Ինչ համաձայնություն է ստացել Ալիևը. նա պատրաստ է հանդիպել Փաշինյանի հետ. ՏԵՍԱՆՅՈւԹ

Լուրեր

30.07.2026 | 13:33
Հայաստանի պատանի ինֆորմատիկները Եվրոպական օլիմպիադայում 4 մեդալ են նվաճել
30.07.2026 | 13:27
Ով է փոխարինելու Ռուբինյանին հայ-թուրքական բանակցություններում. Փաշինյանի պատասխանը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
30.07.2026 | 13:24
Կասեցվել է «88 սուպերմարկետ»-ում գործող հացաբուլկեղենի արտադրամասի աշխատանքը
30.07.2026 | 13:20
Ծառուկյանին ասացի` էս ինչ վիճակ ա, ոնց որ գոմ լինի, ամոթ ա. Փաշինյանը՝ «Արարատցեմենտ»-ի մասին. ՏԵՍԱՆՅՈւԹ
30.07.2026 | 13:15
Մադրիդի իշխանությունները փակել են Լա Լիգայի ստադիոններից մեկը
30.07.2026 | 13:12
Գյումրիում ձերբակալվել է ԱԺ ընտրություններին «Հայաստան» դաշինքի ցուցակով մասնակցած Աշոտ Խաչատրյանը
30.07.2026 | 13:06
ԱՄՆ-ն ու Ֆրանսիան Կիևին հետախուզական տվյալներ են տրամադրել՝ նավթավերամշակման գործարանների վրա հարվածների ժամանակ ռուսական ՀՕՊ համակարգերը շրջանցելու համար. FT
30.07.2026 | 12:57
ՀՀ դեսպանը Hudson Institute-ում քննարկել է Հայաստան–ԱՄՆ գործընկերության զարգացումը
30.07.2026 | 12:46
«Ռեալը» պայմանավորվել է ԱԱ-2026-ի լավագույն ֆուտբոլիստի հետ
30.07.2026 | 12:39
Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
30.07.2026 | 12:34
Տաթևի Մեծ անապատում հայտնաբերվել է միջնադարյան աղբյուր
30.07.2026 | 12:21
Ռուսաստանն Ուկրաինայի վրա արձակել է 74 հրթիռ և 284 ԱԹՍ
30.07.2026 | 12:10
178 մլն դրամ՝ «Վարչաֆեստ 2026»-ի համար // Երևանում կորած 14-ամյա տղան գրություն է թողել․ ԼՈՒՐԵՐ
30.07.2026 | 11:55
Լեհաստանը ռազմական ինքնաթիռներ է օդ բարձրացրել Ուկրաինայի վրա ռուսական զանգվածային հարձակման ֆոնին
30.07.2026 | 11:40
Ժաննա Անդրեասյանը հետևել է Ծիծեռնակաբերդի հիմնանորոգման ընթացքին․ կվերանորոգվի Հավերժության տաճարի ևս երեք մույթ
Բոլորը

Փաշինյանն ու Ալիևը վերստին հաստատել են միմյանց հանդիպելու պատրաստակամությունը: Հայաստանի վարչապետը հոկտեմբերի 4-ին Լիտվայում հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպման ընթացքում Ալիևին առաջարկել է Բաքվում պահվող հայ ռազմագերիներին փոխանակել ականապատված տարածքների քարտեզների հետ:

«Ես պատրաստ եմ մեր ունեցած բոլոր քարտեզներն ինձ հետ տանել և Ադրբեջանի նախագահին կոչ եմ անում իր հետ բերել մեր բոլոր գերիներին: Խոսքն այն քարտեզների մասին է, որոնք Հայաստանի և Ադրբեջանի զինված ուժերին իրարից չեն բաժանում, այսինքն՝ դրանք ռազմական գործնական անվտանգային նշանակություն չունեն, այլ ունեն միայն հումանիտար նշանակություն, որովհետև գտնվում են Ադրբեջանի զինված ուժերի թիկունքում»,- ասել է Փաշինյանը:

Փաշինյանի հանդիպման առաջարկը չմերժելով՝ Ադրբեջանի նախագահը հայտարարել է, թե այսպիսով հայկական կողմն ընդունում է Բաքվի օրակարգը:

«Նիկոլ Փաշինյանը ևս ասաց, որ պատրաստ է: Ի՞նչ է սա նշանակում: Սա ցույց է տալիս, որ մեր օրակարգն արդեն ընդունվում է: Ոմանք կարող են անհանգստանալ այս կապակցությամբ: Սակայն գլխավորն այն է, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև լինի հաշտություն, այսինքն՝ խաղաղության պայմանագիր ստորագրվի: Մենք սա ենք ուզում»,- նշել է Ալիևը:

Պաշտոնական Բաքուն պատերազմից հետո հստակեցնելով իր օրակարգը՝ հայտարարում է երկու հիմնական կետերի մասին: Մասնավորապես, խոսքը, ըստ Ալիևի, այն մասին է, որ Արցախի խնդիր չկա, այն լուծված է և Ադրբեջանը Նախիջևանի հետ կապ հաստատելու միջանցք է ստանում Մեղրիով: Հայկական կողմի համար այս կետերը սկզբունքորեն մերժելի են, և այդ դեպքում ինչպե՞ս կարելի է մեկնաբանել այն, երբ Ալիևը հայտարարում է, որ Բաքվի օրակարգը հայկական կողմն ընդունում է:

ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, Փաշինյանի թիմակից Անդրանիկ Քոչարյանը նշում է՝ Երևանի համար ընդունելի չի կարող լինել միջանցքի վերաբերյալ որևէ օրակարգ: Այնուհանդերձ, իշխանական պատգամավորը տեղեկություններ չունի, թե երբ տեղի կունենա Փաշինյան-Ալիև հանդիպումը:

Ընդդիմադիր «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Հայկ Մամիջանյանը նկատում է՝ պաշտոնական Երևանը չի հերքել Ալիևի այն ձևակերպումները, որ հայկական կողմն ընդունում է Բաքվի օրակարգը: Ընդդիմադիր պատգամավորը, սակայն, հույս ունի, որ բանակցությունների արդյունքում կպահպանվի ԵԱՀԿ ՄԽ ձևաչափը:

Քաղաքագետ Անդրիաս Ղուկասյանը Ալիևի այս հայտարարությունը որակում է որպես ինքնապաշտպանական: Ասում է՝ 2022 թվականին Եվրոպայի խորհրդի կողմից Ադրբեջանը ճանաչվելու է ագրեսոր, ինչի համար էլ փորձում է Հայաստանի հետ կառուցողական հարաբերություններ ստեղծել:

Խոսելով Փաշինյան-Ալիև հնարավոր հանդիպման մասին՝ քաղաքագետը կարծիք հայտնեց, որ այն չի տալու ցանկալի արդյունք:

Ի վերջո՝ երբ տեղի կունենա Փաշինյան-Ալիև հանդիպումը, հստակություն չկա: Սակայն հայտնի է, որ մոտ ապագայում Փաշինյանը Մոսկվայում հանդիպում է ունենալու Պուտինի հետ: Օրակարգի կարևոր հարցերն են Ղարաբաղյան հիմնախնդիրն ու հայ-ռուսական հարաբերությունները:

Մանրամասները՝ տեսանյութում։

Նարեկ Կիրակոսյան