«Մեղադրվեցինք ստրկամտության մեջ, մեղադրվեցինք Ռուսաստանին հաճոյանալու մեջ». 172 դպրոցի տնօրեն

Լուրեր

09.09.2026 | 11:04
ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստը․ ՈՒՂԻՂ
09.09.2026 | 11:02
ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստը․ ՈՒՂԻՂ
09.09.2026 | 10:58
Գազամատակարարման պլանային դադարեցումներ Արագածոտնի, Շիրակի և Լոռու մարզերում
09.09.2026 | 10:41
Հրդեհ Քարաբերդում․ այրվել է մոտ 700 հակ անասնակեր
09.09.2026 | 10:27
Հայաստանում սպասվում է ջերմաստիճանի զգալի բարձրացում. Լևոն Ազիզյան
09.09.2026 | 10:11
Վթարային ջրանջատում Երևանում և Սյունիքում
09.09.2026 | 09:59
Պաշտպանության նախարարի չսպասված այցը Արարատյան հովտի զորամասերից մեկը
09.09.2026 | 09:44
Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են
09.09.2026 | 09:34
Կալանավորված տղամարդու որդին հոր միջնորդությամբ դիմել է քրեական ենթամշակույթի ներկայացուցչի․ ՆԳՆ ոստիկանություն
09.09.2026 | 08:46
Փաշինյանը մեկնել է Ֆրանսիա՝ մասնակցելու Միջազգային տիեզերական գագաթնաժողովին
08.09.2026 | 23:30
Պապիկյանը այցելել է ՊՆ ուսումնական կենտրոն, հրամկազմին տրվել են մի շարք հանձնարարականներ
08.09.2026 | 23:17
Հունգարիայի ԱԳՆ-ն հայտարարել է ՌԴ դեսպանատան աշխատակիցների արտաքսման մասին
08.09.2026 | 23:00
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.09.2026 | 22:48
Զելենսկին հայտնել է սեպտեմբերի վերջին Թրամփի հետ հանդիպելու ծրագրերի ու Ուկրաինա-ԱՄՆ-ՌԴ հնարավոր բանակցությունների մասին
08.09.2026 | 22:34
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
Բոլորը

Հակոբ Օշականի անվան 172-րդ դպրոցի տնօրենն ընդունում է, որ «Ռուսաստանն իմ հայրենիքն է» խորագիրը սխալ էր այդ երկրի մասին իրենց միջոցառման ժամանակ. «Ովքեր վիրավորվել են, ինձանից շատ հայրենասեր չեն և ինձանից շատ հայեցի չեն և դպրոցում չեն անում այն, ինչ մենք ենք անում»,- ասում է նա։

Հիշեցնենք, որ նախօրեին Երևանի ավագանու «Ելք» խմբակցության անդամ Արայիկ Հարությունյանն իր ֆեյսբուքյան էջում տեղեկացրել էր, որ Հակոբ Օշականի անվան դպրոցում Հայաստանի քաղաքացի երեխաներին կանգնեցրել են «Ռուսաստանն իմ հայրենիքն է» կարգախոսի տակ: Գայանե Մկրտչյանը զարմացած է բարձրացված աղմուկից. «Մենք մեզ համար դպրոցում միջոցառում ենք արել»,- ասում է նա։

Գայանե Մկրտչյանը ներողություն է խնդրում բոլորից, ովքեր միջոցառման կազմակերպիչներին սխալ են հասկացել։ Իրենք հոկտեմբերից միջոցառումների տեսքով ներկայացնում են բոլոր երկրները, երեխաները մտովի ճանապարհորդում են. «Մեղադրվեցինք ստրկամտության մեջ, մեղադրվեցինք հաճոյանալու մեջ Ռուսաստանին»։

Տիկին Մկրտչյանը վստահեցնում է, որ այդ միջոցառմանը դրսից որևէ հյուր չի եղել։ Իսկ «Ռուսաստանն իմ հայրենիքն է» կարգախոսը վերցրել են, որովհետև այն առավել է բնորոշում այդ երկիրը. «Ուզեցել ենք լավ բան անել: Այդքան չէինք խորացել, պետք էր խորանալ ուրեմն»։

Դպրոցի տնօրենը պատմության մասնագետ է, 40 տարվա մանկավարժ։ Ուզում է հասկանալ, թե ինչու՞ է հենց Ռուսաստանը նման աղմուկի պատճառ դարձել, ըստ նրա՝ ռուսներն իրենց մեզնից չեն գերադասում։ Իսկ երեխաներն այնքան էին ոգևորվել. «Չեմ ասում, որ շնորհակալություն է պետք մեզ հայտնել»։

Գայանե Մկրտչյանը սոցիալական ցանցերում գրանցված չէ, սակայն տեղյակ է, թե ինչեր են գրում իր և հիշյալ միջոցառման մասին։ Ըստ նրա, աշխարհը գլոբալիզացվում է, իսկ այստեղ մարդիկ վիրավորվում են երեխաների անմեղ միջոցառումից. «Սխալվելը մարդու համար է, նույնիսկ եթե ինչ-որ բան չի ընդունվել, այդ սխալը կարելի է շատ ճիշտ ձևով զգուշացնել և ուղղել»։

Տիկին Մկրտչյանը չէր ցանկանա քաղաքականացնել տեղի ունեցածը, ինքն էլ հանրապետական է, բայց դրանից դպրոցը հանրապետական չի դարձել. «Ես կուսակցականացված չեմ, եթե կուսակցության մեջ եմ, կամ կուսակցության մեջ չեմ, դա դպրոցի աշխատանքների հետ ի՞նչ կապ ունի»։

Ի դեպ, բարձրացված աղմուկին անդրադարձել է նաև կրթության և գիտության նախարարությունը, որը պաշտոնապես հայտարարել է, որ մեր Հայրենիքը Հայաստանն է։

 

Մհեր Արշակյան