Չեղարկված չվերթի հետ կապված բոլոր ծախսերը՝ COVID-19 թեստի հանձնում, հյուրանոցի ապահովում և այլն, հոգում է «Արմենիա» ավիաընկերությունը. պարզաբանում

Լուրեր

11.10.2026 | 12:06
Հայ զինծառայողները վարժանքներ են անցկացրել «Արամազդ» հրետանային միջոցով և նոր տեխնիկայով
11.10.2026 | 11:47
Երեք քաղաքացի մոլորվել է Լանջազատի մոտակայքում․ փրկարարները գտել են նրանց
11.10.2026 | 11:22
Երևանի 4 վարչական շրջաններում և Արարատի մարզի գյուղերում մինչև 36 ժամ ջուր չի լինի
11.10.2026 | 11:11
Թոմաս Ադորյանը գեղեցիկ գոլ է խփել երկրորդ խաղում անընդմեջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 11:03
Երևանում վիճաբանության ժամանակ հրազեն է գործի դրվել․ կա երեք վիրավոր
11.10.2026 | 10:31
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
11.10.2026 | 10:11
Շանհայ. Կարեն Խաչանովը դուրս եկավ 1/8 եզրափակիչ
11.10.2026 | 10:00
Նորբերտո Բրիասկո Բալեկյանն առաջին դուբլն է գրանցել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 09:46
Մեսին ու Սուարեսը երկուական գոլ են խփել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 00:27
«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ
10.10.2026 | 23:38
Հենրիխ Մխիթարյանը` գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 21:37
Կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ինդոնեզիայի հետ
10.10.2026 | 19:47
Քննարկվել են Հայաստանում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները
10.10.2026 | 19:12
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 14-17-ը մարզական հավաք կանցկացնի. Մ-17
10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
Բոլորը

«Արմենիա» ավիաընկերության փոխտնօրեն Գևորգ Խաչատրյանը ֆեյսբուքյան գրառմամբ պարզաբանում է տարածել՝ կապված այսօր չեղարկված Երևան-Մոսկվա-Երևան չվերթի հետ:

«Հարգելի ուղևորներ և գործընկերներ, այսօր 08:20 ծրագրված Երևան-Շերեմետևո-Երևան NGT 932/931 չվերթի չեղարկման մասով պարզաբանեմ, որ նախքան չվերթի իրականացումը, օդանավի անձնակազմը նախաչվերթային ստուգման ընթացակարգերի ընթացքում հայտնաբերել է տեխնիկական խնդիր և անվտանգության նկատառումներից ելնելով օդանավի հրամանատարը որոշում է կայացրել չիրականացնել չվերթը՝ առաջնորդվելով բացառապես իր և տեխնիկական անձնակազմի մասնագիտական եզրակացություններով: Տվյալ չվերթով դեպի Մոսկվա և հակառակ ուղղությամբ պետք է ուղևորվեին 240 ուղևոր:

110 ուղևորի ավիատոմս արդեն իսկ փոխվել է Արմենիա ավիաընկերության հաջորդ չվերթների ավիատոմսով:

86 ուղևորի համար գնվել է այլ ավիաընկերությունների չվերթների ավիատոմս: 15 ուղևորի վերադարձվել է ավիատոմսի գումարը:

29 ուղևորների հետ մեր աշխատակիցները շարունակում են լինել կապի մեջ՝ սպասելով ուղևորների վերջնական որոշմանը:

Չվերթի հետ կապված բոլոր լրացուցիչ ծախսերը՝ COVID 19 թեսթի հանձնում, հյուրանոցի ապահովում և տրանսպորտային բոլոր ծախսերը հոգացել և հոգում է ավիաընկերությունը: Այլ շահարկումները այս թեմայով տեղին չեն:

Մաղթում եմ բոլորիդ անվտանգ թռիչքներ և փափուկ վայրէջքներ»,- գրել է Խաչատրյանը: