Էրդողանի կուսակիցը հերքում է Թուրքիայի նախագահի հիվանդության մասին պնդումները 

Լուրեր

09.08.2026 | 00:05
Էդգար Սևիկյանը խաղացել է Մադրիդի «Ռեալի» դեմ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.08.2026 | 19:55
Օգոստոսի 10-ին Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.08.2026 | 19:53
Սայաթ-Նովայի պողոտայում բռնկված հրդեհը մարվել է
08.08.2026 | 19:43
Բանակային խաղերը մասնակիցների համար ստեղծում են ինքնադրսևորման նոր հարթակներ. վարչապետ
08.08.2026 | 19:40
Ավարտվել են ուժային կառույցների միջև անցկացվող բանակային 4-րդ խաղերը. հայտնի են հաղթողները
08.08.2026 | 19:25
Հրդեհ՝ Սայաթ-Նովայի պողոտայի շենքերից մեկում. 5 բնակչի տարհանել են
08.08.2026 | 18:48
Խաղաղությունն ու բարգավաճումը փոխկապակցված են. Ռուբիոն՝ Հայաստանի և Ադրբեջանի տնտեսական հնարավորությունների մասին
08.08.2026 | 18:31
Երևանում մեկ օրում պահպանվող հատուկ տարածք է տեղափոխվել 34 մոտոցիկլետ
08.08.2026 | 17:55
Փաշինյանն ու Թրամփը հեռախոսազրույց են ունեցել
08.08.2026 | 17:52
Սերբիան կաջակցի Ուկրաինային ԵՄ անդամակցության ճանապարհին․ Վուչիչ
08.08.2026 | 17:22
Եվրոպայի մի շարք խոշոր գետերում ուժեղից մինչև ծայրահեղ սակավաջրություն է դիտվում
08.08.2026 | 16:59
Վանաձորում, Հրազդանում և Արարատում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
08.08.2026 | 16:52
Խաղաղությունը շրջադարձային է մեր երկրում տնտեսական և ներդրումային միջավայրը փոխելու տեսակետից. վարչապետ
08.08.2026 | 16:10
Քրեական վարույթի շրջանակում անձի անձնական և ընտանեկան կյանքին առնչվող տվյալների անհարկի հրապարակումն անթույլատրելի է. ՄԻՊ
08.08.2026 | 15:38
Ողջույն Հայաստան. NVIDIA-ի հիմնադիր Ջենսեն Հուանգը շնորհավորել է Firebird-ի ԱԲ գործարանի բացման առիթով
Բոլորը

Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության փոխնախագահ Նուման Քուրթուլմուշը հերքել է փորձագետ Սթիվեն Քուքի պնդումները, թե երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը չափազանց հիվանդ է՝ երկրի կառավարությունը շարունակելու համար։ Այս մասին գրում է «Duvar»-ը։

Ավելի վաղ Քուքը հրապարակում էր արել, որ նախագահ Էրդողանի առողջությունը կտրուկ վատանում է՝ մեջբերելով մի շարք տեսանյութեր, որտեղ երևում է, որ Թուրքիայի նախագահը դժվարությամբ է քայլում, հազիվ խոսում։ Քուքը նաև նշել է, թե Էրդողանի վիճակն այնքան վատ է, որ հանրային ելույթներից առաջ ուժեղ ցավազրկողներ պետք է ընդունի։ Ըստ փորձագետի՝ Էրդողանը չի կարողանա մասնակցել 2023 թվականի նախագահական ընտրություններին և, ամենայն հավանակությամբ, նրան կփոխարինի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը։ 

Քուրթուլմուշը հակադարձել է այս պնդումներին՝ նշելով, որ 2023 թվականի ընտրությունները վճռորոշ են Թուրքիայի ապագայի համար և որոշ խաղացողներ ցանկանում են, որ «Թուրքիան լինի անկառավարելի պետություն այդ գործընթացում»։ 

«Որոշներն ուզում են, որ Թուրքիան հետ գնա, հին քննարկումները բորբոքվեն։ Մենք այնպիսի շրջանում ենք, երբ դրսում պատվիրված հոդվածներ են հրապարակվում»,- ասել է Քուրթուլմուշը։  

Նա նշել է, որ ո՛չ ներքին, ո՛չ էլ միջազգային մանդատ չի կարող որոշել, թե ով է երկիրը կառավարելու և հավելել, որ իրենց «ամենամեծ ձեռքբերումն այն է, որ երբեք չեն շեղվում ժողովրդավարության ուղղությունից»։ 

Էմմա Չոբանյան