Քոչարյանը խոստովանական ցուցմունք տվեց․ նա անելիք չունի ՀՀ-ում՝ իբրև քաղաքական գործիչ․ Ռուբեն Մեհրաբյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ

Լուրեր

18.05.2026 | 12:46
Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը․ ՈՒՂԻՂ
18.05.2026 | 12:45
«Ագարակ» անցակետում շինսալիկներ տեղափոխող բեռնատարից 28 կգ հաշիշ է հայտնաբերվել․ ՊԵԿ
18.05.2026 | 12:34
Հայ բռնցքամարտիկները 3 ոսկե մեդալով կվերադառնան Կաունասից
18.05.2026 | 12:26
ՔՊ-ին սատարող անձի լուսանկարով անպարկեշտ տեսանյութ հրապարակելու դեպքով քրեական հետապնդում է հարուցվել
18.05.2026 | 12:25
Ադրբեջանից ՀՀ արտահանումը 2026 թվականի սկզբից գերազանցել է 9,6 միլիոն դոլարը
18.05.2026 | 12:18
Յանիկ Սիները հաղթել է Հռոմի «Մասթերսում» ու սահմանել ռեկորդ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.05.2026 | 12:10
ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
18.05.2026 | 12:10
«Ուժեղ Հայաստանի» 7 ներկայացուցիչ կալանավորվել է // Արցախի թանգարանները ոչնչացման վտանգի տակ են․ ԼՈՒՐԵՐ
18.05.2026 | 12:03
Լիտվայում ուկրաինական անօդաչու թռչող սարք է ընկել
18.05.2026 | 11:55
Ընդամենը 3 մլն դրամ եկամուտ. ինչ է հայտարարագրել ԱԺԲ-ի ցուցակի առաջին համարը
18.05.2026 | 11:44
5.3 մլն դրամի հափշտակություն․ ՀՊՄՀ-ի պրոռեկտորի, նրա որդու և Սմբատ Լպուտյանի գործն ուղարկվել է դատարան
18.05.2026 | 11:38
Անդրեյ Երմակին հաջողվել է հավաքել գրավի գումարը. նա ազատ կարձակվի կալանքից
18.05.2026 | 11:30
Փաշինյանը քաղաքացու հետ թեժ վիճեց․ «Ռոբին էլ, կալուգացուն էլ սատկացնելու եմ»․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.05.2026 | 11:19
Հայ սամբիստներն 9 մեդալ են նվաճել Եվրոպայի առաջնությունում
18.05.2026 | 11:13
Գնաճային իրավիճակը, որը աշխարհում ստեղծվել է, ազդելու է նաև Հայաստանի վրա․ ԿԲ նախագահ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Factor TV-ի զրուցակիցը «Հանուն Հանրապետության» կուսակցության փոխնախագահ Ռուբեն Մեհրաբյանն է

-Պարո՛ն Մեհրաբյան, մեր զրույցի առաջին հարցը չէր լինի Ռոբերտ Քոչարյանի ասուլիսին առնչվող, եթե նա, օրինակ, միանշանակ պատասխան տար Factor TV-ի հարցին՝ քննարկելի՞ է, արդյոք, ՌԴ-ի հետ Միութենական պետություն ստեղծելու գաղափարը, թե՞ ՀՀ անկախությունն իր համար բացարձակ, անսակարկելի արժեք է։ «Այն, ինչ տեսնում եմ հիմա, հարցեր է առաջացնում: Այս տեմպերով արդյո՞ք մենք ունենք բավարար ռեսուրսներ պետականաշինության համար: Անվտանգության տեսանկյունից իմ տպավորությունն այնպիսին է, որ մենք, միգուցե, ավելի մեծ միավորում տեղավորվելու կարիք ունենք»,- պատասխանել է Քոչարյանը։ Ո՞րն է Ձեր մեկնաբանությունը, ինչպե՞ս կարող է նախկին նախագահի համար անկախությունը բացարձակ արժեք չլինել՝ նա չի շեշտում դա։

-Ես կարծում եմ՝ Ռոբերտ Քոչարյանի այդ ինքնախոստովանությունն ավելի պերճախոս է, քան ցանկացած մեկնաբանություն։

-Բայց հարցը մանրամասների կարիք ունի՝ ինչո՞ւ է արվում այդ հայտարարությունը։

-Դա նշանակում է, որ Ռոբերտ Քոչարյանը, իր նմաններն անելիք չունեն ՀՀ-ում որպես քաղաքական գործիչներ։ Նրանք ավելի լավ է ծամոն ծամեն, քան խոսեն։ Քաղաքականությունն այն գործունեության ոլորտն է, որից նրանք գլուխ չեն հանում։ Նրանց զբաղվելն այդ ոլորտում միայն վնաս է բերում, որովհետև ահա սա՛ է այդ մարդկանց մտածողությունը։ Հետևապես, այդ մարդիկ անելիք չունեն մեր քաղաքացիների, մեր պետության քաղաքական օրակարգի համատեքստում, և կարծում եմ՝ սրանից հանրությունը շատ ուղիղ եզրակացություններ ունի անելու։

-Եթե Քոչարյանն ու նրա թիմն անելիք չունեն․․․ եկեք հիշենք նրանց հավաքած քվեների տոկոսներն ընտրություններում։ Իհարկե, այդ ուժի կողմից ընտրակեղծիքներ կատարելու փաստերով քրեական գործեր կան, և եթե չեմ սխալվում՝ որոշ գործեր դատարաններ են ուղարկվել։ Ի՞նչ է սա վկայում։

-Գիտեք՝ ինչ, պետականությունը մերժող այդ քաղաքական խմբակը և այդ օրբիտայի շուրջը պտտվող այդ «յալանչիներն» ի վերջո, այո՛, կարող են մարդկանց թյուրիմացության մեջ գցել, մանավանդ՝ հետպատերազմական ծանր հոգեբանական շրջանում։ Արդյունքում ստացել ենք ստոպ-կադրով պատկեր, և որի հետ ստիպված ենք առավելագույնը հինգ տարի գոյակցել։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան