ՊԵԿ-ում քննարկվել են հարկային վարչարարությանն առնչվող հարցեր

Լուրեր

11.10.2026 | 14:16
Թրամփն առաջարկել է Ատլանտյան օվկիանոսը վերանվանել իր պատվին
11.10.2026 | 13:23
Հոկտեմբերի 13-16-ին Հայաստանի առանձին շրջաններում անձրև կտեղա
11.10.2026 | 13:06
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում
11.10.2026 | 12:45
ԱԹՍ-ների պատճառով Վլադիմիրում Yandex-ի տվյալների կենտրոնը դադարեցրել է աշխատանքը․ խնդիրներ՝ նաև Հայաստանում
11.10.2026 | 12:06
Հայ զինծառայողները վարժանքներ են անցկացրել «Արամազդ» հրետանային միջոցով և նոր տեխնիկայով
11.10.2026 | 11:47
Երեք քաղաքացի մոլորվել է Լանջազատի մոտակայքում․ փրկարարները գտել են նրանց
11.10.2026 | 11:22
Երևանի 4 վարչական շրջաններում և Արարատի մարզի գյուղերում մինչև 36 ժամ ջուր չի լինի
11.10.2026 | 11:11
Թոմաս Ադորյանը գեղեցիկ գոլ է խփել երկրորդ խաղում անընդմեջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 11:03
Երևանում վիճաբանության ժամանակ հրազեն է գործի դրվել․ կա երեք վիրավոր
11.10.2026 | 10:31
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
11.10.2026 | 10:11
Շանհայ. Կարեն Խաչանովը դուրս եկավ 1/8 եզրափակիչ
11.10.2026 | 10:00
Նորբերտո Բրիասկո Բալեկյանն առաջին դուբլն է գրանցել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 09:46
Մեսին ու Սուարեսը երկուական գոլ են խփել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 00:27
«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ
10.10.2026 | 23:38
Հենրիխ Մխիթարյանը` գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Պետական եկամուտների կոմիտեում անցկացվում է ԱՊՀ մասնակից պետությունների հարկային մարմինների ղեկավարների համակարգող խորհրդի 28-րդ նիստը։ ՔՈՎԻԴ-19 համավարակով պայմանավորված՝ այս տարվա նիստը կայանում է տեսակոնֆերանսի ձևաչափով. տեղեկացնում են ՀՀ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

Քառօրյա հեռավար հանդիպումներն անցկացնում են համակարգող խորհրդի հարկային մարմինների փորձագետները և ղեկավարները։ Քննարկումների առանցքում ԱՊՀ պետությունների հարկային մարմինների՝ անցած տարվա կատարողական ցուցանիշներն են, 2021 թվականի հունվարի 1-ից ուժի մեջ մտած հարկային օրենսդրության փոփոխությունները և ԱՊՀ ՀՄՂՀԽ 2021թ․ աշխատանքների ծրագրի իրագործման արդյունքերը։

Քննարկվելու է ԱՊՀ մասնակից պետությունների կառավարությունների ղեկավարների խորհրդի կողմից հաստատված «Մինչ 2030թ․ ընկած ժամանակահատվածի համար ԱՊՀ տնտեսական զարգացման ռազմավարությամբ» նախատեսված միջոցառումների իրականացման ընթացքը։ Հաստատվելու են ԱՊՀ ՀՄՂՀԽ՝ նախորդող հնգամյա գործունեության հաշվետվությունը և համակարգող խորհրդի աշխատանքային խմբերի գործունեության արդյունքները։

Ուշադրության կենտրոնում լինելու են նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարկային վարչարարության հրատապ մի շարք հարցեր։ Դիտարկվելու են աշխատանքային խմբերի առաջարկները՝ ԱՊՀ մասնակից պետության տարածքում իրականացվող հարկային ստուգմանն ԱՊՀ այլ պետության հարկային մարմնի մասնակցության պայմանների և կարգի, հարկ վճարողների շրջանում հարկային մարմինների գործունեությամբ բավարարվածության մակարդակի որոշման մեթոդաբանության, ԱՊՀ պետություններում կրկնակի հարկումը բացառելու մասին պայմանագրերի կիրառման պրակտիկայում առաջացող խնդիրների հնարավոր լուծումների վերաբերյալ։

Փորձագետների քննարկումների արդյունքները կներկայացվեն ԱՊՀ ՀՄՂՀԽ ղեկավարների՝ հոկտեմբերի 8-ին կայանալիք նիստին։