Գորիս-Կապան ճանապարհահատվածը մի քանի տեղերում անցնում է ադրբեջանական տարածքներով. Վահե Ղալումյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

16.11.2026 | 23:32
Սևանի մակարդակը մեկ շաբաթում իջել է 1 սմ-ով․ տարեսկզբի համեմատ աճը 31 սմ է
16.11.2026 | 23:22
Լուսինե Բեկչյանն ազատվել է ԱԺ նախագահի օգնականի պաշտոնից
16.11.2026 | 23:01
Նոր Ջեյմս Բոնդը կլինի Ռոբերտ Պատինսոնը
16.11.2026 | 22:44
Երևանի Ֆուչիկի փողոցն առաջարկվում է անվանափոխել կոմպոզիտոր Վլադիլեն Բալյանի անունով
16.11.2026 | 22:26
Ձմեռային անվադողերի պարտադիր պահանջը խախտել է 400 վարորդ, որից 63-ը՝ Երևանում
16.11.2026 | 22:10
Բայրամովը Մեծ Բրիտանիայի պետքարտուղարի հետ քննարկել է Հայաստանի հետ կարգավորման գործընթացը
16.11.2026 | 21:59
Իրաքն ու Հորդանանն անվտանգության մտահոգությունների պատճառով արգելափակում են Telegram-ը
16.11.2026 | 21:47
Բորիս Նեմցովի սպանության համար դատապարտվածները գաղտնի ազատ են արձակվել և ապրում են Չեչնիայում․ «Проект»
16.11.2026 | 21:32
Օտարերկրյա միջամտություններ և հիբրիդային սպառնալիքներ․ Միրզոյանի ելույթը Բրյուսելում
16.11.2026 | 21:15
Դատավորը մեղադրյալի աթոռին. ինչո՞ւ Մասիս Մելքոնյանը զրկվեց անձեռնմխելիությունից․ ՏԵՍԱՆՅՈւԹ
16.11.2026 | 21:00
ԹԵԺ ԲԱՆԱՎԵՃ․ «Քաղաքացիական պայմանագիր», «Ուժեղ Հայաստան», «Հայաստան»․ պիտի փոխվի՞ Սահմանադրությունը. ՏԵՍԱՆՅՈւԹ
16.11.2026 | 20:49
Բազմաբնակարան բնակելի համալիրի կառուցման թույլտվություն կտրվի․ նախագիծը Երևանի ավագանին կքվեարկի չզեկուցվող հարցերի փաթեթում
16.11.2026 | 20:27
38 երկիր նախազգուշացրել է այս ձմռանն Ուկրաինայում միջուկային վթարի վտանգի մասին
16.11.2026 | 20:13
ԵՄ նոր պատժամիջոցների ցանկում են ՌԴ խոշորագույն նավթավերամշակման գործարանները, «ЮMoney»-ն, ավելի քան 40 բանկեր, Մատվիենկոյի որդին
16.11.2026 | 20:00
Դիտեք ԱԺ-ի և Հ1-ի ծեծկռտուքներն ու պարզ կլինի՝ ինչու է պետք միլիոնավոր դոլարներ ծախսել կրթության վրա․ Արմեն Մարտիրոսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ադրբեջանական ոստիկանական կետը ՀՀ տարածքում չէ: Այսօր լրագրողների հետ զրույցում նշեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահե Ղալումյանը:

«Գորիս-Կապան ճանապարհահատվածը մի քանի տեղերում անցնում է ադրբեջանական տարածքներով»,- նշեց Ղալումյանը: Անդրադառնալով դիտարկմանը, որ փաստորեն այդպիսով ընդունում է ադրբեջանական կողմի թեզը, պատգամավորն արձագանքեց. «Ես չեմ ընդունում, քարտեզներն են այդպես նշում»:

 

Ադրբեջանական ոստիկանական կետը ՀՀ տարածքում չէ: Այսօր լրագրողների հետ զրույցում նշեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահե Ղալումյանը:

«Գորիս-Կապան ճանապարհահատվածը մի քանի տեղերում անցնում է ադրբեջանական տարածքներով»,- նշեց Ղալումյանը: Անդրադառնալով դիտարկմանը, որ փաստորեն այդպիսով ընդունում է ադրբեջանական կողմի թեզը, պատգամավորն արձագանքեց. «Ես չեմ ընդունում, քարտեզներն են այդպես նշում»:

Պարտությունից հետո ինչպե՞ս է Նիկոլ Փաշինյանը պատրաստվում բանակցել, քանի որ ինչպես երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն այսօր հրավիրած ասուլիսում ասաց՝ ծնկած վիճակում բանակցելը հարմար դիրք չէ:

Այս հարցին ի պատասխան՝ ՔՊ խմբակցության պատգամավորը նշեց. «Դա Ռոբերտ Քոչարյանի կարծիքն է, չեմ կիսում ես այդ կարծիքը»: Զարմանքին՝ ձեզ

Հարցին՝ պարտված չե՞ք համարում ձեզ՝ Ղալումյանը պատասխանեց. «Այո՛, պարտված ենք համարում ինչպես իշխանությանը, այնպես էլ ընդդիմությանը, այնպես էլ ամբողջ պետությանը»:

Հարցին՝ այդ պարտված դիրքերից ինչպե՞ս եք պատրաստվում սահմանազատման աշխատանքներ իրականացնել՝ Ղալումյանը պատասխանեց. «Այդ գործընթացը որ սկսվի, բոլորդ դրան հետևելու հնարավորություն կունենաք:

Անդրադառնալով «Իմ քայլը» խմբակցության նախկին պատգամավոր Արսեն Ջուլֆալակյանի դիտարկմանը՝ ինչպես պատահեց, որ «ոչմիթիզականը», «գելխեղդը» ընդամենը 1 տարի անց դարձավ ամեն գնով խաղաղություն մուրացող», Ղալումյանն արձագանքեց, որ Ջուլֆալակյանին մեկնաբանելու անհրաժեշտություն չի գտնում. «Հենց դրա համար էլ հիմա մեր գործընկերը չի: Ինչի՞ մասին է ահազանգում: Որտեղի՞ց է ահազանգում, ինձ կարա՞ք ասեք՝ Ամերիկայի՞ց: Հանգիստ իր գործերով թող զբաղվի»:

Մանրամասները՝ տեսանյութում: