Սյունիքում քաղաքական մեծ դերակատարությունն անցավ ռուսական «Գեոպրոմայնինգ»-ին՝ ԶՊՄԿ-ի 60%-ը ձեռք բերելով․ Ինգա Զարաֆյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

14.05.2026 | 14:23
Ասում ենք՝ 300 հազար ադրբեջանցի է գալու, բայց արդեն կասկածում եմ նույնիսկ 500 հազար․ Կարապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.05.2026 | 14:16
Իսրայելը պնդում է՝ Նեթանյահուն գաղտնի այցելել է ԱՄԷ Իրանի հետ պատերազմի ժամանակ․ ԱՄԷ-ն հերքում է
14.05.2026 | 14:13
Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
14.05.2026 | 14:07
Բոլոր ուժերի հետ կոալիցիան բացառում ենք․ Վահան Բաբայան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.05.2026 | 14:00
Լատվիայի վարչապետը հրաժարական է տվել՝ երկրի օդային տարածքում ԱԹՍ-ների հետ կապված ճգնաժամի ֆոնին
14.05.2026 | 13:56
Գագիկ Ծառուկյանը Նոյեմբերյանում է․ ՈւՂԻՂ
14.05.2026 | 13:53
Մադոննան, Շակիրան ու BTS խումբը ելույթ կունենան ԱԱ-2026-ի եզրափակիչի ընդմիջմանը
14.05.2026 | 13:46
Ընտրակաշառք տալու և վերցնելու համար նախատեսված պատիժը կխստացվի․ Ալեն Սիմոնյան
14.05.2026 | 13:41
Անհետ կորածի հայրը 3 օր է` նստացույց է անում Կառավարության շենքի մոտ. 27-ին վարչապետն է ընդունել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.05.2026 | 13:35
ԵՄ-ն ջերմորեն ողջունում է Թուրքիայի հայտարարությունը Հայաստանի հետ երկկողմ առևտրի մեկնարկի մասին
14.05.2026 | 13:31
Պետությանը կվերադարձվի Վայքում գտնվող շուրջ 17 մլն դրամ արժեքով անշարժ գույք
14.05.2026 | 13:23
ՄԻՊ-ը՝ դասապրոցեսի հաշվին ՔՊ հանրահավաքին ուսուցիչների և աշակերտների մասնակցության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.05.2026 | 13:17
Հայ բռնցքամարտիկները մասնակցում են միջազգային մրցաշարերի
14.05.2026 | 13:08
Ոչ մեկ իրենցից պաշտոն չի խնդրել, այո՛, հեղափոխությանն աջակցել ենք․ Մարուքյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.05.2026 | 13:00
ՌԴ դեսպանը Հունգարիայի ԱԳՆ է կանչվել՝ Անդրկարպատիայում ԱԹՍ-ների հարձակման պատճառով
Բոլորը

Factor TVի հարցազրույցը «ԷկոԼուր» ՀԿի նախագահ, բնապահպան Ինգա Զարաֆյանի հետ

Տիկի՛ն Զարաֆյան, ՀՀ հանքարդյունաբերության ոլորտում օրերս դարակազմիկ իրադարձություն տեղի ունեցավ՝ 2004 թվականից ի վեր առաջին անգամ փոխվեց Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի հիմնական բաժնետեր ընկերությունը. գերմանական «Քրոնիմետին» փոխարինեց ռուսական «Գեոպրոմայնինգ» ընկերությունը, որն իր հերթին բաժնեմասի 15 տոկոսը նվիրեց ՀՀին։ Դուք ինչ տեսակետ ունեք՝ ի՞նչ տեղի ունեցավ։

-«Գեոպրոմայնինգ» ընկերությունը դեռ 2006 թվականից է մտել Հայաստան, սկսեց շահագործել Սոթքի հանքը և Արարատի ոսկու կորզման ֆաբրիկան, հետո մեկ տարուց վերցրեց Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատը, և ո՛չ Սոթքում, ո՛չ Արարատում, ո՛չ Ագարակում իրեն չդրսևորվեց որպես պատասխանատու կազմակերպություն։ Ընդհակառակը, 2010 թվականին մեր Հաշվեքննիչ պալատը մեծ հաշվետվություն է ներկայացրել՝ մեղադրելով «Գեոպրոմայնինգին» տարբեր գործարքների մեջ՝ և՛ փողի, և՛ հանքանյութերի առումով։ Այնտեղ շատ տարբեր մեղադրանքներ կային։ Դրան ընկերությունը շատ լուրջ արձագանքեց, որ Պալատը պետք է վերահսկի ոչ թե ընկերության փողը և հոսքերը, այլ պետական, և որևէ մեկը գործ չունի՝ ընկերությունն ինչ է արել։

Այսինքն՝ «Գեոպրոմայնինգ» ընկերությունը իրեն ստուգած պետական մարմնին պատասխանել է, որ իր հետ գործ չունե՞ն։

-Երբ մենք դիմեցինք Արմեն Մովսիսյանին՝ այն ժամանակվա էներգետիկայի նախարարին, որ իրենք պետք է վերահսկողություն կատարեն և լուրջ ուսումնասիրեն այդ հաշվետվությունը, իրենք ուսումնասիրեցին մեկ տարի այդ հաշվետվությունը և ասել են, որ լուրջ խախտում չեն գտել։ Ես ուզում եմ ասել, որ այդպես է աշխատել «Գեոպրոմայնինգը»։ Փաստորեն՝ «Գեոպրոմայնինգի» նկատմամբ վերահսկողություն չկար, երբ փորձել են վերահսկել, չի ստացվել։ Պատերազմից հետո «Գեոպրոմայնինգի» դիրքերը բավականին թուլացել են, որովհետև Սոթքի հանքի մի մասը գտնվել է Քարվաճառի տարածքում, և քանի որ այդ մասը այլևս չկա, պարզ է՝ դա մեծ հարված է ընկերությանը։ Ռիսկերը շատ են նաև Ագարակի կոմբինատում։ Հիմա, ձեռք բերելով  Զանգեզուրի կոմբինատի բաժնետոմսերը, այն էլ՝ 60 տոկոսը, որը վերահսկող փաթեթն է, այդ ընկերությունը մի քանի անգամ ամրապնդեց իր դիրքերը ՀՀ-ում։ Եվ քանի որ Զանգեզուրի կոմբինատը մեծ քաղաքական դերակատարություն ունի, մանավանդ՝ Սյունիքի մարզում, ես կարծում եմ՝ քաղաքական այդ դերակատարությունն անցնում է նաև ռուսական ընկերությանը։

Իսկ ինչի՞ դիմաց է ՀՀն ստանում «Գեոպրոմայնինգից» 15 տոկոս բաժնեմաս։ Դուք դա քաղաքակա՞ն որոշում եք դիտարկում։ Ընդհանրապես, այս ընկերությունը ռուսական քաղաքական գործի՞ք է, ինչպես, ասենք, «Գազպրոմը»։ Ի՞նչ պատասխան ունեք։

-Ես կարծում եմ՝ իհարկե, դա առաջին հերթին քաղաքական գործարք է, որովհետև կառավարությունը, որ ձեռք է բերում 15 տոկոսը ընդհանուր բաժնետոմսերի, կկարողանա վերահսկել ոչ միայն ֆինանսական հոսքերը, այլ ամենամեծ դերակատարություն ունեցող ձեռնարկությունը։ Սա կարևոր փաստ է, իսկ թե ի՞նչ է կառավարությունը տալիս դրա դեմ, մենք դեռ չգիտենք, որովհետև այդ գործարքի մանրամասները լրիվ անհայտ են, ինչը շատ վատ է։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան