Հայաստանի և Բելառուսի ԱԳ նախարարությունների միջև քաղաքական խորհրդակցություններ են անցկացվել

Լուրեր

09.08.2026 | 10:44
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
09.08.2026 | 10:15
Վթարային ջրանջատում Արարատում
09.08.2026 | 00:05
Էդգար Սևիկյանը խաղացել է Մադրիդի «Ռեալի» դեմ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.08.2026 | 19:55
Օգոստոսի 10-ին Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.08.2026 | 19:53
Սայաթ-Նովայի պողոտայում բռնկված հրդեհը մարվել է
08.08.2026 | 19:43
Բանակային խաղերը մասնակիցների համար ստեղծում են ինքնադրսևորման նոր հարթակներ. վարչապետ
08.08.2026 | 19:40
Ավարտվել են ուժային կառույցների միջև անցկացվող բանակային 4-րդ խաղերը. հայտնի են հաղթողները
08.08.2026 | 19:25
Հրդեհ՝ Սայաթ-Նովայի պողոտայի շենքերից մեկում. 5 բնակչի տարհանել են
08.08.2026 | 18:48
Խաղաղությունն ու բարգավաճումը փոխկապակցված են. Ռուբիոն՝ Հայաստանի և Ադրբեջանի տնտեսական հնարավորությունների մասին
08.08.2026 | 18:31
Երևանում մեկ օրում պահպանվող հատուկ տարածք է տեղափոխվել 34 մոտոցիկլետ
08.08.2026 | 17:55
Փաշինյանն ու Թրամփը հեռախոսազրույց են ունեցել
08.08.2026 | 17:52
Սերբիան կաջակցի Ուկրաինային ԵՄ անդամակցության ճանապարհին․ Վուչիչ
08.08.2026 | 17:22
Եվրոպայի մի շարք խոշոր գետերում ուժեղից մինչև ծայրահեղ սակավաջրություն է դիտվում
08.08.2026 | 16:59
Վանաձորում, Հրազդանում և Արարատում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
08.08.2026 | 16:52
Խաղաղությունը շրջադարձային է մեր երկրում տնտեսական և ներդրումային միջավայրը փոխելու տեսակետից. վարչապետ
Բոլորը

Հայաստանի և Բելառուսի արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև խորհրդատվությունների անցկացման նպատակով Մինսկում գտնվող ԱԳ նախարարի տեղակալ Արմեն Ղևոնդյանին հոկտեմբերի 8-ին ընդունել է Բելառուսի Հանրապետության արտաքին գործերի նախարար Վլադիմիր Մակեյը։

Հանդիպման ընթացում քննարկվել են Հայաստանի և Բելառուսի միջև փոխգործակցության առնչությամբ հիմնական հարցերը, ընդգծվել է միջպետական համագործակցության ներուժի իրացման անհրաժեշտությունը։

Խորհրդատվությունների ընթացքում Հայաստանի և Բելառուսի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների տեղակալներ Արմեն Ղևոնդյանը և Ալեքսանդր Գուրյանովն առարկայնորեն դիտարկել են հայ-բելառուսական համագործակցության զարգացման ընթացքը և հեռանկարներն ինչպես երկկողմ, այնպես էլ ՀԱՊԿ, ԵՏՄ, ԱՊՀ և այլ բազմակողմ ձևաչափերի շրջանակներում։ Կարևորվել է համապատասխան միջկառավարական և միջխորհրդարանական հանձնաժողովների դերը՝ որպես առևտրատնտեսական, գիտական և ռազմատեխնիկական ոլորտներում, ինչպես նաև օրենսդիր մարմինների միջև երկկողմ փոխգործակցության առաջմղման կարևոր մեխանիզմների։ Միջազգային և տարածաշրջանային օրակարգի հարցերի քննարկման ժամանակ արձանագրվել է համագործակցության հետագա զարգացման արդիականությունը՝ հաշվի առնելով 2001թ․ մայիսի 26-ին Հայաստանի Հանրապետության և Բելառուսի Հանրապետության միջև բարեկամության և համագործակցության պայմանագրի հիմնական դրույթները։

Խորհրդատվությունների արդյունքներով իրավապայմանագրային դաշտի ընդլայնման ուղղությամբ համատեղ ջանքերի շրջանակում ստորագրվել են Քաղաքացիների առանց արտոնագրերի փոխայցելությունների մասին միջկառավարական համաձայնագրում լրացում կատարելու մասին Արձանագրությունը, ինչպես նաև հետընդունման (ռեադմիսիայի) մասին միջկառավարական համաձայնագիրը։