ՆԱՏՕ-ի կողմից ռուս դիվանագետների վտարումները կարող են արժանանալ Մոսկվայի արձագանքին

Լուրեր

14.11.2026 | 15:03
ԲԴԽ-ում քննվում է Մասիս Մելքոնյանին և Գևորգ Պողոսյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցը
14.11.2026 | 14:38
Ռուսաստանը ՆԱՏՕ-ից կրկին պահանջում է զորքերը հետ քաշել մինչև 1997 թվականի սահմանները՝ Ուկրաինայի շուրջ համաձայնության հասնելու համար․ NYT
14.11.2026 | 14:16
Հայաստանի և Ռուսաստանի միջև մշակութային համագործակցության 2027-2029 թթ. ծրագիր է ստորագրվել
14.11.2026 | 13:49
Ձերբակալվել է տրոլեյբուսի վարորդի նկատմամբ բռնություն գործադրելու մեջ կասկածվող անձը
14.11.2026 | 13:33
Թրամփը, Պուտինը և Սի Ծինփինը նոյեմբերի 19-ին կհանդիպեն Չինաստանում
14.11.2026 | 13:16
Աշակերտները նախարարի հետ քննարկել են բուլինգի և առցանց անվտանգության հարցերը
14.11.2026 | 13:05
Բռնցքամարտիկ Էրիկ Բազինյանը նոկաուտի է ենթարկել Սթիվեն Բաթլերին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 12:59
ԱՄՆ-ում թռիչքների տատալ արգելքի պատճառը կապի հնացած համակարգի գերբեռնվածությունն է եղել
14.11.2026 | 12:34
Նավթի գներն աճել են
14.11.2026 | 12:12
Թուրքիայի իրավապաշտպան կազմակերպությունը դատապարտել է Ալիևին վիրավորելու համար ցուցարարների ձերբակալությունը
14.11.2026 | 12:01
Հայաստանի հավաքականը 23 ֆուտբոլիստով է ժամանել Ռիգա
14.11.2026 | 11:55
2027 թվականի հունվարի 2-ից վեց ամսով կարգելվի սիգի ձկնկիթի արտահանումը
14.11.2026 | 11:33
Փաշինյանը նոյեմբերի 14-16-ն աշխատանքային այցով կգտնվի Կամբոջայի Թագավորությունում
14.11.2026 | 11:16
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 14-ի դրությամբ
14.11.2026 | 11:15
Total Chess. Հայկ Մարտիրոսյանը Մագնուս Կարլսենի նկատմամբ հաղթանակից հետո դարձել է առաջատար. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՆԱՏՕ-ն ռուս ութ դիվանագետների է մտադիր վտարել և նախատեսում է կիսով չափ կրճատել արևմտյան դաշինքում Ռուսաստանի դիտորդական առաքելության ծավալը՝ ի պատասխան Եվրոպայում ռուսական լրտեսության ենթադրյալ չարամիտ գործողությունների, որոնք ներառում են սպանություններ, մահափորձեր և պայթյուններ, ասում են եվրոպացի պաշտոնյաները: Այս մասին հաղորդում է «Ամերիկայի Ձայնը»։

Դիվանագետներին տեղեկացրել են, որ Բրյուսելից պետք է հեռանան մինչև այս ամսվա վերջ: ՆԱՏՕ -ի կենտրոնակայանում ներկա պահին թափուր մնացած երկու ռուսաստանյան դիվանագիտական տեղերի մուտքը չի թույլատրվի:

Ռուս ութ դիվանագետներին իրենց հավատարմագրերից զրկելու մասին լուրը, ինչի մասին առաջինը հայտնել է բրիտանական Sky News- ը, արագորեն դատապարտվել է ռուս օրենսդիրների կողմից: Օրենսդիրներն ասել են, որ Կրեմլը հանդես կգա պատասխան քայլերով, ինչը սակայն անպայմանորեն չի նշանակում Ռուսաստանից արեւմտյան դիվանագետների վտարում:

«Մենք կրճատել ենք ՆԱՏՕ-ում Ռուսաստանի դաշնությանը տրված 20 տեղերը, դրանք հասցնելով 10-ի»,- ասել է ՆԱՏՕ-ի մի պաշտոնյա։

Նա այդ ռուս դիվանագետներին որակել է որպես «Ռուսաստանի հետախուզության չհայտարարված սպաներ»:

«Մենք ուժեղացրել ենք մեր պաշտպանությունը ՝ ի պատասխան Ռուսաստանի ագրեսիվ գործողությունների: Սակայն մենք շարունակում ենք բաց մնալ բովանդակալից երկխոսության համար»,- ավելացրել է նա:

Չորեքշաբթի ՆԱՏՕ-ի կողմից իրականացված այս գործողությունը հաջորդեց Վաշինգտոնում մեկ օր առաջ տեղի ունեցած իրադարձություններին, երբ դեմոկրատ և հանրապետական սենատորները ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենին հորդորեցին ԱՄՆ-ից հեռացնել ռուս 300 դիվանագետների, եթե Մոսկվան հրաժարվի ԱՄՆ-ին ավելի մեծ թվով վիզաներ տրամադրել Ռուսաստանում ԱՄՆ-ը ներկայացնելու համար: Ամերիկացի միայն հարյուր դիվանագետներ են այսօր աշխատում Ռուսաստանում, երբ ԱՄՆ-ում գտնվող ռուս դիվանագետների թիվը հասնում է 400-ի, ասում են սենատորները:

«Դիվանագիտական ներկայացուցչության այս անհամաչափությունն անընդունելի է: Ըստ այդմ, Ռուսաստանը պետք է բավականաչափ վիզաներ տրամադրի ՝ Ռուսաստանում ծառայող ամերիկացի դիվանագետների և Միացյալ Նահանգներում ծառայող ռուս դիվանագետների թվի միջև հավասարության հասնելու համար»,- գրել են սենատորները Բայդենին ուղղված նամակում:

ՆԱՏՕ-ի անդամ բոլոր 30 երկրները հավանություն են տվել Ռուսաստանի դիտորդական առաքելության կազմը կիսով չափ կրճատելու որոշմանը:

Սա առաջին դեպքը չէ, երբ ՆԱՏՕ -ն վտարում է դաշինքի կենտրոնակայանում տեղակայված ռուս դիվանագետներին:

Ռուսաստանի փոխարտգործնախարար Ալեքսանդր Գրուշկոն մեղադրել է ՆԱՏՕ -ին «հարաբերությունների վատթարացման համար պատասխանատու լինելու մեջ»:

«ՆԱՏՕ-ի ղեկավարները երեկ խոսում էին Ռուսաստանի հետ հարաբերություններում լարվածությունը մեղմելու կարևորության մասին և հանդես եկան Ռուսաստան-ՆԱՏՕ խորհրդի շրջանակներում երկխոսության վերսկսման օգտին»,-ասել է նա «Կոմերսանտ» օրաթերթին:

«Եթե որևէ մեկը հավատում էր այդ հայտարարությունների անկեղծությանը, ապա այսօր չի հավատում: Նրանց իրական արժեքը պարզ է բոլորի համար: Աֆղանստանում ներկայության դրամատիկ ավարտից հետո, ինչպես կարող էին նրանք հաշտվել առանց «ռուսական սպառնալիքի» մասին խաբեության»,- ասել է Գրուշկոն:

Ռուսաստանցի օրենսդիր և Դումայի միջազգային հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Լեոնիդ Սլուցկին «Ինտերֆաքս» գործակալությանն ասել է, որ ՆԱՏՕ-ի քայլը կվնասի Մոսկվայի և Արևմուտքի միջեւ երկխոսությանը և ավելացրել, թե ակնկալում է, որ Կրեմլը կպատասխանի «ասիմետրիկ» միջոցներով:

«Հավաքական Արևմուտքը շարունակում է Ռուսաստանի հետ դիվանագիտական առճակատման քաղաքականությունը»,- ասել է նա: