Խաղաղության Նոբելյան մրցանակը շնորհվել է լրագրողների

Լուրեր

16.09.2026 | 17:43
ՍԴ-ն հրապարակել է TRIPP-ի հարցով որոշումը
16.09.2026 | 17:42
Հուսով ենք՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև հնարավորինս շուտ կհաստատվի համապարփակ և երկարատև խաղաղություն․ Թուրքիայի ՊՆ ղեկավար
16.09.2026 | 17:30
«Տգետ» vs «նիկոլական»․ լավ սովորելն ու լավ ապրելը հոմանի՞շ են․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 17:28
Նովակ Ջոկովիչը կմասնակցի մրցաշարի, որտեղ երբեք չի պարտվել
16.09.2026 | 17:20
Գյուղատնտեսության ոլորտում աճ չունենք, նվազում ունենք. Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 17:11
Գազայում շենքի փլուզման հետևանքով առնվազն 20 պաղեստինցի է զոհվել, տասնյակ մարդիկ փլատակների տակ են․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 16:54
Քաղցրաշենի մանկապարտեզի շենքում օձ է նկատվել․ երեխաներին տարհանել են
16.09.2026 | 16:48
Գոռ Մինասյանի պաշտպանները հակադարձում են ՔԿ-ին՝ վիճարկելով թրաֆիքինգի մեղադրանքի հիմքերն ու կալանավորման ընթացքը
16.09.2026 | 16:45
Սաուդյան Արաբիան հայտարարել է, որ հութիները թիրախավորել են Մեքքան
16.09.2026 | 16:44
«ԵՄ-ն կխաբի Հայաստանին եվրաինտեգրման հարցում». Լավրով
16.09.2026 | 16:39
Մոսկվայում քրեական հեղինակությունը քաշեց իմ ձեռքից, Հայկ Սարգսյանի ընկերն էր. Ալեն Սիմոնյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 16:37
Արման Ծառուկյանը պատմել է՝ որն է եղել իր վճարած ամենամեծ թեյավճարը
16.09.2026 | 16:30
ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանը՝ ՈՒՂԻՂ
16.09.2026 | 16:29
Ալեն Սիմոնյանն ընդունել է Հայաստանում Ֆինլանդիայի դեսպանին
16.09.2026 | 16:20
Կոսովոյի նախկին նախագահ Հաշիմ Թաչին ռազմական հանցագործությունների համար դատապարտվել է 25 տարվա ազատազրկման
Բոլորը

2021 թվականի Խաղաղության Նոբելյան մրցանակը շնորհվել է լրագրողների՝ ռուսական «Նովայա գազետա» թերթի գլխավոր խմբագիր Դմիտրի Մուրատովին և ֆիլիպինյան Rappler հրատարակության հիմնադիր Մարիա Ռեսսային՝ «խոսքի և արտահայտման ազատությունը պաշտպանելու ջանքերի համար», ինչը հիմնարար պայման է ժողովրդավարության և հարատև խաղաղության համար», գրում է BBC-ի ռուսական ծառայությունը:

«Չնայած սպանություններին և սպառնալիքներին՝ «Նովայա գազետա»-ի գլխավոր խմբագիր Դմիտրի Մուրատովը չի հրաժարվել թերթի անկախ քաղաքականությունից: Նա հետևողականորեն պաշտպանում է լրագրողների իրավունքները»,-ասել է Նորվեգիայի Նոբելյան կոմիտեի ղեկավար Բերիտ Ռեյս Անդերսենը:

Նա նաև հիշեցրել է, որ նախօրեին լրացել է լրագրող Աննա Պոլիտկովսկայայի սպանության 15 -րդ տարելիցը։

«Որպես լրագրող և Rappler-ի համահիմնադիր՝ Մարիա Ռեսսան դարձել է խոսքի ազատության անվախ պաշտպան: Rappler-ը քննադատաբար է լուսաբանել Դուտերտեի ռեժիմի սկանդալային և արյունալի հակաթմրանյութային արշավը: Մարիա Ռեսսան օգտվել է ազատ խոսքի հիմնարար իրավունքից, որպեսզի բացահայտի իշխանության չարաշահումը, բռնությունը և աճող ավտորիտարիզմը իր հայրենի երկրում՝ Ֆիլիպիններում»,- կոմիտեի երկրորդ որոշումն է բացատրել Ռեյս Անդերսենը:

Տաթև Ֆռանգյան