ԱՄՆ-ն ու Չինաստանը` մինչև Ջո Բայդեն-Սի Ծինպին հանդիպումը․ VOA-ի անդրադարձը

Լուրեր

15.11.2026 | 22:05
Եղիշե Մելիքյանն ամփոփել է Ազգերի լիգայի վերջին խաղը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.11.2026 | 21:49
Փաշինյանը Կամբոջայում մասնակցել է Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի մասնակիցների պատվին տրված ընթրիքին
15.11.2026 | 20:27
Էստոնիան դեկտեմբերի 1-ից կփակի Ռուսաստանի հետ սահմանային բոլոր անցակետերը
15.11.2026 | 20:00
Թանկ շենքեր, էժանագին կառավարում․ ո՞ւր են գնում բնակիչների փողերը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
15.11.2026 | 19:53
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքիով ավարտեց պայքարը
15.11.2026 | 19:45
Nvidia-ի նախկին ղեկավար Ջենսեն Հուանգը սկանդալի հետևանքով կորցրել է 62 միլիարդ դոլար
15.11.2026 | 19:16
Փաշինյանը Կամբոջայում այցելել է Ֆրանկոֆոնիայի ավանում բացված Հայաստանի տաղավար
15.11.2026 | 18:56
Սևանում սիգի որսի արգելքի խախտման համար նախատեսված է վարչական և քրեական պատասխանատվություն
15.11.2026 | 17:56
Փաշինյանը Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովում խոսել է հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացից
15.11.2026 | 17:19
Փաշինյանն ու Մոլդովայի վարչապետը քննարկել են Երևան-Քիշնև ուղիղ ավիաչվերթների կազմակերպման հարցը
15.11.2026 | 17:03
Էդգար Սևիկյանը լքել է Հայաստանի հավաքականի ճամբարը և հանդիպման է մասնակցում «Սուետայի» կազմում
15.11.2026 | 16:47
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Լատվիայի դեմ խաղում
15.11.2026 | 16:36
Դատավորների նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
15.11.2026 | 16:16
Նոյեմբերի 20-ից Սևանա լճում կարգելվի սիգի արդյունագործական որսը
15.11.2026 | 15:23
ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է Պաղեստինին Անկախության օրվա առթիվ․ արձագանքել է նաև Իրանի դեսպանությունը
Բոլորը

Վերջին մի քանի օրերի ընթացքում Չինաստանը ռազմական մոտ 150 օդանավ է ուղարկել դեպի Թայվանի օդային պաշտպանության գոտի: Այս մասին հայտնում է «Ամերիկայի ձայն»-ը։

Այդ կապակցությամբ ԱՄՆ-ի պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հանդես է եկել հայտարարությամբ այն մասին, որ դա կարող է ապակայունացնել իրավիճակը: «Այն ունի տարածաշրջանային խաղաղությունը եւ կայունությունը ոտնահարելու ներուժ»,-ասել է նա:

Հիշեցնենք, որ Թայվանն իրեն համարում է անկախ պետություն, երբ Պեկինն այն համարում է Չինաստանի մաս: Եվ Թայվանի դեմ չինական ճնշումներն ուժգնանում են Վաշինգտոնի ու Պեկինի միջեւ լարվածության աճին զուգահեռ:

Վերլուծաբաններից Թիմոթի Հիթը չի կարծում, որ իրադարձությունները կարող են տանել դեպի պատերազմ: «Ես չեմ կարծում, որ Չինաստանը հետաքրքրված է պատերազմ հրահրելով: Ոչ էլ ԱՄՆ-ը է շահագրգռված»,-ասում է նա:

Հիշեցնենք նաեւ, որ Միացյալ Նահանգները պահպանում է Թայվանի հետ ոչ պաշտոնական հարաբերությունները եւ շարունակում է պաշտպանության հարցերում Թայվանի նկատմամբ աջակուցությունը, միեւնույն ժամանակ ճանաչելով «Մեկ Չինաստան» եզրը, ինչը մեկ անգամ եւս ապացուցվեց Չինաստանի նախագահ Սի Ծին Պիտի հետ սեպտեմբեր ամսին ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենի հեռախոսազրույցի ընթացքում:

Սակայն ԱՄՆ-ը Չինաստանի նկատմամբ ճնշումներն ուժգնացնում է տնտեսական բնագավառում, հայտարարելով, որ Չինաստանը չի հարգում 2020 թվականին կնքված պայմանագիրը, ըստ որի Պեկինը համաձայնվել էր մինչեւ 2021թվականն ԱՄՆ-ից գնել ՜200 միլիարդ դոլարով ավելի ապրանք:

Այս ընթացքում ԱՄՆ-ը դաշինք է կազմում Հնդխաղաղօվկիանոսյան երկրների, այդ թվում Ավստրալիայի հետ, որը պատրաստվում է զինվել միջուկային սուզանավերով:

Սակայն Վաշինգտոնը դուրս է մնում Տարածաշրջանային համապարփակ տնտեսական համագործակցությունից` ազատ առեւտրի մասին գործարք, որի մեջ են մտնում հարավարեւելյան Ասիայի պետությունները եւ հինգ գործընկեր պետություններ, որոնց թվում է Չինաստանը:

ԱՄՆ-ը դուրս է մնում նաեւ Տրանսխաղաղօվկիանոսյան գործընկերության համապարփակ և առաջադիմական համաձայնագրից`Օբամայի վարչակազմի օրոք կնքված պայմանագիր, որից ԱՄՆ-ը 2017 թվականին դուրս բերեց Թրամփը:

Վերլուծաբաններից շատերն են ասում, որ ԱՄՆ-ի համար դժվար է լինելու պահպանել տնտեսական առավելությունը հնդխաղաղօվկիանոսյան տարածաշրջանում, հատկապես, երբ Չինաստանը վերջերս դիմեց անդամակցելու Տրանսխաղաղօվկիանոսյան գործընկերության համապարփակ և առաջադիմական համաձայնագրին:

Կարեւոր հարցեր ու խնդիրներ, որոնց շուրջ առցանց հանդիպման ընթացքում քննարկումներ են անցկացվելու Ջո Բայդենի եւ Սի Ծին Պինի միջեւ տարեվերջին: