Ալիևը հայտարարել է, որ ԵՄ-ն կարող է ակտիվորեն մասնակցել ՀՀ-ի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը

Լուրեր

16.11.2026 | 23:32
Սևանի մակարդակը մեկ շաբաթում իջել է 1 սմ-ով․ տարեսկզբի համեմատ աճը 31 սմ է
16.11.2026 | 23:22
Լուսինե Բեկչյանն ազատվել է ԱԺ նախագահի օգնականի պաշտոնից
16.11.2026 | 23:01
Նոր Ջեյմս Բոնդը կլինի Ռոբերտ Պատինսոնը
16.11.2026 | 22:44
Երևանի Ֆուչիկի փողոցն առաջարկվում է անվանափոխել կոմպոզիտոր Վլադիլեն Բալյանի անունով
16.11.2026 | 22:26
Ձմեռային անվադողերի պարտադիր պահանջը խախտել է 400 վարորդ, որից 63-ը՝ Երևանում
16.11.2026 | 22:10
Բայրամովը Մեծ Բրիտանիայի պետքարտուղարի հետ քննարկել է Հայաստանի հետ կարգավորման գործընթացը
16.11.2026 | 21:59
Իրաքն ու Հորդանանն անվտանգության մտահոգությունների պատճառով արգելափակում են Telegram-ը
16.11.2026 | 21:47
Բորիս Նեմցովի սպանության համար դատապարտվածները գաղտնի ազատ են արձակվել և ապրում են Չեչնիայում․ «Проект»
16.11.2026 | 21:32
Օտարերկրյա միջամտություններ և հիբրիդային սպառնալիքներ․ Միրզոյանի ելույթը Բրյուսելում
16.11.2026 | 21:15
Դատավորը մեղադրյալի աթոռին. ինչո՞ւ Մասիս Մելքոնյանը զրկվեց անձեռնմխելիությունից․ ՏԵՍԱՆՅՈւԹ
16.11.2026 | 21:00
ԹԵԺ ԲԱՆԱՎԵՃ․ «Քաղաքացիական պայմանագիր», «Ուժեղ Հայաստան», «Հայաստան»․ պիտի փոխվի՞ Սահմանադրությունը. ՏԵՍԱՆՅՈւԹ
16.11.2026 | 20:49
Բազմաբնակարան բնակելի համալիրի կառուցման թույլտվություն կտրվի․ նախագիծը Երևանի ավագանին կքվեարկի չզեկուցվող հարցերի փաթեթում
16.11.2026 | 20:27
38 երկիր նախազգուշացրել է այս ձմռանն Ուկրաինայում միջուկային վթարի վտանգի մասին
16.11.2026 | 20:13
ԵՄ նոր պատժամիջոցների ցանկում են ՌԴ խոշորագույն նավթավերամշակման գործարանները, «ЮMoney»-ն, ավելի քան 40 բանկեր, Մատվիենկոյի որդին
16.11.2026 | 20:00
Դիտեք ԱԺ-ի և Հ1-ի ծեծկռտուքներն ու պարզ կլինի՝ ինչու է պետք միլիոնավոր դոլարներ ծախսել կրթության վրա․ Արմեն Մարտիրոսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այսօր Բաքվում ԵՄ նորանշանակ դեսպան Պետեր Միխալկոյի հավատարմագրերի ընդունման ժամանակ հայտարարել է, որ Բաքուն պատրաստ է Հայաստանի հետ բանակցություններ սկսել հարաբերությունների կարգավորման համար, և հնարավոր է համարում ԵՄ ակտիվ մասնակցությունը այդ գործընթացում։

«Հիմա գլխավոր հարցը հետպատերազմյան շրջանն է, տարածաշրջանում խաղաղության ու կայունության ապահովումը։ Մենք ցանկանում ենք շրջել այդ էջը, դա մեր քաղաքականությունն է։ Մենք ցանկանում ենք կարգավորել հարաբերությունները Հայաստանի՝ մեր հարևանի հետ։ Մենք պատրաստ ենք Հայաստանի հետ բանակցություններ սկսել խաղաղության պայմանագրի ստորագրման, սահմանների դելիմիտացիայի, հաղորդակցությունների բացման շուրջ։ Այդ գործընթացը մասնակիորեն սկսվել է»,- ասել է Ալիևը։

Նա հավելել է, թե այդ գործընթացում ակտիվորեն կարող է մասնակցել նաև ԵՄ-ն, առավել ևս, որ «նման ցանկություն տեսնում է»։

Հավելենք, որ ավելի վաղ Ալիևը դժգոհել էր ԵՄ-ի կողմից Հայաստանին տրամադրվելիք 2․6 մլրդ եվրո աջակցությունից և նույնչափ օգնություն պահանջել Ադրբեջանի համար։

Էմմա Չոբանյան