Բաթումիում փլուզված հինգ հարկանի շենքի փլատակների տակ կարող է մինչև 15 հոգի լինել

Լուրեր

11.10.2026 | 00:27
«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ
10.10.2026 | 23:38
Հենրիխ Մխիթարյանը` գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 21:37
Կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ինդոնեզիայի հետ
10.10.2026 | 19:47
Քննարկվել են Հայաստանում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները
10.10.2026 | 19:12
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 14-17-ը մարզական հավաք կանցկացնի. Մ-17
10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
10.10.2026 | 18:18
ԶՈՒ ԳՇ պետն այցելել է մի շարք զորամասեր
10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
10.10.2026 | 17:13
ՀՀ ՊՆ ՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր
10.10.2026 | 16:51
«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
10.10.2026 | 16:31
ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը
10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
10.10.2026 | 15:45
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով
10.10.2026 | 15:39
Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի․ ՆԳՆ
10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման արարողությանը
Բոլորը

Հստակեցված տվյալների համաձայն՝ Վրաստանի Բաթումի քաղաքում փլուզված հինգ հարկանի բնակելի շենքի փլատակների տակ մինչև 15 մարդ կա: Այս մասին հայտնել է դեպքի վայր ժամանած Վրաստանի ՆԳ նախարար Վախթանգ Գոմելաուրին, հաղորդում է «Սպուտնիկ»-ի վրացական ծառայությունը:

«Մեր տեղեկություններով՝ փլատակների տակ 10-15 մարդ կա։ Կապի է դուրս եկել երկու հոգի։ Նրանք ողջ են և խոսում են մեզ հետ հեռախոսով, սակայն չեն կարող բացատրել, թե որտեղ են գտնվում՝ վերևի փլատակների տակ, թե՞ ներքևում»,- ասել է Գոմելաուրին։

Նախարարի խոսքով՝ իրավիճակը շատ ծանր է, սակայն փրկարարներն անում են հնարավոր ամեն բան, որպեսզի ժամանակին մարդկանց դուրս բերեն փլատակների տակից։

«Հարյուրավոր փրկարարներ են ներգրավված։ Իրավիճակն այնպիսին է, որ այնտեղ չեն կարող միաժամանակ 100-200 մարդ աշխատել, մենք նրանց փոխում ենք։ Ներգրավված է նաև տեխնիկա։ Մենք ամեն ինչ անում ենք՝ արագ արդյունքի հասնելու համար, սակայն ֆիզիկապես հնարավոր չէ արագ աշխատել, կարող է վնաս հասցվել։ Մեր փրկարարները պրոֆեսիոնալ կերպով են աշխատում, նրանք մաքրում են ամեն քար առավելագույն զգուշավորությամբ»,- ասել է Գոմելաուրին։

Հիշեցնենք, որ այսօր Բաթումիում փլուզվել է հինգ հարկանի բնակելի շենքի մի մասը։

Տաթև Ֆռանգյան