Հյուսիսային և Հարավային Կորեաները վերականգնել են հաղորդակցությունը

Լուրեր

09.08.2026 | 16:10
Վաղվանից բավական երկար ժամանակով հրաժեշտ կտանք +35°C-ից բարձր ջերմաստիճաններին. Լևոն Ազիզյան
09.08.2026 | 15:31
Հրդեհը բռնկվել է տանը կից շոգեբաղնիքում․ ՆԳՆ
09.08.2026 | 15:05
ՀՀ ԶՈՒ ՀՕՊ զորքերը պարապմունքներ են անցկացրել «Կարիճ» և «Լուսան» համալիրներով
09.08.2026 | 14:38
Օդի ջերմաստիճանը կնվազի
09.08.2026 | 13:13
Դաշտավանում ծեծկռտուք է եղել․ մասնակիցները հարվածել են քարերով, մահակներով և կռփազենքով
09.08.2026 | 12:56
Սևանա լճում ջրափրկարարները նկատել են շրջված ջրային մոտոցիկլետ․ ՆԳՆ
09.08.2026 | 12:38
Հովիկ Աբրահամյանի որդին կալանավորվել է
09.08.2026 | 11:47
Վթարային ջրանջատում Երևանում
09.08.2026 | 11:33
Ահազանգ է ստացվել, որ Սևանա լճի լողափերից մեկում քաղաքացիները հեծանիվ-նավակով հեռացել են ափից և չեն կարողանում վերադառնալ․ ՆԳՆ
09.08.2026 | 11:18
Ուկրաինան հարվածներ է հասցրել Բելգորոդին․ տուժել է 13 մարդ
09.08.2026 | 11:01
Ռուսաստանը հարվածել է Օդեսային և Խարկովին․ երկու մարդ զոհվել է, ավելի քան 20-ը՝ վիրավորվել
09.08.2026 | 10:44
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
09.08.2026 | 10:15
Վթարային ջրանջատում Արարատում
09.08.2026 | 00:05
Էդգար Սևիկյանը խաղացել է Մադրիդի «Ռեալի» դեմ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.08.2026 | 19:55
Օգոստոսի 10-ին Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
Բոլորը

ԿԺԴՀ-ն (Հյուսիսային Կորեա) և Կորեայի Հանրապետությունը (Հարավային Կորեա) վերականգնել են հաղորդակցությունն այն բանից հետո, ինչ Փհենյանն օգոստոսին ընդհատել էր շփումները՝ հարուցելով ամբողջ աշխարհի անհանգստությունը: Կորեայի Հանրապետության միավորման նախարարության հաղորդման համաձայն՝ երկու երկրների պաշտոնյաները երկու ամսվա ընթացքում առաջին հեռախոսազրույցն են ունեցել, գրում է DW-ի ռուսական ծառայությունը։

«Կառավարությունը կարծում է, որ Հարավի և Հյուսիսի միջև կապի ուղիների վերականգնմամբ հիմք է դրվել միջկորեական հարաբերությունների վերականգնման համար»,- նախարարության խոսքն է մեջբերում AFP-ն:

Հյուսիսային Կորեայի Կենտրոնական հեռագրային գործակալությունը հայտնում է, որ ԿԺԴՀ առաջնորդ Կիմ Չեն Ընն անցած շաբաթ «մտադրություն է հայտնել վերականգնել Հյուսիսի և Հարավի միջև խզված կապի գծերը»՝ որպես Կորեական թերակղզում «տևական խաղաղություն» հաստատելու ջանքերի մի մաս:

Նման որոշում է կայացվել այն բանից հետո, ինչ Փհենյանի կողմից հրթիռային փորձարկումների շարքից հետո միջազգային հանրությունը լուրջ մտահոգություն է հայտնել: Այս փորձարկումները պատճառ դարձան ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի արտակարգ նիստ գումարելու համար:

Հուլիսի վերջին կորեական երկու պետությունները հայտարարեցին միջսահմանային հաղորդակցության բոլոր ուղիներով շփումների վերսկսման մասին՝ դրանով իսկ մերձեցման ազդանշաններ հղեով: Մինչ այս, Հյուսիսի և Հարավի միջև կապն ընդհատվել էր մեկ տարով:

Սակայն լարվածության թուլացումը երկար չտևեց. երկու շաբաթ չանցած՝ Փհենյանը դադարեց պատասխանել Սեուլի կոչերին՝ բողոքելով Հարավային Կորեայի և ԱՄՆ-ի համատեղ զորավարժությունների դեմ:

Տաթև Ֆռանգյան