Էրդողանն այն ավտոկրատ ղեկավարներից է, որը բարկացել է Թրամփի վրա․ Թրամփի նախկին խորհրդական

Լուրեր

11.10.2026 | 00:27
«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ
10.10.2026 | 23:38
Հենրիխ Մխիթարյանը` գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 21:37
Կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ինդոնեզիայի հետ
10.10.2026 | 19:47
Քննարկվել են Հայաստանում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները
10.10.2026 | 19:12
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 14-17-ը մարզական հավաք կանցկացնի. Մ-17
10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
10.10.2026 | 18:18
ԶՈՒ ԳՇ պետն այցելել է մի շարք զորամասեր
10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
10.10.2026 | 17:13
ՀՀ ՊՆ ՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր
10.10.2026 | 16:51
«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
10.10.2026 | 16:31
ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը
10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
10.10.2026 | 15:45
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով
10.10.2026 | 15:39
Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի․ ՆԳՆ
10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման արարողությանը
Բոլորը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն այն ավտոկրատ ղեկավարների շարքում է, որոնք բարկացել են ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի վրա նրա՝ կարևոր հարցերի մասին գիտելիքների բացակայության պատճառով։ Իր գրքում այս մասին գրել է Թրամփի նախկին խորհրդական Ֆիոնա Հիլլը, հաղորդում է «Ահվալ» գործակալությունը։

Հիլլը նշել է, որ որոշ ղեկավարներ օգտագործել են Թրամփի անտեղյակությունը՝ անելով ոչ ճշգրիտ պնդումներ։

«Որոշ առաջնորդներ Թուրքիայի նախագահ Էրդողանի նման բարկանում էին հանդիպումների կամ հեռախոսազանգերի ժամանակ, երբ Թրամփն ակնհայտորեն գաղափար չուներ՝ ինչ մասին են խոսում»,- գրել է Հիլլը։

Նա նշել է, որ բոլորն իմացել են, որ Թրամփն ուշադրություն չի դարձրել կարճ հայտարարություններին ու փորձել է քաջալերել Էրդողանին, ՌԴ նախագահ Պուտինին, Հունգարիայի վարչապետ Օրբանին։

Հեղինակը նաև գրում է, որ Էրդողանը դիտավորյալ զանգահարել է Թրամփին այն ժամանակ, երբ մտածել է, որ իր  «վատ ամերիկացի խորհրդականները» կողքին չեն՝ նկատի ունենալով Ազգային անվտանգության խորհրդի անդամներին և Սպիտակ տան այն աշխատակիցներին, որոնք անմիջականորեն նախագահի հետ են շփվում։

Հիլլը մինչև 2019 թվականի հուլիսը աշխատել է որպես ԱՄՆ վարչակազմի Ազգային անվտանգության խորհրդի Եվրոպայի ու Ռուսաստանի հարցերով ավագ տնօրեն։

Էմմա Չոբանյան