Ձեզ ավելի մեծ դավաճան ու կապիտուլյանտ են անվանում․ Փաշինյանը՝ Կյուրեղյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

17.09.2026 | 11:51
«Ասում ա՝ ղարաբաղցի ա ու տուն ունի, ոնց ես կարողացել փստցնես»․ Կարապետյանը՝ Փաշինյանի ելույթի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 11:43
Ալեն Սիմոնյանն ու Իտալիայի ԱԳ նախարարի տեղակալը քննարկել են տնտեսական համագործակցության ակտիվացումը
17.09.2026 | 11:37
Լևոն Քոչարյանի ճեպազրույցը. ՈւՂԻՂ
17.09.2026 | 11:34
Համաշխարհային օլիմպիադա. Շախմատի Հայաստանի հավաքականների երկրորդ մրցակիցները
17.09.2026 | 11:25
Մեզ համար ավելի լավ ա պարտվել ոչ դաշնակցական ուժի, քան հաղթել դաշնակցական ուժին. Եղոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 11:16
Կիևում ռուսական հարձակման հետևանքով տուժել է 16 մարդ, Օդեսայում ՝ բնակելի շենք վնասվել
17.09.2026 | 11:11
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
17.09.2026 | 11:00
Կառավարության նիստը՝ ՈՒՂԻՂ
17.09.2026 | 10:58
Լիոնել Մեսին նվաճել է կարիերայի 49-րդ տիտղոսը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 10:54
«Արևմտյան Ադրբեջանի» խոսույթը լրջագույն մարտահրավեր և սպառնալիք է ՀՀ-ի համար. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 10:51
ՍԴ դատավորների հավելավճարների համար կառավարությունը 38.9 մլն դրամ կհատկացնի
17.09.2026 | 10:38
Քաղաքացիները կարող են իրենց եկամտային հարկից գումար հատկացնել ՀԿ-ներին, ԶԼՄ-ներին ու կուսակցություններին․ նախագիծը Կառավարության նիստի օրակարգում է
17.09.2026 | 10:35
Սան Պաուլո. Էլինա Ավանեսյանը և Ալինա Չարաևան կմրցեն իրար հետ
17.09.2026 | 10:29
Արտարժույթների փոխարժեքները՝ սեպտեմբերի 17-ի դրությամբ
17.09.2026 | 10:15
Դատախազության միջնորդությամբ Վանաձոր համայնքին է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու ևս մեկ հողատարածք
Բոլորը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ի պատասխան «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանի հարցադրման, Ազգային ժողովի ամբիոնից կրկին հայտարարեց, որ պատերազմում ամեն ինչի մեղավորն էլ, պատասխանատուն էլ ինքն է և ընդգծեց, որ այդ մասին հարյուր անգամ արդեն ասել է:

Կյուրեղյանն արձագանքեց՝ ընդգծելով. «Միևնույն է Ձեզ և՛ դավաճան են անվանում, և՛ կապիտուլյանտ»:

Վարչապետը պատասխանեց, թե ընդդիմությանն ավելի մեծ դավաճան ու կապիտուլյանտ են անվանում, և ընտրությունների արդյունքները  դրա մասին են վկայում:

«Ձեր դավաճան ու կապիտուլյանտ լինելու մասին, կարծում եմ, առաջիկայում ավելի մանրամասն քննարկումներն կունենանք:

Ես, այո՛, ինձ մեղավոր եմ ճանաչում, այդ թվում՝ բանակը կոռումպացված տարրից չազատելու համար 2018 թվականից հետո:

Ձեր խմբակցության անդամ կա, որ անընդհատ հոկտեմբերի 7-ի մասին անհեթեթ բաներ է խոսում: Հոկտեմբերի 7-ի առաջարկն ընդունվել է, պայմանավորվածությունը ձեռք է բերվել, որի արդյունքով Հայաստանի ԱԳ նախարարը Ադրբեջանի ու ՌԴ ԱԳ նախարարների հետ ստորագրել է փաստաթուղթ, որը հրապարակվել է»,- նշեց Փաշինյանը:

Կյուրեղյանը տեղից միջամտեց՝ ընդհատելով վարչապետի խոսքը: Փաշինյանը հեռացավ ամբիոնի մոտից:

Արմենուհի Կյուրեղյանին նկատողություն հայտարարվեց ոչ պատշաճ բառապաշարի համար:

Մանրամասները՝ տեսանյութում: