրը կդիմի ՍԴ-ին
15.07.2026 | 15:46
ՀԷԿ-երից մեկի տարածքում շինության բետոնե ծածկ է փլուզվել․ 2 տուժած դուրս է բերվել փլատակներից
15.07.2026 | 15:33
25 մլն դոլարի ԱԲ ենթակառուցվածք․ Հայաստանը «Ֆայրբըրդ ԷյԱյ»-ից հաշվողական ռեսուրսներ կգնի
15.07.2026 | 15:21
Անձրև, քամու ուժգնացում․ առաջիկա օրերի եղանակային կանխատեսումներ
15.07.2026 | 15:10
Կրակոցներ և վրաերթ՝ Վարդավառի օրը // Կառավարությունը կքննարկի TRIPP-ի համաձայնագրի վավերացումը․ ԼՈՒՐԵՐ
15.07.2026 | 15:00
Բրիտանական թագավորական ընտանիքի անդամը նշանադրվել է հայ նկարչուհու հետ․ նրանք նախագիծ են իրականացրել ՀՀ-ում
15.07.2026 | 14:51
«Նոյյան տապան»՝ 50 դրամ անվանական արժեքով․ շրջանառության մեջ է դրվում արծաթե ներդրումային դրամը
15.07.2026 | 14:40
ՀՀ-ի հետ հարաբերությունների կարգավորումը կշարունակվի Ադրբեջանի հետ սերտ համագործակցությամբ․ Թուրքիայի ԱԳՆ
15.07.2026 | 14:33
Առցանց եղանակով կատարվող ֆինանսական գործառնությունների արգելափակման հնարավորությունները. ՈՒՂԻՂ
15.07.2026 | 14:22
Մինչև 560 հազար դրամ հավելավճար․ Կառավարությունը կսահմանի Ոստիկանության գվարդիայի ծառայողների ատեստավորման հավելավճարների չափերը
15.07.2026 | 14:10
ՌԴ-ում ծնված ներդրողին Պետդեպը նշանակել է TRIPP-ի հիմնադրամի ղեկավար․ նա ներդրումներ ունի նաև ՀՀ-ում․ The Guardian
Բոլորը

Վրաստանը հայտնվել է անհարմար իրավիճակում: Factor.am-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեցց վրացական «Geocase» Մերձավոր Արևելքի ուսումնասիրությունների վերլուծական կենտրոնի տնօրեն Էմիլ Ավդալիանին՝ խոսելով ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի առաջարկած «3+3» ձևաչափի և այդտեղ վրացական կողմի հնարավոր ներգրավվածության մասին։

««3+3» նախաձեռնության շրջանակում Վրաստանը ​​պետք է աշխատի Ռուսաստանի հետ, որը զբաղեցրել է իր տարածքի 20%-ը»,-ասաց նա՝ միաժամանակ նկատելով, որ իրատեսությունը, սակայն, թելադրում է, որ հարթակն անտեսելն էլ Թբիլիսիի համար կարող է թանկ արժենալ։

Հիշեցնենք, որ Ռուսաստանի և Իրանի ԱԳ նախարարները Մոսկվայում համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել էին բանակցային նոր՝ «3+3» ձևաչափի քննարկման մասին, որն իրենցից բացի՝ ներառելու է Հայաստանը, Ադրբեջանը, Թուրքիան և Վրաստանը:

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը նշել էր՝ ձևաչափի շրջանակում քննարկվելու է տարածաշրջանում տնտեսական և տրանսպորտային ուղիների ապաշրջափակման հարցը՝ հավելելով, որ իրանական կողմը դրական վերաբերմունք է հայտնել գաղափարի վերաբերյալ:

Ըստ Էմիլ Ավդալիանիի՝ Արցախյան երկրորդ պատերազմից հետո Վրաստանը պետք է հարմարվի Հարավային Կովկասում աշխարհաքաղաքական իրավիճակի փոփոխության հետ:

«Նման փոփոխություններից մեկը տարածաշրջանում Արևմուտքի ազդեցության հարաբերական անկումն է: Հետևաբար, «3+3»-ի շրջանակում տարածաշրջանային ուժերի հետ համագործակցությանը խոչընդոտելը և դրանից հրաժարվելը կարող է արդյունավետ չլինել»,- ասաց նա։

Ավդալիանին մատնանշեց Վրաստանի արտգործնախարար Դավիթ Զալկալիանիի հայտարարությունը, որով, ըստ նրա, արտացոլվեց վրացական կողմի տրամադրվածությունը՝ այն, որ վրացական ներգրավվածության ինչ-որ տարբերակ կարելի է գտնել:

«Այնուամենայնիվ, կարծում եմ, որ համագործակցության մակարդակը սահմանափակ կլինի: Մնալու են էական խոչընդոտներ, որոնք կխանգարեն Թբիլիսիի լիարժեք ընդգրկմանը»,- ասաց նա՝ նշելով, որ Ռուսաստանի նկատմամբ անվստահությունը, ինչպես նաև Վրաստանի ներքաղաքական իրավիճակը նույնպես կարող են լինել արգելակող հանգամանքներ այս գործընթացում։

Վերլուծաբանի խոսքով՝ ընդդիմությունը կարող է հեշտությամբ օգտվել այդ նախաձեռնությունից, կօգտվի Վրաստանի կառավարության մասնակցությունը քննադատելու հնարավորությունից, եթե նման որոշում կայացվի:

«Թերևս, սա կարող է նույնիսկ փողոցային լուրջ բողոքի ցույցերի առիթ դառնալ»,- եզրափակեց Ավդալիանին։

Հռիփսիմե Հովհաննիսյան