ՄՊՀ նախագահ Գեղամ Գևորգյանը մեկնել է Հունաստան. կստորագրվի համագործակցության հուշագիր
Տնտեսություն
06.10.2021 | 11:44Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանը և հանձնաժողովի անդամ Հայկ Կարապետյանը Հունաստանի մրցակցության հանձնաժողովի նախագահ Իոաննիս Լիանոսի հրավերով երկօրյա աշխատանքային այցով այսօր մեկնել են Աթենք. տեղեկացնում են ՄՊՀ-ից:
«Այցի շրջանակում նախատեսվում է ստորագրել համագործակցության հուշագիր երկու երկրների մրցակցային մարմինների միջև մրցակցության քաղաքականության և օրենսդրության կիրարկման ոլորտում համագործակցության վերաբերյալ, ինչպես նաև քննարկել երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցեր»,- ասված է հաղորդագրությունում: