Թուրքիան և Իրանը փոխադարձաբար փակել են բոլոր անցակետերը բեռնատարների համար․ լրատվամիջոցներ

Լուրեր

11.10.2026 | 11:22
Երևանի 4 վարչական շրջաններում և Արարատի մարզի գյուղերում մինչև 36 ժամ ջուր չի լինի
11.10.2026 | 11:11
Թոմաս Ադորյանը գեղեցիկ գոլ է խփել երկրորդ խաղում անընդմեջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 11:03
Երևանում վիճաբանության ժամանակ հրազեն է գործի դրվել․ կա երեք վիրավոր
11.10.2026 | 10:31
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
11.10.2026 | 10:11
Շանհայ. Կարեն Խաչանովը դուրս եկավ 1/8 եզրափակիչ
11.10.2026 | 10:00
Նորբերտո Բրիասկո Բալեկյանն առաջին դուբլն է գրանցել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 09:46
Մեսին ու Սուարեսը երկուական գոլ են խփել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 00:27
«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ
10.10.2026 | 23:38
Հենրիխ Մխիթարյանը` գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 21:37
Կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ինդոնեզիայի հետ
10.10.2026 | 19:47
Քննարկվել են Հայաստանում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները
10.10.2026 | 19:12
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 14-17-ը մարզական հավաք կանցկացնի. Մ-17
10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
10.10.2026 | 18:18
ԶՈՒ ԳՇ պետն այցելել է մի շարք զորամասեր
10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
Բոլորը

Թուրքիան փակել է իր բոլոր անցակետերը իրանական բեռնատարների համար։ Այս մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել է Իրանի հետ առևտրի զարգացման ասոցիացիայի ղեկավար Օզջան Ալաշը, գրում է «Вестник Кавказа»-ն։

Նրա խոսքով՝ նման որոշում է կայացվել՝ ի պատասխան թուրքական բեռնատարների Իրան մուտքի արգելքի։

«Թուրքիայի և Իրանի միջև առևտրաշրջանառությունն ամբողջովին դադարեցվել է Իրանի ու Ադրբեջանի սահմանին լարված իրավիճակի պատճառով»,- ասել է Ալաշը։

Նա նաև նշել է, որ իրավիճակը կարող է բացասաբար անդրադառնալ Թեհրանի և Անկարայի առևտրային հարաբերությունների վրա, որոնց միջև առևտրաշրջանառությունն արդեն իսկ նվազել է կորոնավիրուսի համավարակի պատճառով։

Նշենք, որ դեռևս նախօրեից համացանցում տեղեկություններ էին տարածվում, որ Թուրքիան փակել է Իրանի հետ բոլոր 4 անցակետերը, որոնք պետական մակարդակով դեռևս հաստատում չեն ստացել։

Էմմա Չոբանյան