Կախեթիում տեղի է ունեցել Ադրբեջանի, Թուրքիայի ու Վրաստանի ՊՆ ղեկավարների հանդիպումը․ ԼՈւՍԱՆԿԱՐՆԵՐ

Լուրեր

14.09.2026 | 23:23
Պապիկյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով մեկնել է Չինաստան
14.09.2026 | 23:04
Գազամատակարարման դադարեցումներ Արարատի մարզի Այգեստան բնակավայրում, Բերդ քաղաքում
14.09.2026 | 22:44
ՏԿԵ նախարարը և Ռաֆայել Գրոսսին քննարկել են ՀԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարացման ծրագրի ընթացքին առնչվող հարցեր
14.09.2026 | 22:18
Հայտնաբերվել է 527 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները
14.09.2026 | 22:01
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
14.09.2026 | 21:45
Գաղտնալսել են ընդդիմադիր ուժերի գրասենյակները, ձայնագրությունները դրել քրգործերում․ ԱՄՆ-ում նախագահ հրաժարական տվեց նման պատճառով․ Ստեփան Դանիելյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.09.2026 | 21:30
10 օր առանց ռուսական գազի․ ինչու պլանային անջատումն այս անգամ  քաղաքականացվեց 
14.09.2026 | 21:13
Oգոստոսի կլիմայական պայմանները Հայաստանում
14.09.2026 | 20:55
19 հայեր դեռ պահվում են Բաքվում, շուրջ 800 հայեր անհետ կորած են․ ՄԱԿ-ի հանձնաժողովում Հայաստանն արձագանքել է ադրբեջանական կողմի մեղադրանքներին
14.09.2026 | 20:45
Կարգելվի՞ մարզային տրանսպորտի կանգառը Երևանում․ քաղաքապետարանը մուտքերին տեսախցիկներ է տեղադրում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.09.2026 | 20:30
Ադրբեջանը սարքել է եվրոպացի դիվանագետների գլխին՝ մասնակից դարձնելով իր կազմակերպած շոուին․ Էդգար Առաքելյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.09.2026 | 20:18
Հայաստան են ժամանել Գերմանիայի զինված ուժերի ներկայացուցիչներ
14.09.2026 | 20:06
Հայաստանի և Վրաստանի ՆԳ նախարարները քննարկել են հանցավորության դեմ պայքարի և անվտանգության ոլորտում համագործակցությունը
14.09.2026 | 19:54
Մայր Աթոռը դատապարտել է Գանձասարի և Դադիվանքի հայկական ինքնությունը խեղաթյուրելու Հաջիևի փորձերը
14.09.2026 | 19:44
Երևանում մեկնարկել է կայուն տրանսպորտային միջանցքներին նվիրված աշխատաժողով
Բոլորը

Վրացական Կախեթի շրջանում այսօր տեղի է ունեցել Ադրբեջանի, Թուրքիայի ու Վրաստանի պաշտպանության նախարարներ Զաքիր Հասանովի, Հուլուսի Աքարի և Ջուանշեր Բուրչուլաձեի հանդիպումը։

Նախարարները քննարկել են տարածաշրջանում տիրող ռազմաքաղաքական իրավիճակը, ռազմական համագործակցության զարգացման հեռանկարները եռակողմ ձևաչափում, տարածաշրջանային նախագծերի անվտանգության ապահովումը։ Նշվել է, որ ռազմավարական համագործակցության նման հարթակը՝ հիմնված փոխադարձ վստահության վրա, կարևոր դեր է խաղում տարածաշրջանում խաղաղության ու կայունության, ինչպես նաև երեք երկրների ժողովուրդների բարեկեցության ապահովման տեսակետից։

Կողմերը նաև կարծիքներ են փոխանակել եռակողմ ռազմական համագործակցության համատեքստում փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի վերաբերյալ:

Հանդիպման արդյունքներով ստորագրվել է արձանագրություն։

Էմմա Չոբանյան