Կառավարությունում քննարկվել են ԵՄ-ի` 2.6 մլրդ եվրո աջակցության փաթեթի ներքո Կառավարության կողմից մշակված ծրագրերը

Լուրեր

21.04.2026 | 14:41
ԵՄ ԱԳ նախարարները հաստատել են Հայաստանում ռուսական հիբրիդային սպառնալիքների դեմ նոր առաքելության տեղակայումը
21.04.2026 | 14:33
Հայտնի է առաջին ակումբը, որը կլքի Պրեմիեր լիգան
21.04.2026 | 14:22
Տիգրան Խաչատրյանն ու Ֆրանսիայի դեսպանը քննարկել են Մակրոնի այցին ընդառաջ երկկողմ օրակարգը
21.04.2026 | 14:16
Իրանական ոչ մի պատվիրակություն դեռևս չի մեկնել Իսլամաբադ․ Իրանի պետական ​​հեռուստատեսություն
21.04.2026 | 14:05
Ռուսաստանի հավաքականում խաղացած ֆուտբոլիստը կհամալրի Հայաստանի հավաքականը
21.04.2026 | 13:58
Եթե գումար չծախսենք իրավակարգերի համար, ձեր դղյակը նենց կթալանեն, որ խաբար չեք լինի. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.04.2026 | 13:49
Թեհրանը կոչ է անում ազատ արձակել ԱՄՆ-ի կողմից առգրավված բեռնատար նավն ու դրա անձնակազմին
21.04.2026 | 13:40
Սարիկ Մինասյանի կողմից համացանցում հայհոյանքներ գրելու դեպքով վարույթ չի նախաձեռնվել
21.04.2026 | 13:36
Մոդրիչը 10-րդ տարին անընդմեջ ճանաչվել է Խորվաթիայի լավագույն ֆուտբոլիստ
21.04.2026 | 13:32
Ավտոբուսի վեճերը կապ չունեն քաղաքապետի խոսքի հետ․ ավագանու ՔՊ-ական անդամ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.04.2026 | 13:24
Հոդվածում նշված տեղեկությունները իրականության հետ կապ չունեն․ վարչապետի խոսնակը՝ Փաշինյանի դստեր հետ կապված հրապարակման մասին
21.04.2026 | 13:21
Հոգևորականները չեն կարող հայտարարագրման համակարգից դուրս լինել. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.04.2026 | 13:13
Թրամփը հայտարարել է, որ Իրանից ուրանի դուրսբերումը «երկար և դժվար գործընթաց կլինի»
21.04.2026 | 13:05
Արման Ծառուկյանը մտադիր է ինքնաթիռ գնել
21.04.2026 | 12:56
Քննարկելու ենք Հայաստանի համար նոր առաքելության հարցը. Կայա Կալլաս
Բոլորը

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և Հարևանության և ընդլայնման բանակցությունների գլխավոր տնօրինության արևելյան հարևանության հարցերով տնօրեն Լոուրենս Մերեդիթի գլխավորությամբ կառավարությունում կայացել է ԵՄ տնտեսական և ներդրումային պլանի ներքո Հայաստանին տրամադրվելիք 2.6 մլրդ եվրո աջակցության փաթեթի շուրջ աշխատանքային քննարկում. տեղեկացնում են փոխվարչապետի գրասենյակից:

Հանդիպմանը մասնակցում էին ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը, Եվրոպական ներդրումային բանկի՝ Հարավային Կովկասի տարածաշրջանային ներկայացուցչության ղեկավար Մաչեյ Չուրան, Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի հայաստանյան գրասենյակի ղեկավար Դմիտրի Գվինդաձեն, ԵՄ և ՀՀ կառավարության բարձրաստիճան պաշտոնյաներ:

Քննարկման սկզբում փոխվարչապետը, շնորհակալություն հայտնելով գործընկերներին, ընդգծեց, որ այս աշխատանքային քննարկմամբ մեկնարկում են ԵՄ աջակցության փաթեթի շրջանակներում սահմանված ուղենիշների ներքո Կառավարության կողմից մշակված կոնկրետ նպատակների շուրջ բանակցությունները:

Փոխվարչապետի խորհրդական Մանե Ադամյանը հանդիպման մասնակիցներին ներկայացրել է Կառավարության կողմից առաջարկվող ուղենիշները, դրանց հիմնական բաղադրիչները և ինդիկատիվ ծախսերը: Քննարկման ընթացքում հստակեցվել են ծրագրերի արդյունավետ իրականացմանն ուղղված համատեղ քայլերի հաջորդականությունը, ներդրումային և ֆինանսավորման հնարավոր մեխանիզմները: