Իրանը կմասնակցի Գորիս-Կապան ճանապարհի այլընտրանքային տարբերակի կառուցմանը
Տնտեսություն
05.10.2021 | 14:16Լուրեր
Իրանական պատվիրակությունը մեկնել է Երևան՝ քննարկելու Իրանի մասնակցությունը Հայաստանի տարածքում տարանցիկ ճանապարհի կառուցմանը։ Այս մասին գրում է իրանական Mehr գործակալությունը։
Նշվում է, որ պատվիրակությունը գլխավորում է Իրանի ճանապարհաշինության փոխնախարար, տրանսպորտային ենթակառուցվածքների և շինարարության ընկերության գլխավոր տնօրեն Խեյրոլլահ Խադեմին։ Իրանական պատվիրակությունը քննարկելու է Թեհրանի մասնակցությունը Գորիս-Կապան ճանապարհի այլընտրանքային տարբերակի կառուցմանը։
Լրատվամիջոցը նաև հիշեցնում է, որ Ադրբեջանն իրանական բեռնատարների համար հարկ է սահմանել։
Էմմա Չոբանյան