Կորոնավիրուսն ու կլիմայական փոփոխությունը խորացնում են ժողովուրդների միջև անհավասարությունը․ Էնթոնի Բլինքեն

Լուրեր

11.10.2026 | 00:27
«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ
10.10.2026 | 23:38
Հենրիխ Մխիթարյանը` գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 21:37
Կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ինդոնեզիայի հետ
10.10.2026 | 19:47
Քննարկվել են Հայաստանում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները
10.10.2026 | 19:12
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 14-17-ը մարզական հավաք կանցկացնի. Մ-17
10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
10.10.2026 | 18:18
ԶՈՒ ԳՇ պետն այցելել է մի շարք զորամասեր
10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
10.10.2026 | 17:13
ՀՀ ՊՆ ՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր
10.10.2026 | 16:51
«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
10.10.2026 | 16:31
ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը
10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
10.10.2026 | 15:45
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով
10.10.2026 | 15:39
Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի․ ՆԳՆ
10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման արարողությանը
Բոլորը

Կորոնավիրուսն ու կլիմայական փոփոխությունը խորացնում են ժողովուրդների եւ տվյալ երկրում բնակվող տարբեր խավերի միջեւ անհավասարությունը: Այս մասին հայտարարել է ԱՄՆ-ի պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Փարիզում անցկացված ԵԱՀԿ-ի վեհաժողովի ժամանակ, հաղորդում է «Ամերիկայի Ձայնը»։

«Մենք այդ տենդենցը տեսնում ենք նաեւ Միացյալ Նահանգներում, որտեղ փոքրամասնությունների մոտ գրանցվում է քովիդ 19-ից մահացության ավելի բարձր ցուցանիշ: Նրանց վրա նաեւ ավելի մեծ են կլիմայական փոփոխությունների հետեւանքները», ասել է Բլինքենն ու ավելացրել, որ ժամանակին պետություններն իրենց հաջողությունները չափում էին համախառն ներքին արդյունքով ու բորսաների ցուցանիշներով, ինչը, ասում է նա, չի արտացոլում աշխատավոր միլիարդավոր մարդկանց կենսմակարդակը:

«Սակայն գրանցվող աննախադեպ աճն արձանագրվում է աճող անհավասարությանը զուգահեռ»,- ասել է նա:

Բլինքենի կողմից Փարիզ կատարված այցի առաջին մասը կենտրոնացավ դաշնակից Ֆրանսիայի հետ լարված հարաբերությունները մեղմելու հարցի վրա:

Հիշեցնենք, որ ԱՄՆ-ի ու Ֆրանսիայի միջեւ հարաբերությունները լարվեցին, երբ սեպտեմբերի 15-ին Բայդենի վարչակազմը հայտարարեց Ավստրալիայի եւ Մեծ Բրիտանիայի հետ անվտանգության գործարք կնքելու մասին: Այդ գործարքի համաձայն Ավստրալիան ստանում է առնվազն ութ միջուկային սուզանավ: Դրա արդյունքում Ավստրալիան հրաժարվել էր Ֆրանսիայի հետ ավելի վաղ կնքված գործարքից, ըստ որի նախատեսում էր գնել ֆրանսիական արտադրության դիզելա-էլեկտրական սուզանավեր:

Փարիզ կատարած այցի ընթացքում Բլինքենը հանդիպել է Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնին, որոնք, ըստ ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյաների, քննարկել են համատեղ մի շարք նախագծեր: Ինչպես այդ պաշտոնյաներն են ասել, նախագծերի մասին կողմերը կհայտնեն այս ամսվա վերջին, երբ հանդիպեն նախագահներ Մակրոնը եւ Բայդենը: