Արտաշատ համայնքի ղեկավարի պաշտոնակատար, ՏԿԵ փոխնախարար. Փաշինյանը նոր նշանակումներ է արել
Քաղաքականություն
07.10.2021 | 12:12ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Արարատի մարզի Արտաշատ համայնքի ղեկավարի պաշտոնակատար է նշանակվել Կառլեն Մկրտչյանը. այս մասին տեղեկանում ենք e-gov-ից:
Հիշեցնենք, որ Արտաշատ համայնքի ղեկավարի պաշտոնից Կարեն Բենիամինյանի հրաժարականի մասին հայտնի էր դարձել սեպտեմբերի 30-ին:
ՀՀ վարչապետի մեկ այլ որոշմամբ Նարեկ Մանուկյանը նշանակվել է տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ: