Ձեզ սպառնացե՞լ են կողմ քվեարկել այդ օրենքին․ վստահ եմ՝ քվեարկողները անմեղսունակ չեն եղել․ Վահագն Ալեքսանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

16.09.2026 | 23:17
Գեղարքունիքի մարզի մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինի
16.09.2026 | 23:05
Բաքուն ՀՀ-ի հետ կապերի մեջ մեղադրվող բանտարկված թալիշ ակտիվիստին 3 տարով կտեղափոխի խիստ ռեժիմի բանտ
16.09.2026 | 22:48
Հայաստանի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
16.09.2026 | 22:35
Եվրոպա լիգա. «Արարատ-Արմենիան» պարտությամբ մեկնարկեց հիմնական փուլում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 22:30
Պուտինը կարծեց՝ բունտ կլինի ՀՀ-ում, եթե սպառնա բազան հանել․ 1 հոգի ասաց՝ անտեր կմնա, հայ ժողովուրդն ասաց՝ գնացեք․ Արամ Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 22:12
Երևանի և 10 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
16.09.2026 | 21:56
Հնդկաստանի նորանշանակ դեսպանը իր հավատարմագրերի պատճենն է հանձնել Հայաստանի ԱԳՄԱ նախարարի տեղակալին
16.09.2026 | 21:42
Թուրքիայում հարցվածների 24,9 տոկոսն Ադրբեջանը համարել է թշնամի երկիր
16.09.2026 | 21:30
Քոչարյանի գրպանը 200 մլն դոլար չեն գցել․ անհնար է համոզել ՀՀ-ի ժողովրդին, որ գործը սարքած է․ Թագուհի Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 21:15
Վթար Չարենցավան-Հրազդան ավտոճանապարհին. նախնական տվյալներով՝ կան չորս զոհ, մեկ տուժած
16.09.2026 | 20:59
Հաջիևը հայտարարել է, թե Ղարաբաղում և այլ շրջաններում, իբր, «տեսանելի են Կովկասյան Աղվանքի հարուստ քրիստոնեական ժառանգության հետքերը»
16.09.2026 | 20:51
Հեղաշրջման մեջ մեղադրվող Ալիևի աշխատակազմի նախկին ղեկավարի գործը փոխանցվել է դատարան
16.09.2026 | 20:43
Իհարկե պատրաստվում եմ առաջիկա ընտրություններին. Տիգրան Ավինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 20:30
ՌԴ-ն նոր պատժամիջոցներ կկիրառի՝ հենց ՀՀ-ն որոշի ռազմաբազան հեռացնել․ Դավիթ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 20:19
Անկախության տոնի առթիվ Երևանում նախատեսվում են երթևեկության սահմանափակումներ
Բոլորը

«Ընդդիմությունը չի ժխտում, որ 2010 թվականին ընդունել է «Վարչատարածքային բաժանման մասին» օրենքը, չի ժխտում, որ այստեղ նստել և կողմ է քվեարկել, որ Շուռնուխից այն կողմ գտնվում է Ադրբեջանի Հանրապետությունը: Չեն ժխտում, որ այդ նախագիծը եկել է պրոֆիլային հանձնաժողով, որտեղ առաջարկ չեն ներկայացրել, թե եկեք չգրենք Ադրբեջան, այլ ուղղակի գրենք, որ Հայաստանի սահմանն ավարտվում է: Չեն ժխտում, ասում են՝ դրանով պետական սահմանը չի որոշվում: Չի որոշվում, գրեիք, որ Շվեյցարիան է գտնվում, ի՞նչ կլիներ որ, ավելի լավ չէ՞ր լինի»,- այս մասին ԱԺ այսօրվա նիստում նշեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը:

«Կարծում եք, ՀՀ քաղաքացիներին կարելի է այդպես մոլորեցնե՞լ: Դուք ԱԺ պատգամավորներ եք եղել և պարտավորված եք եղել գործել խղճով, ՀՀ շահերից ելնելով: Ձեզ ինչ-որ մեկը սպառնացե՞լ է այդ օրենքին կողմ քվեարկելու համար: Վստահ եմ, որ ոչ, վստահ եմ նաև, որ այդ օրենքին կողմ քվեարկած պատգամավորներն անմեղսունակ չեն եղել: Դուք հիմա ուզում եք մեզ համոզել, որ ձեր քվեարկությունը ոչինչ չի նշանակում, բայց ամեն առիթով ուզում եք կոնտեքստից կտրել ինչ-որ արտահայտություն, որ կասի մեր քաղաքական թիմից որևիցե մեկը, միայն թե սպասարկի ձեր օրակարգը»,- հավելեց Ալեքսանյանը:

Մանրամասները՝ տեսանյութում: