Ադրբեջանի հետ օպերատիվ կապն ապահովել է Արթուր Վանեցյանը. Փաշինյանն արձագանքեց Աննա Մկրտչյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

30.07.2026 | 14:38
Ստորգետնյա անցում` քանդված կրպակի տակ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.07.2026 | 14:32
Ես ունեմ մեղք, բանակի ղեկավարության վրա պետք չի գցել. Փաշինյանը` զոհերի մասին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
30.07.2026 | 14:25
Քանդում ենք փողոցի բոլոր կրպակները. Ավինյանը խիստ մոտեցում ունի ինքնակամերի մասով. Բաբայան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.07.2026 | 14:16
Մեր երկաթուղին ա, վերականգնում ենք, ի՞նչ խնդիր կա․ Փաշինյանը՝ հայտարարված մրցույթի մասին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
30.07.2026 | 14:16
Եվրոպան դիտարկում է ՊՍԺ-ի նախագահին ՖԻՖԱ-ի ղեկավարի պաշտոնում առաջադրելու տարբերակը
30.07.2026 | 14:09
Հարց ծագի՝ դե յուրե որոշումներ կկայացնենք, եթե անհամաձայնություն կա՝ կգնանք արբիտրաժ․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
30.07.2026 | 14:03
Փաշինյանը ներկայացրեց նոր խոսնակին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
30.07.2026 | 13:57
Տեղյակ եմ` Աննա Հակոբյանին ինչ սպառնալիքներ են եղել. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.07.2026 | 13:52
Փաշինյանը` արցախցիների վարորդական իրավունքը նոր օրենքի շրջանակներում վերականգնելու մասին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
30.07.2026 | 13:45
ՌԴ-ն խնդիր է տեսնում, որ ՀՀ-ն այլ պետությունների հետ ռազմավարական փաստաթղթեր է ստորագրել. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.07.2026 | 13:33
Հայաստանի պատանի ինֆորմատիկները Եվրոպական օլիմպիադայում 4 մեդալ են նվաճել
30.07.2026 | 13:27
Ով է փոխարինելու Ռուբինյանին հայ-թուրքական բանակցություններում. Փաշինյանի պատասխանը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
30.07.2026 | 13:24
Կասեցվել է «88 սուպերմարկետ»-ում գործող հացաբուլկեղենի արտադրամասի աշխատանքը
30.07.2026 | 13:20
Ծառուկյանին ասացի` էս ինչ վիճակ ա, ոնց որ գոմ լինի, ամոթ ա. Փաշինյանը՝ «Արարատցեմենտ»-ի մասին. ՏԵՍԱՆՅՈւԹ
30.07.2026 | 13:15
Մադրիդի իշխանությունները փակել են Լա Լիգայի ստադիոններից մեկը
Բոլորը

«Կառավարությունից եկած անձնավորությունը» երեք տարի է ոչ մի բովանդակային պատասխան չի տալիս պատգամավորների հարցերին։ Այս մասին Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ նշեց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանը:

«Նրա նշած օպերատիվ կապը ծառայում է բացառապես խոստումներին ու պայմանավորվածություններին: Հնարավորություն ունեմ ենթադրելու, որ միգուցե դա թուրքի կողմից ունեցած տեղեկությունները իր մասին շանտաժի տարբերակով չհրապարակելու համար է։ Արդյո՞ք այս անձնավորությունը ունի գոնե մի կաթիլ հարենասիրություն կամ պատասխանատվություն ժողովրդի նկատմամբ, որ գնա, թողնի ցանկացածին, ով չունի շանտաժի մեջ մտած հարաբերություններ թուրքի հետ, չունի պայմանավորվածություններ,թուրքին տված խոստումներ ու գնա և մեզ ու հայրենիքին փրկվելու հնարավորություն տա»,- նշեց Մկրտչյանը:

Պատգամավորը հույս չուներ, որ վարչապետը կպատասխանի իր հարցին, բայց Փաշինյանը մոտեցավ ամբիոնին ու դավաճանության մեջ կրկին մեղադրեց ՀՀ երրորդ նախագահին։ «Էդ օպերատիվ կապը ձեր խմբակցության ղեկավարն է հիմա, գնացեք խմբակցությունով սենյակում հարցաքննեք, կտտանքների ենթարկեք, թող խոստովանի՝ էդ ի՞նչ է պայմանավորվել և ո՞ւմ հետ։ Եթե պայմանավորվել է դավաճանության մասին՝ ինձ չի զեկուցել, որ պայմանավորվել է։ Եթե ձեզ զեկուցել է, ուրեմն դա իր անձնական նախաձեռնությունն է եղել, և ուրեմն կարծում եմ, որ մեր ԱԱԾ մարմինները պետք է ձեր խմբակցության ղեկավարով ու ձեզնով զբաղվեն, տեսնեն՝ էդ ինչ դավաճանական պայմանավորվածությունների մասին եք խոսել ու դավաճանական պայմանավորվածությունների մեջ մտնող մարդու գլխավորած ցուցակի մեջ դուք ի՞նչ գործ եք ունեցել։

Օպերատիվ կապը այսօր բացակա է, բայց ձեր խմբակցության ղեկավարն է։ Թող ասուլիս տա։ Մի ժամանակ մոդա էր նոյեմբերի ութից հետո՝ ում գործից հանում էինք, ասում էր՝ ասուլիս եմ տալու ու պատմելու եմ։ Թող ասուլիս տա, պատմի, թղթեր հանի, և զգույշ եղեք, եթե այդ համառությամբ հետևողական գնաք և այդքան տեղեկատվություն ունեք, կարող է պարզվի՝ դավաճանական շրջանակում եք գտնվում, գուցե դո՞ւրս գաք խմբակցությունից կամ իրեն հեռացնեք»։

Պատգամավորը արձագանքեց՝ նշելով, որ իրավապահները վաղուց իրենով զբաղվում են, ու վարչապետի միջամտությունները տեղ են հասնում։ Մկրտչյանը նկատեց, որ հենց վարչապետն է օպերատիվ կապի մասին հայտարարել՝ խոսելով Թուրքիայի հետ հարաբերությունների մասին. «Դուք նշել եք, որ ունեք առանձին շփումներ մեր թշնամի պետության ղեկավարի հետ: Ինչ վերաբերում է դավաճանությանն ու դավադրությանը, այդ մասին ավելի լավ, քան դուք, որևէ մեկը պատմել չի կարող: Վստահ եմ ձեր պատմելու ժամանակը գալու է»։

Փաշինյանն արձագանքեց՝ նշելով. «Դուք ճիշտ նակտեցիք, որ ավելի լավ, քան ես դավաճանության և դավադրության մասին որևէ մեկը պատմել չի կարող։ Ես ժողովրդին պատմել եմ դրա մասին, ժողովուրդն արձագանքել է։ Հույս ունեմ, որ իրավապահները դրանցով զբաղվելու առիթ կունենան։

Իրավապահները բոլորով էլ զբաղվում են… Դավաճանական գաղտնի կապերի իմ կապը ապահովել է ձեր խմբակցության ղեկավարը, գնացեք իրեն հարցրեք՝ ի՞նչ եղավ էդ 5 միլիարդը, բա մեր իրավապահ մարմինները դրանով ինչի՞ չեն զբաղվում: Կարո՞ղ է ինձնից դուրս պայմանավորվածություն են ունեցել»,- նշեց Փաշինյանը:

Պատգամավորը տեղից արձագանքեց՝ նշելով, որ Փաշինյանը պետք է հրաժարական տա, իսկ վարչապետը պատասխանեց. «Ես հրաժարական տվել եմ, Դուք հիմա այդտեղ նստած եք իմ հրաժարականի արդյունքում, եթե ես հրաժարական չտայի, դուք հիմա Բաղրամյան պողոտայում խորոված անելիս էիք լինելու»։

Մանրամասները՝ տեսանյութում: