Վրաստանում hամաճարակաբանական իրավիճակը վատթարանում է. Գամկղրելիձե
Քաղաքականություն
07.10.2021 | 19:45Վերջին մեկ ամսվա ընթացքում համաճարակաբանական իրավիճակի կայուն բարելավումից հետո, վերջին երեք օրերի ընթացքում նկատվում է իրադրության վատթարացում: Այս մասին հայտարարել է Վրաստանի հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի տնօրեն Ամիրան Գամկղրելիձեն, հաղորդում է aliq.ge-ն։
«Շատ ուշագրավ է այն փաստը, որ մենք կամաց-կամաց սկսում ենք տեսնել դեպքերի աճ: Հետեւաբար, միայն զանգվածային պատվաստումը կդադարեցնի այս գործընթացը»,- ասել է վարակաբանը:
Հիշեցնենք, որ վերջին երեք օրերի ընթացքում Վրաստանում օրական գրանցվում է կորոնավիրուսով վարակման ավելի քան 2000 դեպք: