Բելառուսի խորհրդարանը կասեցրել է ԵՄ-ի հետ հետընդունման մասին համաձայնագիրը

Լուրեր

11.10.2026 | 00:27
«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ
10.10.2026 | 23:38
Հենրիխ Մխիթարյանը` գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 21:37
Կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ինդոնեզիայի հետ
10.10.2026 | 19:47
Քննարկվել են Հայաստանում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները
10.10.2026 | 19:12
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 14-17-ը մարզական հավաք կանցկացնի. Մ-17
10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
10.10.2026 | 18:18
ԶՈՒ ԳՇ պետն այցելել է մի շարք զորամասեր
10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
10.10.2026 | 17:13
ՀՀ ՊՆ ՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր
10.10.2026 | 16:51
«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
10.10.2026 | 16:31
ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը
10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
10.10.2026 | 15:45
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով
10.10.2026 | 15:39
Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի․ ՆԳՆ
10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման արարողությանը
Բոլորը

Բելառուսի խորհրդարանի վերին պալատը հավանություն է տվել «Բելառուսի Հանրապետության և Եվրոպական միության միջև առանց կեցության թույլտվության մնացած անձանց հետընդունման մասին համաձայնագրի կասեցման մասին» օրենքի նախագծին։ Այս մասին հաղորդում է ԲԵԼՏԱ-ն։

Ավելի վաղ համապատասխան օրենքի նախագիծն ընդունվել էր խորհրդարանի ստորին պալատի կողմից:

Բելառուսի ՆԳՆ ղեկավար Իվան Կուբրակովը նշել է, որ օրինագծի ընդունումը «չի հանգեցնի ֆինանսատնտեսական բնույթի բացասական հետևանքների»:

«Կարծում եմ, որ այս միջոցը ժամանակավոր է, և համաձայնագրի գործունեությունը կվերսկսվի երկկողմ հարաբերությունների կարգավորումից հետո»,- ասել է նախարարը՝ օրենքի նախագիծը ներկայացնելով խորհրդարանում:

Հունիսի 28-ին Բելառուսի ԱԳՆ-ն հայտարարել էր, որ Մինսկը դադարեցնում է մասնակցությունը ԵՄ Արևելյան գործընկերության ծրագրին, չի կատարի ԵՄ-ի հետ հետընդունման համաձայնագիրը, և որ հետ է կանչում Բրյուսելում իր դեսպանին: Այս միջոցները որակվել են «հարկադիր պատասխան» ԵՄ պատժամիջոցներին:

 

Տաթև Ֆռանգյան